Քննարկում ենք «Աղե արձանը»

Հունվարյան ճամբարի ընթացքում կարծես թե ավանդույթ է դարձել ընկեր Հասմիկի հետ քննարկումներ անելը։ Այս անգամվա քննարկման թեման «Աղե արձանն» էր։ Անկեղծ ասած՝ ինձ այդքան էլ դուր չեկավ այս պատմվածքը, բայց քննարկելուց հետո, չգիտես ինչպես, սկսեց հետաքրքրել։ Այստեղ պատմվում է Սոսիստրատի մասին, որ հայ վանական էր։ Նա ապրում էր մենակ և աղոթում էր օրական 15 ժամ։ Նրա օրվա հացը բերում էին աղավնիները։ Մի օր մի ուխտագնաց նրան պատմում է մի պատմություն՝ նշելով Ղովտի կնոջը՝ աղե արձանը, և Սոսիստրատի մոտ շատ մեծ ցանկություն է առաջանում նրան ազատելու։
Նա չէր կարողանում կողմնորոշվել՝ ազատեր կնոջը, թե՝ ոչ։ Անցան օրեր, ամիսներ, և մի գիշեր Սոսիստրատի երազում հայտնվեց մի հրեշտակ, որը հրամայեց նրան ազատել կնոջը։ Սոսիստրատը ճանապարհ ընկավ։ Երբ հասավ, տեսավ ավերված քաղաքը, նաև այն արձանը, որի մասին ուխտագնացը (ինչպես պարզվեց, նա սատանան էր) պատմել էր նրան։ Սոսիստրատը ազատեց այդ կնոջը և ուզեց իմանալ, թե ինչ տեսավ կինը, երբ շրջվեց, իսկ կինը հրաժարվեց պատասխանելուց, քանի որ, եթե ասեր, ապա ճգնավորը կմահանար, բայց Սոսիտրատը պնդում էր, և երբ կինը պատասխանեց, Սոսիստրատը անշնչացած ընկավ գետնին։ 

(ավելին …)

«Աղե արձան»․ Լեոպոլդո Լուգոնես

***

Այսօր ընկեր Հասմիկի հետ կարդացինք և քննարկեցինք Լեոպոլդո Լուգոնեսի «Աղե արձան»  պատմվածքը: Սկզբում, երբ կարդացի, ինձ այնքան էլ դուր չեկավ, որովհետև շատ երկար էր բնութագրում ամեն ինչը, նաև ինձ թվաց, թե այն Աստվածաշնչի մասին է: Սակայն երբ սկսեցինք վերլուծել այս պատմությունը, դարձավ իմ սիրելի ժանրերից մեկը՝ դետեկտիվ: Հիմա մի քանի նախադասությամբ կպատմեմ և հետո կվերլուծեմ:

Այս պատմվածքը Սոսիստրատի մասին է. նա ապրում էր ճգնավորի կյանքով՝ մեկուսացված բոլորից իր Աստծո, Հիսուսի և հավատի հետ։ Աղոթում էր տասնհինգ ժամ։ Ամեն տարի՝ Ավագ ուրբաթ օրը արթնանալով՝ գտնում էր ճյուղերից շինված իր անկողնու գլխամասում գինով լցված ոսկե գավաթ և մի կտոր հաց, որի փշուրներով հաղորդություն էր ստանում՝ անասելի էքստազի մեջ ընկղմվելով: Նրա մտքով երբեք չէր անցել հարց տալ, թե որտեղից էր այդ ամենը հայտնվում, քանի որ լավ գիտեր, որ տեր Հիսուսը կարող է դա անել:

(ավելին …)

«Խաղը» ֆիլմը

Ճամբարային գործունություն

kinopoisk.ru

Օրեր առաջ դիտեցի Դեյվիդ Ֆինչերի «Խաղը», որը լի է շրջադարձերով սկզբից մինչև վերջ: Մի փոքր պատմեմ ֆիլմի մասին․ Նիկոլաս Վան Օրթոնը հաջողակ բանկիր է: Երբ օտարացած եղբայր Կոնրադը վերադառնում է նրա ծննդյան օրը տարօրինակ նվերով` անհատականացված, իրական խաղի մասնակցության տոմվով, Նիկոլասը դժկամությամբ ընդունում է: Ի սկզբանե անվնաս խաղը գնալով դառնում է անհատական, և Օրթոնը սկսում է վախենալ իր կյանքի համար, քանի որ նա խուսափում է խորհրդավոր խաղի կազմակերպիչների գործակալներից: Քանի որ ոչ ոք չէր մնացել վստահելու, իսկ նրա փողերը գողացվել էին, Օրթոնը պետք է պատասխաններ գտներ իր համար:

Ֆիլմի մեր սկզբնական դիտման ընթացքում ոչ մի պահ վստահ չենք, թե որն է իրական, և ինչն է կեղծ, այլ կերպ ասած՝ ինչը «խաղի» մաս չէ և ինչը՝ է:

(ավելին …)

«Հանդիպման վայրը»

Այսօր ունեցանք շատ հետաքրքիր քննարկում։ Ջոկատով քննարկեցինք մի ֆիլմ, որը երեկ տանն էինք դիտել, որպեսզի դպրոցում անիմաստ ժամանակ չծախսեինք ֆիլմ դիտելու վրա, բացի այդ էլ, որ ավելի պատրաստ լինենք քննարկմանը։ Ֆիլմը «Հանդիպման վայրն» էր։ Առաջին հայացքից կարծեցի, որ այդքան էլ հետաքրքիր ֆիլմ չի լինի, բայց չարաչար սխալվում էի։ Բոլոր իրադարձությունները կատարվում էին ընդամենը մի վայրում՝ սրճարանում, ինչի պատճառով էլ կարծում էի, որ ֆիլմը ձանձրալի է լինելու։ Մի փոքր պատմեմ ֆիլմի մասին, այնուհետև կասեմ իմ կարծիքը։ Ֆիլմում մի խումբ մարդիկ գալիս էին ինչ-որ անհայտ անձի

(ավելին …)

«Ինքնասպան տղայի» գաղտնիքը

Ճամբարային գործունեություն

Ահա ևս մեկ համագործակցային նախագիծ։ Այս անգամ՝ «ԻՆՔՆՔԱՍՊԱՆ ՏՂԱՆ․ ՌԱՖԱՅԵԼ ԴԻԵՍՏԵ»՝ ընկեր Հասմիկ Ղազարյանի հետ։ Պատմվածքը թարգմանել էր ընկեր Ռուզաննան։

Պատմվածքը կարդալուց հետո եկավ ժամանակը այն քննարկելու։ Նրանց համար, ովքեր չգիտեն պատմվածքի բովանդակությունը, հիմա համառոտ պատմեմ։ Մի թափառաշրջիկի մասին է, ով մտնում է պանդոկ, մի խղճուկ ընթրիք է անում և, քանի որ գումար չունի վճարելու համար, հորինում է մի շատ հետաքրքիր պատմություն և սկսում է պատմել այնտեղի հաճախորդներին։ Նրա պատմությունը այնքան գրավիչ է լինում, որ մարդիկ անգամ միմյանց հետ վիճում էին դրա շուրջ և հարբում։ Այսպիսով՝ այնքան են հարբած լինում, որ չեն նկատում, թե ինչպես է թափառաշրջիկը առանց վճարելու հեռանում պանդոկից։ Այսքանը․․․

(ավելին …)

«Հանդիպման վայրը». քննրկում

Просмотр фото

Ճամբարային գործունեություն

***

Տիկին Հասմիկի հետ քննարկեցինք «Հանդիպման վայրը» ֆիլմը։ Մի առեղծվածային, անանուն մարդ նստած է բարում և կատարում է անծանոթ մարդկանց ամենախորը ցանկությունները: Այս մարդը կարող է իրականացնել և կատարել բոլորի ցանկությունները, սակայն դրա դիմաց նա միշտ ինչ-որ բան է պահանջում։ Քվեստները հաճախ սարսափելի են հնչում, բայց կամավոր են և ցանկացած պահի կարող են դադարեցվել: Խորհրդավոր տղամարդը պնդում է, որ անհնարին առաջադրանքներ չի տալիս։ Սակայն առաջադրանքներն ավարտին հասցնելու համար հարկավոր է դեմ գնալ սեփական բարոյական գաղափարներին ու վատ գործ անել։

(ավելին …)

Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան տղան»

Ռաֆայել Դիեստե

Ճամբարային գործունեություն՝ պատմվածքի քննարկում

Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան  տղան» նովելը ինձ շատ դուր եկավ: Սկզբում՝ երբ կարդացի, ինձ թվաց, որ այդ նովելը տղայի մասին է, սակայն երբ երկրորդ և երրորդ անգամ կարդացի, հասկցա, որ այն թափառաշրջիկի մասին էր, որ կարողանում էր շատ արագ հետաքրքիր պատմություններ հորինել: Երբ դեռ թափառաշրջիկը չէր սկսել պատմել իր պատմությունը, պանդոկապանը մարդկանց լուր էր պատմում մի տղայի մասին, որ ինքնասպան էր եղել: Թափառաշրջիկը, լսելով նրանց խոսակցությունը, ասում է, որ գիտի այդ պատմությունը: Նա սկսում է պատմել և շատ հեշտ ու հանգիստ կարողանում էր տեղում հորինել: Քանի որ հաճախորդների մեծամասնությունը խմած էր, հեշտությամբ հավատում է նրան: Պանդոկապանն էլ էր ուշադիր լսում, բայց ի տարբերություն մնացածի, չհավատաց այդ պատմության իրական լինելուն: Մինչ բոլորը վիճում էին իրական թե կեղծ լինելու մասին, պանդոկապանը նկատեց, որ թափառաշրջիկը գնացել է ու չի վճարել իր կերածի համար։

(ավելին …)
  • Blog Stats

    • 45,189 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հունվարի 2022
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,189 hits
  • Հեղինակներ