Անարևություն

 

22500723_1427539927363320_1471628509_n

Մարտին Միսակյան

 

Միայն տիեզերքում էր, որ ամեն ինչ հանգիստ էր ու լուռ էր: Այնտեղ չէր լսվում մարդկային ոչ մի ափսոսանք, դժգոհություն, ցավ և վիշտ: Թվում էր, թե հենց դա էր Դրախտ կոչվածը:

 

Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ տիեզերքում կյանք չկա, և բոլորս ինքախաբեությամբ ենք զբաղվում. մենք ուզում ենք հավատալ այն ամենին, ինչը մեզ կերջանկացնի կամ էլ հույս կտա շարունակելու ապրել այս աշխարհում: (ավելին …)

Advertisements

Չարբախ

charbakh

«Աբովյանի հետ» նախագծի շրջանակներում ուսումնասիրում ենք Հրազդանի ափերը

Չարբախ անունով տարբեր վայրեր կան տարբեր տեղերում: Նրանցից մեկը Արմտյան Հայաստանի գյուղերից է, իսկ մյուսը գտնվում է Երևանում, թաղամաս է:
Արևմտյան Հայաստանի գյուղի մասին շատ տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ այնտեղի բնակչությունը 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ տեղահանվել է, սակայն զոհվել աքսորման ճանապարհին: Չարբախ անունով մի փողոց կա Իրանի Իսֆահան քաղաքում, Նոր Ջուղային բավականին մոտիկ։ (ավելին …)

Ինչ է սերը

siranushՍերը շատ անբացատրելի զգացում է: Սերը կարող է լինել տարբեր բաների՝ ընտանիքի, ընկերների, գրքի, առարկաների, վայրերի, ուտելիքի նկատմամբ: Իմ կարծիքով դրանցից ամենաանբացատրելին սերն է հակառակ սեռի նկատմամբ: Այդ սերը այնքան բազում կողմեր ունի: Էրիխ Ֆրոմմի կարծիքով սերը գործողություն է, սերը վճիռ է, խոստում է, վերաբերմունք: Նրա համար սերը նախ և առաջ տալ է նշանակում, ոչ թե վերցնել:

«Տալը ուժի բարձրագույն դրսևորումն է։ Հենց տալու ընթացքում է մարդ արտահայտում իր հզորությունը, ուժը, կարողությունը։ Այս գերագույն կենսունակությունն ու կարողությունը մարդուն բերկրանքով են լցնում։ Դու քեզ դրսևորում ես որպես առատաձեռն, շռայլ, կենսունակ, հետևաբար և երջանիկ մարդ։ Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը, ոչ թե որովհետև դա զրկանք է, այլ որ տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը»։ Օշոյի համար իրար սիրող մարդիկ պետք է լինեն միայնակ, նրա համար սերը օվկիանոս է, իսկ դու՝ բացարձակ միայնակ կղզի: «Դու միշտ մտածել ես, թե սերը մտերմություն է բերում։ Չեմ ասում, թե մտերմություն չի բերում, բայց քանի դեռ մենակ չեք, չեք կարող միասին լինել։ Ովքե՞ր են մտադրվում միասին լինել։ Պիտի երկու մարդ լինի, որ միասին լինեն, պիտի երկու անկախ մարդ լինի, որ միասին լինեն»:
Սերը տարբեր ձևով է արտահայտվում նաև տարբեր տարիքի մարդկանց մոտ: Ամեն տարիքում մարդ յուրովի է սիրում: Օշոն ասում է. «Չհասունացած մարդիկ սիրահարվելով ոչնչացնում են մեկմեկու ազատությունը, ստեղծում են կախվածություն ու բանտ կառուցում: Հասուն մարդիկ սիրո մեջ օգնում են մեկմեկու լինել ազատ. նրանք օգնում են մեկմեկու ոչնչացնել յուրաքանչյուր կախվածություն»:
Շվեյցարացի գիտնականների կարծիքով սիրահարվելը տեղի է ունենում 0,2 վայրկյանում և հիշեցնում է մարդու ուղեղի կարճ միացում: Սիրո ընթացքում միարժամանակ ակտիվանում են գլխուղեղի 12 գոտիները և հրամաններ տալիս այն որոշակի գոտիներին, որոնք պատասխանատու են հորմոնների արտադրության համար: Սիրահարվածության ժամանակ օրգանիզմում սկսվում է հորմոնալ իսկական փոթորիկ:
Ինձ համար սերը մարդկային բոլոր զգացումների միավորումն է: Եթե դու սիրում ես մեկին, ապա պետք է զգաս երջանկություն, համբերություն ունենաս, հավատ, կարգապահություն, նպատակին հասնելու ցանկություն, տալու ցանկություն, խոստւմ, մարտահրավեր նետելու ցանկություն, ատելություն, թախիծ, վիշտ, հույս և այլն: «Սերը՝ որպես զգացում, մշտական լարվածություն է, ոչ թե հանգիստ, շարժում, աճ, համագործակցություն ակնկալող վիճակ»,-գրում է էրիխ Ֆրոմմը: Քո սիրած մարդու հետ շփումը պետք է լինի հաճելի, նրա ներկայությունը՝ նույնպես, հաղորդակցվելիս քեզ պետք է զգաս քո գոյության առանցքից ելած: Եվ շատ ավելի լավ կլինի՝ դու զգաս, որ այդ բոլորը փոխադարձ է: Բայց դա չէ ամենագլխավորը։ «Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե այն, որ իրենք սիրեն, ավելի ճիշտ` ի վիճակի լինեն սիրելու», նորից Է. Ֆրոմմն է գրում:
Իհարկե, դա էլ չի կարող լինել սիրո ամբողջական սահմանումը: Այն իր մեջ ունի հազար ու մի բացեր և ընդամենը դրա մի կողմն է: Մենք չենք կարող սերը բացատրել ամբողջովին, կարող ենք բացատրել դրա միայն մասերը: Եվ նույնիկ եթե մի օր ստացվի ամբողջական սահմանել սերը, ապա դա կհամապատասխանի ոչ բոլոր մարդկանց, որովհետև ամեն մեկը յուրովի է զգում դա:

Աղբյուրը՝ Սիրանուշ Ասատրյանի բլոգը

 

 

 

 

 

Two lives

two-lives

Կեցցե՛ն ֆլեշմոբերը

դավիթԱյս տարին ինձ համար բավականին ծանր է, ինչպես նաև ինձ նման բազում 12-րդցիների համար. պարապմունքներ, պարապմունքներ և էլի պարապմունքներ: Ինձ թվում է, թե աչք չեմ բարձրացնում գրքերից ու տետրերից, սակայն դեռ վերջը չի երևում: Եվ, բնականաբար, հարց է ծագում, բա ո՞ւր կորավ մեր 11 տարվա սովորածը. հո չկորա՞վ, գնաց: Բա ի՞նչ եղավ: Եվ ահա մի պարզ պատասխան է պտտվում ուղեղումս. մեր բուհերը տեղյակ չեն, թե ինչով են զբաղվում մեր դպրոցները: Ինչո՞ւ է այնպես եղել, որ դպրոցական ծրագիրը որևէ ընդհանուր բան չունի բուհականի հետ: Արդյո՞ք ծրագրեր կազմողները իրար ծանոթ չեն: Լավ կլիներ, որ մի օր հանդիպեին, զրուցեին…. (ավելին …)

ես…

12644786_453979044786973_5905405971366281674_nԲոլոր Դեռահասների համար էլ գալիս է ժամանակ, երբ ուզում են հասկանալ իրենց շրջապատը և առաջինը իրենք իրենց: Լինում է, չէ՞, որ տխրում են առանց պատճառի, որ արցունքները գնում են աչքերից, երբ երդվել էին իրենք իրենց աչքերը չթրջել: Ու գալիս է ժամանակ, որ չեն ուզում ոչինչ անել, որ չեն զգում քաղց, ծարավ, չեն ուզում քնել ու ոչինչ պետք չի լինում, լռություն են ուզում ու հանգստություն: (ավելին …)

Սևի հետևում

ՆարեկԳրողը տանի, քանի տարի է արդեն ես ընկնում եմ, գուցե տասնյ՞ակ, հաշիվը կորցրել եմ, չնայած ի՞նչ տարբերություն, այստեղ ժամանակ գոյություն չունի, անմիտ կլինի հաշվել այն, ինչ ուղղակի գոյություն չունի: Լավ, չեմ կարծում, որ լավագույն նոտայից սկսեցի առաջին խոսքերս։ Այո, ես նոր եմ սկսում խոսել: Այն պահից, երբ լքեցի նախկինում հարազատ թվացող մոլորակս, երբ սայթաքեցի ու դուրս նետվեցի այդ անիծյալ հետ հաշվարկ կատարող հրե գնդից, սկսվեց ազատ անկումը սևի մեջ, այն սևի, որի հասկացությունը դեռևս չբացահայտված է մնում բոլոր Երկրացիների համար: Սկսվեց ամենաիսկական և իրական մղձավանջը: (ավելին …)

Կանայք գրականության մեջ

10557377_342223509322092_7376429403557199104_nՀռիփսիմե Մելիքյան

Մեզանից շատերը գրող ասելով միշտ պատկերացնում են տղամարդ արվեստագետների: Բայց դա այդպես չէ: Պատմության մեջ եղել են ու կան բազում տաղանդավոր կանայք, ովքեր գրել են հիանալի ստեղծագործություններ: (ավելին …)

Քար

12576230_1970883133136235_1554644202_nՑայտաղբյուրի ջուրը համ չուներ: Դարպասներից այն կողմ դու կանգնած ինձ էիր սպասում: Ժանգոտ դարպասները քո ժանգոտ մազերի հետ ներդաշնակության մեջ էին: Իսկ արևի շողերը, որոնք ընկնում էին իմ աչքերի մեջ, այս նկարը վերածում էին ավելի հեքիաթային մի ստեղծագործության: Աշխարհում քիչ էին մնացել այսպիսի վայրեր:
Բայց ինչո՞ւ ցայտաղբյուրի ջուրը համ չուներ… Ջուրը ունի համ, ես ավելի քան վստահ եմ, բայց այստեղ… (ավելին …)

Անվերնագիր

mariam-2
ցավ չկա
կորուստ էլ
ապրում ենք
որ երջանիկ
պահեր
շատ
լինեն (ավելին …)

  • Blog Stats

    • 24,882 hits
  • Վերջին գրառումները

  • It looks like the WordPress site URL is incorrectly configured. Please check it in your widget settings.

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Interest on Կանայք գրականության մեջ
    Սուսան on Կանայք գրականության մեջ
    Նունե Մովսիսյան on ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
    stellahakobyan on Մեր օրերի սուտի փիլիսոփան…
    Ատոմ on Սանձված ձի քշելը հեշտ է…
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հոկտեմբերի 2017
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    « Ապր    
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 24,882 hits
  • Հեղինակներ