Ֆիզիկական և իրավաբանական անձանց, ֆինանսական կառույցների, պետությունների կողմից մի երկրից մյուսը իրականացվող դրամական փոխանցումը կոչվում է տրանսֆերտ: Սրանք ոչ առևտրային նպատակով տրվող գումարներ են, որոնք չեն հետապնդում շահույթ, տրվում են անհատույց և անվերադարձ: Հարկ է տարանջատել երկու տեսակի տրանսֆերտներ`պետական և մասնավոր: Պետական տրանսֆերտ է կոչվում պետությունների միջև միմյանց տրամադրվող դոտացիանները, որոնք նախապես ամրագրվում են դոտացիա տրամադրող պետության տվյալ տարվա պետական բյուջեով: Պետական տրանսֆերտ են նաև միջազգային ֆինանսական կառույցների կողմից տվյալ երկրին անհատույց տրամադրվող գումարները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները: Որպես պետական տրանսֆերտ, պետությանն ուղարկվող գումարները համարվում են պետության սեփականությունը: Պետությունը ազատ է դրանք տնօրինելու ցանկացած ոլորտում` տնտեսության զարգացում ապահովելու համար (եթե իհարկե ֆինանսավորող երկիրը կամ կազմակերպությունը չի նշել, թե հատուկ որ ոլորտին պետք է տրամադրվեն իր տրամադրած միջոցները):
All posts tagged տնտեսություն
Հայաստանյան իրականության հայտնի և անհայտ բարերարները
Posted by Interest on 24 Հուլիսի, 2014
https://blogmskhnews.wordpress.com/2014/07/24/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%ab-%d6%87-%d5%a1%d5%b6/
Ինչպես վերափոխել մեր հասարակությունը
Ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, այնպես էլ մեր հասարակությունը, ենթակա է փոփոխման: Դրա հիմնական պատճառը ժամանակաշրջանի հետ համընթաց քայլելու պահանջն է: Նախնադարյան հասարակությունում մարդու բանականությունը հետզհետե զարգացել է, և նա հասկացել է, որ կարելի է ստեղծել նորանոր հարմարություններ կյանքի պայմանները բարելավելու համար: (ավելին …)
Posted by Interest on 20 Մայիսի, 2014
https://blogmskhnews.wordpress.com/2014/05/20/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d6%83%d5%b8%d5%ad%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/