«Ինքնասպան տղայի» գաղտնիքը

Ճամբարային գործունեություն

Ահա ևս մեկ համագործակցային նախագիծ։ Այս անգամ՝ «ԻՆՔՆՔԱՍՊԱՆ ՏՂԱՆ․ ՌԱՖԱՅԵԼ ԴԻԵՍՏԵ»՝ ընկեր Հասմիկ Ղազարյանի հետ։ Պատմվածքը թարգմանել էր ընկեր Ռուզաննան։

Պատմվածքը կարդալուց հետո եկավ ժամանակը այն քննարկելու։ Նրանց համար, ովքեր չգիտեն պատմվածքի բովանդակությունը, հիմա համառոտ պատմեմ։ Մի թափառաշրջիկի մասին է, ով մտնում է պանդոկ, մի խղճուկ ընթրիք է անում և, քանի որ գումար չունի վճարելու համար, հորինում է մի շատ հետաքրքիր պատմություն և սկսում է պատմել այնտեղի հաճախորդներին։ Նրա պատմությունը այնքան գրավիչ է լինում, որ մարդիկ անգամ միմյանց հետ վիճում էին դրա շուրջ և հարբում։ Այսպիսով՝ այնքան են հարբած լինում, որ չեն նկատում, թե ինչպես է թափառաշրջիկը առանց վճարելու հեռանում պանդոկից։ Այսքանը․․․

Ընկեր Հասմիկի հարցին, թե ինչի մասին էր պատմվածքը, մենք պատմեցինք բովանդակությունը։ Իսկ հաջորդ հարցին՝ թափառաշրջիկը վճարե՞ց վերջում թե ոչ, մենք միաձայն ասեցինք, որ ոչ, չէ՞ որ այդպես էր գրված։ Բայց սրան հաջորդեց հաջորդ հարցը․․․ Արդյոք չվճարե՞ց։ Կրկին պնդում էինք, որ ոչ, բայց այս անգամ կարծես այդքան էլ վստահ չէինք։ Եվ վստահ լինելու համար սկսեցինք ավելի խորը նայել հարցին։ Մտածում, մտածում էինք և ոչ մի կերպ ուրիշ մտքի չէինք հանգում։ Եվ ինքներս մեզ հարց էինք տալիս՝ «Բայց ինչպե՞ս կարող է վճարած լիներ, չէ՞ որ այդ ամենը հորինել էր, որ չվճարեր»։ Երկար քննարկումից հետո վերջապես հասկացանք պատմվածքի բուն իմաստը և մեզ այդքան տարօրինակ թվացող հարցի պատասխանը։

Այո՛, թափառաշրջիկը միանշանակ վճարել էր, բայց իհարկե սովորական գումարով չէ։ Իսկ ինչպե՞ս․․․ Նա իր հորինած պատմությունով էր վճարել։ Չէ՞ որ ասացի, այնքան հետաքրքիր պատմություն էր պատմել, որ բոլորը բանավիճում էին և խմում։ Եվ այսքանից հետո իր արած վատությունը, որ չէր վճարել պանդոկպանին իր վերցրածի համար, այսպես ասած, չեղյալ եղավ։ Ինչպե՞ս․․․ Այնտեղի հաճախորդները այսքանից հետո իրենց բոլոր ծանոթներին ամեն հնարավոր ժամանակ կպատմեն, որ այդ պանդոկում մի մարդ կա, որ այսպիսի բաներ է պատմում։ Եվ շատ մարդիկ կսկսեն հաճախել այդ պանդոկ․ օգուտ կլինի պանդոկպանին և միանշանակ օգուտ կլինի թափառաշրջիկին՝ նա աշխատանք կունենա՝ որով կվարձատրվի։ Բայց մի հարց է առաջանում այստեղ․․․ Արդյո՞ք նա կհամաձայնվեր աշխատել, չէ՞ որ թափառաշրջիկ լինելը իր էությունն էր։ Բայց կարծում եմ, ամեն ինչ հնարավոր է՝ իրավիճակից կախված։

Այսպիսով՝ ինչպես հասկացաք, շատ հետաքրքրաշարժ քննարկում ենք ունեցել։ Սովորեցինք մտածել, հասկանալ դիմացինի կարծիքը և, ամենակարևորը, հասկանալ պատմվածքի ասելիքը, ոչ թե հասկանանք այն, ինչ գրված է։
Սպասենք հաջորդ քննարկմանը։

Մարի Ղազարյան

***

Ձմեռային ճամբարի շրջանակում մեզ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու իսպանալեզու գրականությանը։ Ընթերցեցինք Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան տղա» ստեղծագործությունը, որպես համագործակցային նախագիծ գրականության ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանի հետ։
Ստեղծագործությունը կյանքի հակառակ ընթացքի մասին էր՝ ծերությունից երիտասարդություն։ Ըստ իս՝ թափառաշրջիկի պատմությունը ինքնասպան տղայի մասին ունի երկու վարկած։ Առաջինն այն է, որ նա պարզապես ցանկանում էր շփոթության մեջ գցել պանդոկում հավաքվածներին, որպեսզի կարողանա դուրս գալ առանց վճարելու։ Իսկ երկրորդն այն է, որ նա պարզապես փորձում էր արդարացնել տղայի ինքնասպանության դեպքը, որն իր համար ևս ցավալի էր։
Իսկ եթե թափառաշրջիկի պատմությանը վերաբերվենք լուրջ, ապա կարծում եմ, կյանքը տղայի համար եղել է շատ բարդ, որովհետև, երբ նա ծեր էր, իսկ նրա միտքը՝ նորածնի, բոլորը նրան լուրջ էին վերաբերվում, իսկ արդեն նրա մանկության տարիներին, երբ արդեն ուներ կյանքի մեծ փորձ, նրան ոչ ոք լուրջ չէր վերաբերվում։ Չնայած նրան, որ տղան 50-15 տարեկան հասակում ունեցել է հրաշալի կյանք, կարծում եմ, որ դա այդքան էլ այդպես չէ, որովհետև, երբ նա կապնում էր որևէ կնոջ հետ, կինը ծերանում էր, ինկ ինքը՝ ընդհակառակը՝ փոքրանում, և ստիպված էր բոլորին թողնել ժամանակ առ ժամանակ։
Քնարիկ Հակոբյան

Ռուզաննա Սարգսյանի ջոկատ

Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

1 մեկնաբանություն

  1. «Ինքնասպան տղայի» գաղտնիքը — Ավագ դպրոց

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,037 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հունվարի 2022
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,037 hits
  • Հեղինակներ