Մեզանից յուրաքանչյուրն ունի իր կյանքի համակարգված, դասակարգված առօրյան, որն անգամ եթե խախտվում է, ապա այդ խախտումն էլ լինում է պլանավորած, նախատեսված, կանխատեսված: Առավոտ, ցերեկ, երեկո… և այսպես ամեն օր: Արթնանում ենք առավոտյան, որոշում օրվա անելիքները, շարժվում ըստ այդ ռեժիմի: Հիմնականում մեզ հուզում են առօրյա խնդիրները, օրինակ՝ ի՞նչ եփել այսօր կամ որևէ այլ անմիտ հարց: Երբեմն մեզ մտահոգում են նաև կարևոր խնդիրներ, օրինակ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կամ իրավիճակը Ուկրաինայում: Մտահոգվում ենք, վրդովվում, խոսում, բամբասում և կրկին անցնում մեր հանդարտ կյանքին, կարծես այս ամենը ընդամենը անցնում է մեր կողքով: Նման կյանքով էր ապրում նաև ծովափնյա ձկնորսական մի գյուղ, որին մի օր բախտ վիճակվեց հանդիպել «Էստեբանին»՝ ջրահեղձ մի հսկայի: Նա կարողացավ փոխել գյուղի ամբողջ կյանքը, փոխել անգամ մարդկանց և նրանց մտածելակերպը: Ահա Մարկեսի այս տողերն են վկայում դրա մասին.
… они знали также, что отныне все будет по-другому: двери их домов станут шире, потолки выше, полы прочнее, чтобы воспоминание об Эстебане могло ходить повсюду, не ударяясь головой о притолоку..
Երանելի է, երբ մարդու կյանքում այնպիսի մի բան է տեղի ունենում, որ սկսում է ամեն բան այլ կերպ ընդունել, հասկանալ, ընկալել:
Նման հետաքրքիր մի միտք կա Մարկեսի մեկ այլ գրքում՝ “Море исчезающих времен”, որն ինձ համար դարձավ “Ջրահեղձի” տրամաբանական շարունակությունը:
…Запах роз в этой деревушке не может быть не чем иным, как знамением, ниспосланным от Господа…
Կարծում եմ, որ յուրաքանչյուրի կայնքում անպայման կլինի մի օր, երբ նա կզգա վարդի նուրբ և գեղեցիկ բուրմունքը:
Աղբյուրը՝ Լուսինե Բուշի բլոգում։