Անհատի համար մեկ խոչընդոտը հասարակությունն է, այն հասարակությունը, որ բաղկացած է իր նման անհատներից, ովքեր չեն հանդուրժում, որ իրենց նման ու իրենց հավասար մեկը ապրի ազատ ու երջանիկ կյանքով: Անընդհատ սահմաններ գծելով և անհատներին դրանց մեջ ապրել ստիպելով` ի վերջո հասարակությունը կարողանում է պարփակել անհատին նեղ գաղափարների մեջ՝ սահմանափակելով անհատի զարգացումը: (ավելին …)
All posts tagged Խայամ
Ապրել սահմանի վրա…
Posted by Interest on 20 Ապրիլի, 2014
https://blogmskhnews.wordpress.com/2014/04/20/%d5%a1%d5%ba%d6%80%d5%a5%d5%ac-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%be%d6%80%d5%a1/
Խայամն առաջին ընթերցմամբ
Հավատից մինչև անհավատություն – չնչի՛ն մի պահ է,
Կասկածից մինչև հավաստիություն,- չնչի՛ն մի պահ է.
Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր –
Քանի որ կյանքի իմաստը միակ – հենց այդ մի պահն է։
Ճիշտն ասած, շատ եմ դժվարանում մեկնաբանել, բայց իմ կարծիքով նա այս բանաստեղծությամբ ցանկացել է ասել, որ մարդու կյանքը մի վայրկյան է տևում, և այդ մի վայրկյանը նա պետք է երջանիկ լինի, մի պահ, որը մարդը չի զգում, թե ինչպես է անցնում: Նա ասում է, որ հենց այդ մի պահը մարդը պետք է երջանիկ լինի, քանի որ կյանքի իմաստը հենց այդ մի պահն է: Նաև՝ ինչ հավատի ուզում ես եղիր. կարող ես հավատդ փոխել ամեն մի վայրկյան, փոխել ապրելու ոճդ, սակայն երջանիկ եղիր այդ չնչին մի պահը:
Խայամի բանաստեղծություններն այնպիսի շարադրանք ունեն, կարծես նա իր հետ պատահածն է գրում թղթին: Նա շատ է անդրադարձել գինուն՝ համարելով հոգսերից և խնդիրներից ազատվելու միջոց, ավելի շուտ, ոչ թե ազատվելու, այլ ինչ-որ ժամանակով մոռանալու։ (ավելին …)
Posted by Interest on 16 Ապրիլի, 2014
https://blogmskhnews.wordpress.com/2014/04/16/%d5%ad%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a5%d6%80%d6%81%d5%b4%d5%a1%d5%b4%d5%a2/