Գաբրիել Գարսիա Մարկես. «Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում»

bush

Լուսինե Բուշ

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր կյանքի համակարգված, դասակարգված առօրյան, որն անգամ եթե խախտվում է, ապա այդ խախտումն էլ լինում է պլանավորած, նախատեսված, կանխատեսված: Առավոտ, ցերեկ, երեկո… և այսպես ամեն օր: Արթնանում ենք առավոտյան, որոշում օրվա անելիքները, շարժվում ըստ այդ ռեժիմի: Հիմնականում մեզ հուզում են առօրյա խնդիրները, օրինակ՝ ի՞նչ եփել այսօր կամ որևէ այլ անմիտ հարց: Երբեմն մեզ մտահոգում են նաև կարևոր խնդիրներ, օրինակ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կամ իրավիճակը Ուկրաինայում: Մտահոգվում ենք, վրդովվում, խոսում, բամբասում և կրկին անցնում մեր հանդարտ կյանքին, կարծես այս ամենը ընդամենը անցնում է մեր կողքով: Նման կյանքով էր ապրում նաև ծովափնյա ձկնորսական մի գյուղ, որին մի օր բախտ վիճակվեց հանդիպել «Էստեբանին»՝ ջրահեղձ մի հսկայի: Նա կարողացավ փոխել գյուղի ամբողջ կյանքը, փոխել անգամ մարդկանց և նրանց մտածելակերպը: Ահա Մարկեսի այս տողերն են վկայում դրա մասին. (ավելին …)

Հեքիաթ վանական Մենդելի մասին, որը մի մեծ օրենք գտավ սիսեռի մարգում

մենդելՆիկոլայ Գորկավի

Մեղուները բզզում էին՝ գործնական տեսքով ծաղկից ծաղիկ թռչելով ու ներկտար փնտրելով: Ծաղիկները դեմ չէին, և անգամ, ընդհակառակը, փորձում էին քաղցր հոտով և պայծառ գույներով գրավել թևավոր աշխատողների ուշադրությունը: Սպիտակ, կապույտ, դեղին ծաղիկների եռքն ամառվա այդ պահին այնքան սովորական տեսարան էր, որ մարդիկ հազվադեպ էին նկատում այդ գունագեղությունը: Առավել անտարբեր էին նման մանրունքների նկատմամբ գյուղացիները, որոնք մեղուներից ոչ պակաս աշխատում էին առավոտից իրիկուն:
Պատանի Յոհան Մենդելը նույնպես գյուղացի էր: Նրա ընտանիքն արդեն 130 տարի մի փոքրիկ ագարակ ուներ ներկայիս Չեխիայի տարածքում Հեյնցենդորֆ գյուղատիպ քաղաքում։ Այստեղ Իոհաննի պապերն ու նախապապերը անդադրում աշխատանքի ու հոգսերի մեջ անցկացրել են իրենց կյանքը։ Տղան իր քույրերի՝կրտսեր Թերեզայի և ավագ Վերոնիկայի հետ նույնպես ամբողջ օրը աշխատում էր՝ խնամելով այգին ու մեղուներին: Սակայն, ի տարբերություն այլոց, նա չէր կորցրել իրեն շրջապատող բնությամբ զարմանալու կարողությունը։ (ավելին …)

  • Blog Stats

    • 45,215 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մայիսի 2024
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,215 hits
  • Հեղինակներ