Զանգուլակ՝ պատվի փոխարեն

մերիՄարդն արժե այնքան, որքան արժե նրա պատիվը, խոսքն ու գործը: Չկա ուրիշ չափման միավոր, այս երեքն են ու՝ վերջ։ Սրանք բնորոշում են մարդուն, նրա տեսակը, բնույթը: Սրանք փոխկապակցված են, քանզի խոսքն ու գործը բխում են հենց պատվից, որ բարձրագույնն է երեքի մեջ: Դրանք զգոնացնում են մեզ, զերծ պահում անպատվաբեր քայլերից, գուցե և բարդացնում են մեր կյանքը, ավելորդ խնդիրներ են ստծեղծում, բայց սրանք անտեսող մարդկանց ես պարզապես հարգել չեմ կարող: Մեր հասարակության մեջ շատ կան կեղծ արժեքներ դավանողներ, որոնց համար մարդկային էության արժեքը ազնիվ ու անազնիվ մետաղներից զանգուլակներն են: Նրանք մարդկային այն տեսակն են, որ պատրաստ են քայլել և թույլ տալ ուրիշներին քայլելու իրենց պատվի և ինքնասիրության վրայով: Տիեզերքի կենտրոնը նյութն է, զանգուլակը, որի համար այդքան պայքարել են: Չնչին մարդիկ են նրանք, որ զոհաբերում են ամեն ինչ, ինչ-որ ժամանակավոր պսպղուն փայլ տեսնելու համար:
Փայլամոլների կողքին ապրում են նաև ծայրահեղ պատվախնդիրները, որոնց համար արդեն պատիվը սկզբունքային հարց է: Նրանք պատրաստ են սպանել նրան, ով թեկուզ պատահաբար, բայց կտրորի իրենց ոտքը: Կարծում եմ՝ նրանք ինքնահաստատման խնդիր ունեն, կարծես ամեն վայրկյան շրջապատից հարվածի են սպասում և պատրաստվում հակահարված տալու: Նրանց պարագայում պատիվը ոչ թե արժեք, այլ լավ կռվելու և իրենց կյանքում ինտրիգ մտցնելու առիթ է:
Չեմ կարող ասել, թե պատվախնդրության այս երկու բևեռներից որն է ավելի գերադասելի, որովհետև այս դեպքում կա նաև երրորդ տեսակը, որն ամենաադեկվատն է: Այս երկու արժեհամակրգից զատ կան մարդիկ, ովքեր ունեն պատվի զգացում, գիտեն իրենց արժեքը և ոչ ոքի չեն թողնի ոտնահարել դա ոչ մի պարագայում: Նրանք փայլով խաբվող մարդիկ չեն, բայց միարժամանակ նրանցից էլ չեն, որ մի կաթիլ մեղրը պատերազմ են դարձնում, նրանց պատիվը առ ու ծախի ենթակա չէ, ու զանգուլակից վեր է:
Պատիվը, արժանապատվությունը գերագույն արժեքներ են և ենթակա չեն առևտրի…

 

Աղբյուրը՝ Մերի Թելունցի բլոգը։

Նախորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,182 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Ապրիլի 2014
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,182 hits
  • Հեղինակներ