Խայամն առաջին ընթերցմամբ

Հավատից մինչև անհավատություն – չնչի՛ն մի պահ է,
vaheԿասկածից մինչև հավաստիություն,- չնչի՛ն մի պահ է.
Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր –
Քանի որ կյանքի իմաստը միակ – հենց այդ մի պահն է։

Ճիշտն ասած, շատ եմ դժվարանում մեկնաբանել, բայց իմ կարծիքով նա այս բանաստեղծությամբ ցանկացել է ասել, որ մարդու կյանքը մի վայրկյան է տևում, և այդ մի վայրկյանը նա պետք է երջանիկ լինի, մի պահ, որը մարդը չի զգում, թե ինչպես է անցնում: Նա ասում է, որ հենց այդ մի պահը մարդը պետք է երջանիկ լինի, քանի որ կյանքի իմաստը հենց այդ մի պահն է: Նաև՝ ինչ հավատի ուզում ես եղիր. կարող ես հավատդ փոխել ամեն մի վայրկյան, փոխել ապրելու ոճդ, սակայն երջանիկ եղիր այդ չնչին մի պահը:
Խայամի բանաստեղծություններն այնպիսի շարադրանք ունեն, կարծես նա իր հետ պատահածն է գրում թղթին: Նա շատ է անդրադարձել գինուն՝ համարելով հոգսերից և խնդիրներից ազատվելու միջոց, ավելի շուտ, ոչ թե ազատվելու, այլ ինչ-որ ժամանակով մոռանալու։ Իսկ իմ կարծիքով այդպես չէ. եթե մարդ ունի խնդիր, ապա ոչ թե պետք է մոռանա դա գինու միջոցով, այլ փնտրի դրա համար լուծումներ: Երբ մարդ գինովցած է, նա, մեկ է, մտածում է այդ խնդրի մասին. ուղղակի ի վիճակի չի լինում, այսպես ասած, լուծում տալու: Ինձ համար դա միայն ինքնախաբեության միջոց է, որով մարդ երբեմն առ երբեմն զբաղվում է: Նրա բանաստեղծություններում արտահայտված են նաև դժգոհություն և հարցեր, որոնց պատասխանը սկսում ենք փնտրել մենք ինքներս: Նրա բանաստեղծությունները շատ հասկանալի են դառնում քեզ ինչ-որ ժամանակ հետո, քանի որ նա, ճիշտ է, վերցրել է գինու թեման և մարդու ազատությունը, սակայն քննարկել է աշխարհի համար գլոբալ խնդիրներ, օրինակ՝ որ մարդ քայլեր է կատարում հասարակության ազդեցության ներքո և պարտադրված, իսկ եթե խմենք, թքած կունենանք ուրիշների կարծիքների վրա և կապրենք հանգիստ, առանց ինքնախաբեության։

 

Աղբյուրը՝ Վահե Պապոյանի բլոգը։

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 44,972 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Ապրիլի 2014
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 44,972 hits
  • Հեղինակներ