Ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում

Աննա1docxՀայրենասիրությունը թուփ ու քար պաշտելը չէ, հայրենասիրությունը ազգասիրությունը չէ, այլ եսասիրությունն է: Մենք չունենք մեր ԵՍ-ը, մեր ԵՍ-ը մեզանից անջատել են ու մեր մեջ փուչիկ են խոթել, որ կարողանան հեշտությամբ գլորել այս ու այն կողմ: Մենք մեզ չենք սիրում. սա՛ է խնդիրը. մենք արտագաղթում ենք, որովհետև մենք մեզ չենք սիրում:  Մենք անզոր ենք դիմադրելու ու հակահարված տալու, որովհետև մեզանից պոկել են մեր կամքն ու ծրագրավորել մեր անելիքները: Մեր ուղեղների փոխարեն մեր ստամոքս են տեղադրել ու միացրել են «արտագաղթելու կոճակը»: (ավելին …)

Ես կարողանում եմ…

akumbicԲարև ձեզ: Ես Արթուր Շահվերդյանն եմ, 16 տարեկան: Սովորում եմ Մխիթար Սեբաստացու անունը կրող կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի 11-րդ դասարանում՝ կոմպոզիցիայի բաժնում: ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդներից մեկն եմ: Կարողանում եմ շատ լավ նկարել. այդպես են ասում ընկերներս և ուսուցիչներս: Նկարել սկսել եմ վաղ մանկությունից՝ երեք տարեկանից: Ծնողներս, տեսնելով, որ նկարչությունն ինձ համար ամեն ինչ է, սկսեցին քայլեր ձեռնարկել՝ այդ ուղղությամբ ուսումս շարունակելու: (ավելին …)

Ցանկություններից վախենալը

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Հաճախ հանդիպող միանգամայն հետաքրքիր խնդիրներից է վախը ցանկությունից։ Այս վախը տարբեր կերպ է արտահայտվում։ Կարող են հետևյալ արտահայտություններն արվել.

  • Չգիտեմ՝ ինչ եմ ուզում։
  • Ամեն ինչ լավ է, մտածելու բան չունեմ։
  • Երբեք էլ լավ չենք ապրել, ու չարժե դրան վարժվել։

(ավելին …)

Բակունց

1392042_526378767444701_653707625_nՎիկա Մարկոսյանի վերլուծությունը

Ողջույն: Այսօր խիստ գործնական եմ տրամադրված, ուստի՝ երկար-բարակ գրելու փոխարեն, միանգամից անցնում եմ բուն գործին. Ակսել Բակունց:

Կենսագրություն կամ մի քանի կարևոր դրվագ. (ավելին …)

Մեր Դպիրը

IMG_6928Մեր կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հայելին է «Դպիրը»: «Դպիրը» նաև այդ մանկավարժությունը իրականացնողների հայելին է:

Երբ ուսումնական ծրագրերն ու նախագծերը իրականություն են դառնում, կատարված աշխատանքի հիմնավորումներն էլ իրենց հղումներով անձնական  և ուսումնական բլոգներում են, շատ քիչ բան է մնում, որ այդ ամենը համալրեն Դպիրի «մանկավարժական մոտեցումներ»,  կամ էլ «մեթոդական մշակումներ» բաժինները: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև օտար լեզուներից հայերեն բազմաթիվ թարգմանությունները: Հետաքրքիր է, որ մեր թարգմանիչ-դասավանդողները թարգմանելու համար համացանցի հազարավոր նյութերի մեջ որոնում ու գտնում են հենց իրենց խոհերին, սկզբունքներին, մանկավարժական մոտեցումներին հոգեհարազատ հոդվածներ: Այս առումով նրանք սոսկ թարգմանիչներ չեն: Նրանք թարգմանիչ-դասավանդողներ են, որովհետև թարգմանվող նյութի ընտրությամբ արդեն ցուցաբերել են իրենց մանկավարժական մոտեցումները և շատ են ուզում, որ մյուս գործընկերներն էլ հաղորդակից լինեն այդ մոտեցումներին: (ավելին …)

ԳՆԱՑՔՆԵՐ

vaheԿարդալով Վիլյամ Սարոյանի «Գնացքներ» պատմվածքը
Վահե Պապոյան

Ժամանակը չի անցնում, անցնում են մարդիկ: Եվ ինչո՞ւ գնացքներ. կարևոր չէ։ Մի գուցե լիներ «ճանապարհներ»։ Գնացքը ցույց է տալիս ժամանակը, որը մեզ համար անցողիկ է, իսկ իրականում մենք ենք անցողիկ, ժամանակը միշտ կա և կլինի: Տղա, որը այդքան ժամանակ հետո, մեկ է, իրեն չէր գտել և փնտրտուքների մեջ էր։ Նա ապրում էր հույսով, որ նկարիչ է։ Այո, հույսով, քանի որ նա չէր էլ ուզում լինել նկարիչ։ (ավելին …)

Լավատեսությունը՝ կենսական անհրաժեշտություն

1185608_404172593039061_1787268885_nԼավատեսը ամեն դժվարության մեջ գտնում է հնարավորություններ,
հոռետեսը գտնում է դժվարություններ ամեն հնարավորության մեջ:

Ուինսթոն Չերչիլ

Այս կյանքում ամեն էակ պետք է լինի լավատես, քանի որ դրանից շատ բան է կախված: Իմ կարծիքով, լավատեսությունը մարդուն հանում է տագնապից, և դրա շնորհիվ մարդը կարող է ապրել ուրախ և հանգիստ։ Սակայն միշտ չէ, որ լավատեսությունը օգուտ է տալիս: (ավելին …)

Ինչպես վերափոխել մեր հասարակությունը

sanasarԻնչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, այնպես էլ մեր հասարակությունը, ենթակա է փոփոխման: Դրա հիմնական պատճառը ժամանակաշրջանի հետ համընթաց քայլելու պահանջն է: Նախնադարյան հասարակությունում մարդու բանականությունը հետզհետե զարգացել է, և նա հասկացել է, որ կարելի է ստեղծել նորանոր հարմարություններ կյանքի պայմանները բարելավելու համար: (ավելին …)

Երևան-Բջնի-Սևան-Երևան

Աննա1docxՄայիսյան հերթական արևոտ շաբաթ օրը մի խումբ սովորողներով անցկացրինք Բջնիում և Սևանում: Հասմիկ Ղազարյանի և Արշակ Գասպարյանի գլխավորությամբ մայիսի 17-ի առավոտյան շարժվեցինք Բջնի: Մեր առաջին կանգառը եղավ Ս. Աստվածածին եկեղեցին: Սեբաստացիներս եկեղեցում քահանայի հետ միասին կատարեցինք մեր իմացած շարականները և աղոթեցինք: Ստանալով տեր հոր օրհնությունը՝ շարժվեցինք՝ բարձրանալու Բջնիի բերդը: (ավելին …)

Դե, գնացինք Դիլիջան

10171910_1387209381564180_2938378137644826294_n— Առաջ Լաստիվեր գնում էին տասներորդ դասարանից հետո, իսկ հիմա հինգերորդ դասարանցիներն են գնում,- ասաց Աշոտ Բլեյանը ճանապարհ ընկնելուց առաջ:
— Հինգերը և վեցերը,- ավելացրեց մեր դասարանի Աբելը: (ավելին …)

  • Blog Stats

    • 45,181 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մայիսի 2014
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,181 hits
  • Հեղինակներ