Հայաստանյան իրականության հայտնի և անհայտ բարերարները

1240560_426579167451829_789806072_n

Մերի Թելունց

Ֆիզիկական և իրավաբանական անձանց, ֆինանսական կառույցների, պետությունների կողմից մի երկրից մյուսը իրականացվող դրամական փոխանցումը կոչվում է տրանսֆերտ: Սրանք ոչ առևտրային նպատակով տրվող գումարներ են, որոնք չեն հետապնդում շահույթ, տրվում են անհատույց և անվերադարձ: Հարկ է տարանջատել երկու տեսակի տրանսֆերտներ`պետական և մասնավոր: Պետական տրանսֆերտ է կոչվում պետությունների միջև միմյանց տրամադրվող դոտացիանները, որոնք նախապես ամրագրվում են դոտացիա տրամադրող պետության տվյալ տարվա պետական բյուջեով: Պետական տրանսֆերտ են նաև միջազգային ֆինանսական կառույցների կողմից տվյալ երկրին անհատույց տրամադրվող գումարները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները: Որպես պետական տրանսֆերտ, պետությանն ուղարկվող գումարները համարվում են պետության սեփականությունը: Պետությունը ազատ է դրանք տնօրինելու ցանկացած ոլորտում` տնտեսության զարգացում ապահովելու համար (եթե իհարկե ֆինանսավորող երկիրը կամ կազմակերպությունը չի նշել, թե հատուկ որ ոլորտին պետք է տրամադրվեն իր տրամադրած միջոցները):

Այլ է իրավիճակը մասնավոր տրանսֆերտի դեպքում: Մասնավոր տրանսֆերտ է կոչվում մեկ այլ երկրից ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բնակչությանն ուղարկված դրամական փոխանցումները: Դրանք բնակչությանը պատկանող միջոցներ են, սակայն պակաս նշանակություն չունեն տնտեսության մեջ: Պետությունը հարստանում է յուրաքաչնյուր տրանսֆերտով: Երկրում ավելանում է շրջանառվող փողը, կայունանում է ազգային արժույթը, շուկայում մեծանում է պահանջարկը, ինչը հանգեցնում է ապրանքների և ծառայությունների սպառման աճին, գնողունակության բարձրացմանը: Տրանսֆերտները ժամանակավոր կայունացնում են երկրի տնտեսությունը և դրանց ազդեցությունը հատկապես փոքր և զարգացող տնտեսություն ունեցող պետությունների վրա շատ մեծ է: Հայաստանը նույնպես գտնվում է տնտեսական զարգացման փուլում, ուստի մեր պետության համար տրանսֆերտների առկայությունը ոչ միայն կարևոր, այլև պարտադիր նախապայման է:
2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ոչ կոմերցիոն (առևտրային) նպատակով (միայն ֆիզիկական անձանց կողմից) արտերկրից դրամական փոխանցումների տեսքով ստացված գումարի չափը կազմում է 1մլրդ 869,7մլն ԱՄՆ դոլար (գումարի չափը տարեցտարի մեծանում է, նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 11%-ով): Եթե այս թվին գումարենք նաև պետական տրանսֆերտները, ապա ստացված թիվը գրեթե հավասար կլինի 2014թվականանի պետական բյուջեի եկամուտներին և երկրի ՀՆԱ-ի 15%-ին: Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների մոտավորապես 90%-ը ուղարկվում է Ռուսաստանի Դաշնությունից, 6% ԱՄՆ-ից, իսկ մնացած 4%-ը այլ պետություններից`Ղազախստան, Ուկրաինա, Գերմանիա: Մեծ է նաև պետական տրանսֆերտների ազդեցությունը:
Այսօր Հայաստանը չի կարող գոյատևել առանց տրանսֆերտների, բայց դա ամենևին չի նշանակում, որ տրանսֆերտների առկայությունը միայն դրական, իսկ դրանցից այդքան կախում ունենալը նորմալ երևույթ է: Որքան կարևորություն ունեն տրանսֆերտները տնտեսության մեջ, այդքան մեծ է պետության խոցելիությունը և այլ երկրների տնտեսություններից կախվածությունը:
Ինչպես նշեցի, մասնավոր տրանսֆերտների 90%-ը ուղարկվում է Հայաստան ՌԴ-ից, պարզ է որ այդ գումարները ուղարկում են ՌԴ-ում ապրող,  աշխատանքային՝ ազգությամբ հայ միգրանտները: Երևույթը բացասական է նրանով, որ ռուսական ռուբլու արժեզրկումը զգալի վնաս կարող է հասցնել Հայաստանի տնտեսությանը:
Ռուսական ռուբլու արժեզրկման պարագայում կցածրանա այն հայաստանցիների կենսամակարդակը, ովքեր ապրում են ռուսաստանաբնակ հարազատների կողմից դրամական փոխանցումների հաշվին, իսկ դա կանխելու համար Հայաստանի կառավարությունը ոչինչ անել չի կարող: Հայաստանի տնտեսության խոցելիությունը բարձր է, դիմադրողականությունը` ցածր: Ի՞նչ կլինի եթե օրերից մի օր արտերկրում ապրող աշխատանքային միգրատները որոշեն փող չուղարկել իրենց հարազատներին, կամ հայաստանաբնակ հարազատներն էլ մի օր արտագաղթեն երկրից: Դժվար է ասել, թե ինչ կլինի, բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանը օրական լքում է 450մարդ և որոնց 60%-ը արտագաղթում է ընտանիքով, մշտական բնակության և Հայաստան չվերադառնալու պայմանով, ապա մի քանի տարի հետո Հայաստանը տրանսֆերտների կարիք չի ունենա: Այդ ժամանակ մեր տնտեսությունը զերծ կմնա արտաքին ազդեցությունից, շենքերը կապրեն ուրախ և երջանիկ: Իհարկե սա վերաբերում է ապագային, առայժմ ուրախանալ պետք չէ, որովհետև մեզ սպասում են դեռ պետական տրանսֆերտներից առաջացած հետևանքները: Այս դեպքում խնդիրը ավելի լուրջ է, քան առաջինում: Եթե մասնավորի պարագայում մենք կարող էինք հույս դնել մեր հայրենակիցների առատաձեռնության և հարազատին օգնելու պատրաստակամության վրա, ապա պետական տրանսֆերտների դեպքում մենք ոչինչ անել չենք կարող: Պետությունները, որոնք անհատույց (բայց շահախնդիր) օգնում են Հայաստանին, հիմնականում ԱՄՆ-ն և ՌԴ-ն են: Իհարկե նրանց օգնությունը միայն ազգերի միջև խաղաղության և եղբայրական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլ չէ, այլ ունի ավելի խոր`քաղաքական նկատառումներ: Ռուսաստանից Հայաստանին ուղարկվող օգնության համար մենք ստիպված ենք միշտ «ենթարկվել և չջղայնացնել» մեր ավագ եղբայր Ռուսաստանին: Մենք դաշնակից ենք նրա համար Կովկասում և այլընտրանք չունեցող անդամ՝ Մաքսային միությունում: ԱՄՆ-ն օգնում է Հայաստանին, որպեսզի չճանաչի հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով գոհացնելով կոնգրեսի հայամետ անդամներին, չնայած անդամները կարծես արդեն գոհացել են. 2015թվականին ԱՄՆ-ից Հայաստանին տրվող անհատույց օգնության չափը նվազելու է 30%-ով՝ 35.7մլն ԱՄՆ դոլարից դառնալով 24.7մլն ԱՄՆ դոլար: Այսօր նվազել է ԱՄՆ-ից Հայաստանին տրվող օգնության չափը, վաղը կարող է ընդհանրապես չլինել, նույնը կարող է լինել և Ռուսաստանի պարագայում, իսկ մենք պետք է ապավինենք ճարահատյալ բարերարների օգնությանը: Պետությունը միայն մասնավոր տրանսֆերտներից հարստացել է 1,8մլրդ դոլարով, փոխարենը կորցրել է ավելի քան 150 հազար մարդ: Դուրս է գալիս, որ Հայաստանը լքած աշխատանքային միգրանտները աշխատում են ոչ միայն իրենց, այլև մի ողջ պետության համար՝ քայքայումից փրկելով երկրի տնտեսությունը: Ահա թե ինչու է ՀՀ կառավարությունը հումորով վերաբերվում արտագաղթի նման հուզառատ թեմային և դրա կանխարգելմանը, և վերացմանն ուղղված միջոցառումները այդպես էլ մնում են որպես «իրականացվելիք» նախագծեր` սփյուռքի նախարարության սեղանին:
Արտագաղթը հանգեցնում է հայ էթնոսի ոչնչացմանը…
Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,215 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հուլիսի 2014
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,215 hits
  • Հեղինակներ