Թումանյանից ոգեշնչվելով

մերիՀայրենիքը մի ամբար է, որն իր տարածքում ապրողին սովորաբար տալիս է երեք տեսակի բարիք` բնակավայր, ապրելու միջոցներ, հարազատներ: Հայրենասիրությունը, ինչպես սերերի մնացած տեսակները հիմնված է անձի ինքնաբավարարման վրա. ավելի շատ սիրում են այն հայրենիքը, որ ավելի շատ է տալիս, և հայրենիքը հենց մեզ այդքան անհրաժեշտ շնորհներն են: (ավելին …)

Հայաստանյան իրականության հայտնի և անհայտ բարերարները

1240560_426579167451829_789806072_n

Մերի Թելունց

Ֆիզիկական և իրավաբանական անձանց, ֆինանսական կառույցների, պետությունների կողմից մի երկրից մյուսը իրականացվող դրամական փոխանցումը կոչվում է տրանսֆերտ: Սրանք ոչ առևտրային նպատակով տրվող գումարներ են, որոնք չեն հետապնդում շահույթ, տրվում են անհատույց և անվերադարձ: Հարկ է տարանջատել երկու տեսակի տրանսֆերտներ`պետական և մասնավոր: Պետական տրանսֆերտ է կոչվում պետությունների միջև միմյանց տրամադրվող դոտացիանները, որոնք նախապես ամրագրվում են դոտացիա տրամադրող պետության տվյալ տարվա պետական բյուջեով: Պետական տրանսֆերտ են նաև միջազգային ֆինանսական կառույցների կողմից տվյալ երկրին անհատույց տրամադրվող գումարները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները: Որպես պետական տրանսֆերտ, պետությանն ուղարկվող գումարները համարվում են պետության սեփականությունը: Պետությունը ազատ է դրանք տնօրինելու ցանկացած ոլորտում` տնտեսության զարգացում ապահովելու համար (եթե իհարկե ֆինանսավորող երկիրը կամ կազմակերպությունը չի նշել, թե հատուկ որ ոլորտին պետք է տրամադրվեն իր տրամադրած միջոցները):

(ավելին …)

Արտագաղթի սոցիալհոգեբանական պատճառները

1240560_426579167451829_789806072_nԱրտագաղթն ամենահարմար այլընտրանքն է: Ահա այս նախադասությամբ ավարտվեց 20-30 տարեկան երկու ընկերների ակտիվ բանավեճը, որի նելտրալ մասնակիցն էի դարձել պատահաբար՝ նրանց հետ նույն երթուղայինում հայտնվելով: Ընկերական այդ զրույցը անչափ հետաքրքրեց և ստիպեց ինձ հանել անընդհանտ նույն երգը հրամցնող ականջակալներս և ավելի խորը ընկղմվել նրանց խոսակցության մեջ: Բարիկադի մի կողմում պահպանողական և հայրենասեր ընկերն էր, որ ցանկացած պարագայում անընդունելի էր համարում երկրից հեռանալը, մյուս կողմում ապագա էմիգրանտն էր, ով բողոքում էր իր ֆինանսական անապահովությունից, մասնագիտություն ունենալու, բայց համապատասխան աշխատանք չունենալու փաստից: Երկուսն էլ անհույս գործազուրկ էին (սա ասում եմ՝ դատելով նրանց խոսակցությունից), սակայն հաստատ գոնե Հայաստանում մտադիր չէին կատարելու մեր երկրում այդքան առաջարկ վայելող աշխատանքները, չնայած որ իրենց մասնագիտական որակներով կամ բուհական գիտելիքներով ընդմիշտ կորցրել էին զբաղվածների շարքերը համալրվելու հույսը: Մեկի համար նյութական անապահովության բացը լրացնելու միջոցը դրսում էր, մյուսը դեռ իրեն չեզոք էր պահում: Ընկերների միջև գաղափարական այդչափ տարբերությունը ինձ մտածելու առիթ տվեց, հատկապես որ երկուսի փաստարկներում էլ որոշակիորեն ճշմարտություն կար: (ավելին …)

Ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում

Աննա1docxՀայրենասիրությունը թուփ ու քար պաշտելը չէ, հայրենասիրությունը ազգասիրությունը չէ, այլ եսասիրությունն է: Մենք չունենք մեր ԵՍ-ը, մեր ԵՍ-ը մեզանից անջատել են ու մեր մեջ փուչիկ են խոթել, որ կարողանան հեշտությամբ գլորել այս ու այն կողմ: Մենք մեզ չենք սիրում. սա՛ է խնդիրը. մենք արտագաղթում ենք, որովհետև մենք մեզ չենք սիրում:  Մենք անզոր ենք դիմադրելու ու հակահարված տալու, որովհետև մեզանից պոկել են մեր կամքն ու ծրագրավորել մեր անելիքները: Մեր ուղեղների փոխարեն մեր ստամոքս են տեղադրել ու միացրել են «արտագաղթելու կոճակը»: (ավելին …)

  • Blog Stats

    • 45,215 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մայիսի 2024
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,215 hits
  • Հեղինակներ