Գաբրիել Գարսիա Մարկես. «Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում»

bush

Լուսինե Բուշ

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր կյանքի համակարգված, դասակարգված առօրյան, որն անգամ եթե խախտվում է, ապա այդ խախտումն էլ լինում է պլանավորած, նախատեսված, կանխատեսված: Առավոտ, ցերեկ, երեկո… և այսպես ամեն օր: Արթնանում ենք առավոտյան, որոշում օրվա անելիքները, շարժվում ըստ այդ ռեժիմի: Հիմնականում մեզ հուզում են առօրյա խնդիրները, օրինակ՝ ի՞նչ եփել այսօր կամ որևէ այլ անմիտ հարց: Երբեմն մեզ մտահոգում են նաև կարևոր խնդիրներ, օրինակ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կամ իրավիճակը Ուկրաինայում: Մտահոգվում ենք, վրդովվում, խոսում, բամբասում և կրկին անցնում մեր հանդարտ կյանքին, կարծես այս ամենը ընդամենը անցնում է մեր կողքով: Նման կյանքով էր ապրում նաև ծովափնյա ձկնորսական մի գյուղ, որին մի օր բախտ վիճակվեց հանդիպել «Էստեբանին»՝ ջրահեղձ մի հսկայի: Նա կարողացավ փոխել գյուղի ամբողջ կյանքը, փոխել անգամ մարդկանց և նրանց մտածելակերպը: Ահա Մարկեսի այս տողերն են վկայում դրա մասին. (ավելին …)

Մի քանի դիտարկում: Օտարը: Ալբեր Քամյու

մարետ

Մարիենտ Սիմոնյան

Արվեստին յուրօրինակ մոտեցում ունեմ: Եթե այն ինձ խաղաղություն, ուրախություն, հոգեկան ներդաշնակություն չի բերում, մի կողմ եմ հրում: Հենց այդ առումով էլ Քամյուն իմ նախընտրած հեղինակը չէ. ծանր է ինձ համար: Իհարկե, մեծ արվեստագետ է, հզոր գրիչ ունի: Ստեղծած պատկերները ազդեցիկ են: Տպավորությունը մեծ է: Հենց այդ պատճառով էլ շատ է ճնշող: Բայց իհարկե հետաքրքիր քաշող ուժ ունի. ուզում ես մի կողմ դնել, զգում ես, որ  ճնշում է, բայց ձգում է: Մի տեսակ՝ ազատվել չես կարողանում: Դե, դա է երևի իսկական արվեստի ուժը, արվեստագետի մեծությունը:

Այս անգամ մեր ընթերցանության ինտելեկտուալ ակումբի հերթական քննարկվող գործը Ալբեր Քամյուի Օտարն էր: (ավելին …)

Հայաստանյան իրականության հայտնի և անհայտ բարերարները

1240560_426579167451829_789806072_n

Մերի Թելունց

Ֆիզիկական և իրավաբանական անձանց, ֆինանսական կառույցների, պետությունների կողմից մի երկրից մյուսը իրականացվող դրամական փոխանցումը կոչվում է տրանսֆերտ: Սրանք ոչ առևտրային նպատակով տրվող գումարներ են, որոնք չեն հետապնդում շահույթ, տրվում են անհատույց և անվերադարձ: Հարկ է տարանջատել երկու տեսակի տրանսֆերտներ`պետական և մասնավոր: Պետական տրանսֆերտ է կոչվում պետությունների միջև միմյանց տրամադրվող դոտացիանները, որոնք նախապես ամրագրվում են դոտացիա տրամադրող պետության տվյալ տարվա պետական բյուջեով: Պետական տրանսֆերտ են նաև միջազգային ֆինանսական կառույցների կողմից տվյալ երկրին անհատույց տրամադրվող գումարները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները: Որպես պետական տրանսֆերտ, պետությանն ուղարկվող գումարները համարվում են պետության սեփականությունը: Պետությունը ազատ է դրանք տնօրինելու ցանկացած ոլորտում` տնտեսության զարգացում ապահովելու համար (եթե իհարկե ֆինանսավորող երկիրը կամ կազմակերպությունը չի նշել, թե հատուկ որ ոլորտին պետք է տրամադրվեն իր տրամադրած միջոցները):

(ավելին …)

Անհատականություն և հասարակություն՝ որ չգրված օրենքի հետ համամիտ չեմ

564653_1431595650392503_303329639_n

Սյուզի Թադևոսյան

Յուրաքանչյուր անձ անհատ է, ով ունի կարծիք, որով առաջնորդվում է, որը կարող է փոխվել կամ չփոխվել: Հաճախ հասարակությունը փորձում է ստիպողաբար ազդել անհատի տեսակետի վրա: Թույլերի հանդեպ ստացվում է, ուժեղների հանդեպ՝ ոչ այնքան: Եթե հասարակությունը սկսի մտածել ուժեղներին թուլացնելու մասին, որպեսզի իրենց իշխանությունն էլ՛ ավելի տարածվի, ապա ժամանակի անտեղի վատնում կլինի,  ինչը քչերն են ցանկանում: Այնպես որ, ավելի լավ է ամեն մեկն ուղղակի ունենա իր տեսակետը, չազդի ուրիշների կարծիքի վրա և փորձի լսել ու հասկանալ ասվածի ողջ իմաստը: (ավելին …)

Մոգական ինքնախաբեություն

նունե

Նունե Մովսիսյան

Իբր երեք կյանքը քիչ էր, մարդիկ հիմա էլ սկսել են չորս կյանքով ապրել՝  մտքերում, բառերում, արարքներում, մեդիայում:

Ընդ որում, էս չորսը էն աստիճան տարբեր են միմյանցից, որ թող ու փախիր: Ամբողջ զավեշտն էն է, որ մարդիկ ինչ որ ասում են էս պահին, իրենց թվում է՝  դա էդպես է, որ կա իրականում: Հա, բա ոնց, մինչդեռ…

Պուպուշ-մուպուշ մտքերը բառերի արդուզարդով փաթեթավորել-մատուցելուց առաջ գոնե մի պահ մտածո՞ւմ եք, որ կեղծիքի եք գնում՝ հերթական անգամ խաբելով ինքներդ ձեզ ու թոզ փչելով ձեր կողքինների աչքերին: Թե՞ ձեզ թվում է՝ եթե դուք մի պահ հավատացիք ձեր ասածին, ուրեմն մարդիկ էլ կհավատան: (ավելին …)

Ընթերցողի մի քանի դիտարկում

Մարիետ

Սիմոնյան Մերիետ

Երբ գեղարվեստական ստեղծագործությունն սկսվում և ավարտվում է ստեղծագործության գաղափարի քննարկում-վերլուծումով, ուզում եմ ասել` դե լավ էլի, բա եղա՞վ…. Եթե գործի  արժանիքը միայն ասելիքն է, դե մի քանի նախադասությամբ կասվեր, կվերջացվեր,  դրա համար վեպ ու վիպա՞կ պիտի գրվեր: Բա գեղարվեստական ստեղծագործության արժեքը միայն էդ գաղափա՞րն է: Բա ինչո՞վ է ինքը գեղարվեստական: Չեմ ասում, որ չկան փոքրածավալ գրական ստեղծագործություններ`առակներ, հոքուներ, թանկաներ ու էլի բաներ, բայց նրանք էլ գեղարվեստականությունն ապահովելու իրենց կերպն ունեն: (ավելին …)

Արցախյան արկածներ. օրագիր

10171910_1387209381564180_2938378137644826294_nՕր 1 Մեր Գունդը
Շատ առույգ և ուրախ էի արթնացել, քանի որ գնալու էի Ղարաբաղ: Օրը սկսվեց տիար Բլեյանի ելույթով.
-Ճամբարը պահանջում է զինվորական կարգ ու կանոն: Ձեր գեներալը ընկեր Ազնիվն է:
Ընկեր Ազնիվը այդ պահին քթի տակ ծիծաղեց: Չնայած երբ նայում էի ընկեր Ազնիվի դեմքին, ես հասկանում էի, որ նա տիար Բլեյանից նման մի բան սպասում էր: Եվ այսպես, մենք՝ զինվորներս, մեր գեներալը՝ ընկեր Ազնիվը, մեր հրամանատարը՝ ընկեր Գոռը և երեք սպաները՝ ընկեր Նարեն, ընկեր Անահիտը, ընկեր Աստղիկը նստեցինք ավտոբուս (որի վրա, իմիջիայլոց, գրված էր զորակոչիկներ) ու ճանապարհ ընկանք դեպի Արցախ: Երևանի ճանապարհները ինձ շատ ծանոթ էին, բայց շուտով մենք հայտնվեցինք մի նոր աշխարհում, որտեղ ամեն ինչ անծանոթ էր: (ավելին …)

Հինգ արցախյան օրեր

ԷմմաԷմմա Իսախանյան

 Պաշտոնական մաս: Հուլիսի 8-ից 12-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներ ուղևորվեցին Արցախ աշխարհ: Ճամբարի նպատակն էր ընդլայնել Արցախի հետ համագործակցությունը: Ճամբարն ուներ նաև ազգագրական նշանակություն. տարբեր վայրերում ապրող սովորողների շփումը հնարավորություն կտար ծանոթանալ միմյանց սովորույթներին, կենցաղին, բարքերին:

Սկսենք նրանից, թե քանի անգամ և ում հետ եմ գնացել Արցախ: Առաջին անգամ՝ ծնողներիս հետ գնացել էինք Հադրութի Ջրակուս (կամ Չիրակուս) գյուղ, պապիկիս եղբոր մոտ: Այս գնալը հաշվի չենք առնում, չնայած նրան, որ շա՜տ լավ անցավ, որովհետև ծնողներիս հետ էի ու բարեկամների միջավայրում: (ավելին …)

Ժամանակակից հավերժը

1392042_526378767444701_653707625_n

Վիկա Մարկոսյան

Հարուկի Մուրակամի

Վիկա Մարկոսյանի վերլուծությունը

Աշխարհը հսկայական տարածություն է, բայց տարածքը, ուր դու պետք է լինես ու այն այնքան էլ մեծ չէ, հիմա պետք է գտնել: Դու ձայն ես փնտրում, բայց ի՞նչ ես ստանում: Լռություն: (ավելին …)

Արտագաղթի սոցիալհոգեբանական պատճառները

1240560_426579167451829_789806072_nԱրտագաղթն ամենահարմար այլընտրանքն է: Ահա այս նախադասությամբ ավարտվեց 20-30 տարեկան երկու ընկերների ակտիվ բանավեճը, որի նելտրալ մասնակիցն էի դարձել պատահաբար՝ նրանց հետ նույն երթուղայինում հայտնվելով: Ընկերական այդ զրույցը անչափ հետաքրքրեց և ստիպեց ինձ հանել անընդհանտ նույն երգը հրամցնող ականջակալներս և ավելի խորը ընկղմվել նրանց խոսակցության մեջ: Բարիկադի մի կողմում պահպանողական և հայրենասեր ընկերն էր, որ ցանկացած պարագայում անընդունելի էր համարում երկրից հեռանալը, մյուս կողմում ապագա էմիգրանտն էր, ով բողոքում էր իր ֆինանսական անապահովությունից, մասնագիտություն ունենալու, բայց համապատասխան աշխատանք չունենալու փաստից: Երկուսն էլ անհույս գործազուրկ էին (սա ասում եմ՝ դատելով նրանց խոսակցությունից), սակայն հաստատ գոնե Հայաստանում մտադիր չէին կատարելու մեր երկրում այդքան առաջարկ վայելող աշխատանքները, չնայած որ իրենց մասնագիտական որակներով կամ բուհական գիտելիքներով ընդմիշտ կորցրել էին զբաղվածների շարքերը համալրվելու հույսը: Մեկի համար նյութական անապահովության բացը լրացնելու միջոցը դրսում էր, մյուսը դեռ իրեն չեզոք էր պահում: Ընկերների միջև գաղափարական այդչափ տարբերությունը ինձ մտածելու առիթ տվեց, հատկապես որ երկուսի փաստարկներում էլ որոշակիորեն ճշմարտություն կար: (ավելին …)

  • Blog Stats

    • 45,051 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հուլիսի 2014
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,051 hits
  • Հեղինակներ