Ամպի վրա նստած

***

Բոլորս էլ հաստատ մեկ անգամ պատկերացրած կլինենք, թե ինչ կզգանք, եթե նստենք ամպի վրա։ Փափկությո՞ւն։ Թե՞ այնքան թափանցիկ և աննկատ կլիներ, որ միանգամից ցած կընկնեինք։ Իհարկե սա անհնար բան է, չնայած կարծում եմ, որ եթե փորձենք պատկերացնել, ապա կստացվի։ Ամպի վրա նստելը ըստ իս կարող է մի քանի իմաստ կրել իր մեջ։ Այդ իմաստներից մեկը յոթերորդ երկնքում լինելն է։ Շատ հաճախ, երբ շատ եմ ուրախանում կամ ոգևորվում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոնց որ ամպի վրա նստած լինեմ։ Այն մարդիկ, ովքեր սիրում են կտրվել աշխարհից, միայնակությունը, լռությունը կարող են պատկերացնել և զգալ իրենց ամպի վրա նստած։ Ամպի վրա նստելը կարծում եմ, որ ևս մեկ բացատրություն ունի, և դա առանձնանալն է մտքերի հետ, քանի որ մտքերի հետ առանձնանալու ամենալավ տարբերակը միայնակ լինելն է, իսկ ամպերի վրա չեմ կարծում, որ մարդ կլինի։
Անահիտ Հովսեփյան

***

Վստահ եմ, որ շատ են եղել դեպքեր, երբ ցանկացել եք կտրվել այս ձանձրալի իրականությունից, միայնակ մնալ սեփական մտքերի հետ և փորձել դրանք վերլուծել, հասկանալ։ Երբ առաջին անգամ կարդացի շարադրության վերնագիրը, բացարձակապես գաղափար չունեի, թե ինչի մասին կարելի է գրել։ Հիմա գրում եմ ու մտածում աշխարհից կտրվելու մասին։ Երանի ամպի վրա նստած լինեի։ Ոչ ոք, ոչ մի շշուկ չխանգարեր երազելուս։ Ամպերի վրա այնքա՜ն խաղաղ է, այնքա՜ն ներդաշնակ։ Այնտեղ չկան չարագործներ, չկան խաբեբաներ, չկա գորշ իրականությունը։ Ամպի վրա նստած բոլորից բարձր ես գտնվում։ Գտնվում ես այնտեղ, որտեղ չկան այլ մարդիկ։ Երանի իրոք հնարավոր լիներ ամպերի վրա նստել։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հրաշք կլիներ։ Ուզում ես առանձնանալ բոլորից, խնդրեմ, ամպերը քեզ են սպասում։ Մի փոքր ծիծաղելի է այս մասին մտածելը, բայց միևնույն ժամանակ շատ ցանկալի։ Եթե հնարավոր լիներ դա, ես ամեն օր առնվազն 2 ժամ կանցկացնեի ամպերի վրա։ Կցանկանայի գիշերը հայտնվել ամպի վրա, որպեսզի վայելեի աստղազարդ երկինքը և լուսնին մոտ լինեի։ Սա այն եզակի ցանկություններից է, որը դժվար թե իրականանա, բայց ողջ կայնքում մնալու է երազանք։
Միլենա Քամալյան

***

Ամպի վրա նսատծ մարդը մի երազկոտ, աշխարհից կտրված էակ է, որ ճախրում է իր երազանքների մեջ։ Նա տեսնում է աշխարհը՝ գիտի այնտեղ ինչեր կան, բայց ունի իր աշխարը, որում ապրում է։ Նա ձգտում է լավին՝ առանց հանձնվելու, նա թռչում է դեպի վեր։ Այս հերոսին ես կարող եմ նմանեցնել շատ մուլտֆիլմերի և ֆիլմերի տարբեր բարի հերոսներին, ովքեր ամեն իրավիճակում լավն են փնտրում ու գտնում։ Յուրաքանչյուր երեխա ունի իր ամպը, որի վրա նստած նայում է վերև, մտածում է իր ապագայի մասին ու ստեղծում իր հեքիաթը։ Երազելն օգնում է նպատակ ստեղծելուն, և եթե շատ երազես, կհասնես քո բոլոր նպատակներին։
Էլինա Մկրտչյան

***

Ես «Ամպի վրա նստած» վերնագիրը երկու իմաստով եմ հասկանում։ Առաջինը ինձ խորհել է տալիս երազանքների մասին։ Յուրաքանչյուրս մեր կյանքում ունենք երազանքներ, որոնց մասին մտածում ենք մեր փոքրիկ ամպի վրա նստած։ Մեր երազանքները օգնում են մեզ կտրվելու իրական աշխարհից։ Առանց երազանքի մեր կյանքը դառնում է շատ անհետաքրքիր։ Ամպի վրա նստելը շատ ժամանակ մեզ անհրաժեշտ է, քանի որ դա հույս է տալիս և օգնում է չհանձնվելու։ Երկրորդ իմաստը այն է, երբ մարդուն համարում են չափից շատ միամիտ։ Այդպիսի մարդկաց շատ ժամանակ համարում են անկարող և խնդրին անլուրջ վերաբերվող։ Նրանց ոտքերը կարծես կտրված են երկրային կյանքից և դա է պատճառը, որ նրանց ասում են ՝ «Ոտքերդ ամպոտ են»։
Կարինա Արմենակյան

***

Աշնանային մի երեկո է։ Նստած եմ այգում՝ մարմնիս վրա զգալով մրսած ծառերից թափվող դեղին ու կարմիր տերևները։ Պառկած եմ սառած հատակին ու նայում եմ ամպերի ծվեններին։
Ամպերին նայելով՝ ակամա աչքիս առաջ են գալիս այն օրերը, երբ քեզ հետ էի։
Աշունը մեր ամենասիրելի եղանակն էր, անվերջանալի ժամեր էինք անցկացնում տերևների մեջ պառկած՝ ամպերի ծածկի տակ։ Հիշում եմ, որ երազում էինք թռչել իմանալ և այդ կարողությունն օգտատործելով՝ հասնել ամպերին, որպեսզի տեսնենք՝ ինչ է թաքնված այնտեղ՝ այն ամպի ետևում, որը մեզ բաժանում էր տիեզերքից։ 
Հիմա դու չկաս․ դժբախտ պատահարը քեզ բաժանել է ինձանից։ Ստացվում է, որ դու կարողացար հասնել ամպերին։ Իսկ ես, դեռ չորացած տերևների վրա պառկած, սպասում եմ, թե երբ է գալու իմ ժամանակը, որ ես ևս նստեմ ամպերի վրա…
Քնարիկ Հակոբյան

Նախորդ գրառում
Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 44,981 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Դեկտեմբերի 2021
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 44,981 hits
  • Հեղինակներ