Արգելված պտղի համը

«Եկեք խոսենք» նախագիծ

Իմ կարծիքով արգելված պտուղներից մեծ մասի համը շատ լավն է։ Մարդիկ սիրում են անել այնպիսի բաներ, որոնք օրենքից դուրս են կամ վնասակար են։ Մարդականց բնավորության համաձայն այն, ինչը շատ են արգելում, ավելի շատ է ցանկություն առաջանում դա անելու։ Իմ կարծիքով բոլոր մարդիկ էլ պետք է օգտվեն արգելված պտուղներից գոնե մեկ անգամ։ Իհարկե խոսքը, օրինակ, մարդ սպանելու կամ այլ՝ ավելի դաժան բաների մասին չէ։ Մարդը իր կյանքում գոնե մեկ անգամ պիտի ինչ-որ վատ բանի անի, որպեսզի հասկանա դրա իմաստը, հետևանքները ու ապագայում հասկանա՝ ուզում է անել, թե՝ ոչ։ Ես չեմ ասում, որ չի կարելի արգելված պտուղներից օգտվել, որովհետև առանց այդպիսի բաների կյանքը անհետաքրքիր և չհավասարակշռված կլինի։ Հասարակության մեջ միշտ կլինեն և պետք է լինեն և՛ լավ, և՛ վատ մարդիկ։ Օրինակ՝ բոլոր մարդիկ պետք է մեկ անգամ իրենց հարազատ մարդուն նեղացնեն, որպեսզի հասկանան դրա հետևանքները և զգան այդ զգացողությունները։ Ուտեն կամ խմեն այնպիսի բաներ, որոնք այդքան էլ օգտակար չեն և նույնիսկ վնասակար են։ Արգելված պտուղներ փորձելով՝ մարդիկ ավելի լավ կհասկանան ուրիշների խնդիրները և կկարողանան օգնել։ Վատ բաները ավելի հեշտ են և ավելի շատ հաճույք են պատճառում, քան լավ բաները։ Օրինակ՝ չիփսը համարյա բոլոր երեխաների համար շատ համեղ է, բայց վնասակար է, իսկ մրգերը ոչ բոլորի համար են համեղ և հաճելի, բայց օգտակար են։ Դրա համար մարդը պետք է իր մեջ ուժ գտնի, որպեսզի կարողանա պայքարել արգելված պտուղներից կախվածություն ունենալու դեմ։

Վիգեն Հովակիմյան

(ավելին …)

Վանո Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» էսսեն

Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանը իր էսսեում խոսում է մեր ժողովրդի մտածելակերպի մասին, որ պատերազմ են համարում միայն այն, որկ ժամանակ ժողովրդի կեսին բնաջնջում են։ Այսինքն՝ եթե թշնամու կողմից սպանվում է 5 հոգի, դա պատերազմ չի համարվում, դա արդեն մեզ համար սովորական է։ «Դե լավ, ընդամենը 5 հոգի է մահացել, պետք չէ ծանր տանել, եղածը 5 հոգի չէ՞, ինչ եք լացուկոծներդ դրել»։ «Տիգրան Մեծից դեսը հայությունը միայն այսպիսի պատերազմ գիտի: Բայց չէ՞ որ պատերազմը հազարավոր զոհերով տասնյակ հազար ընտանիք մտավ»:

(ավելին …)

Ռենե Մագրիտի կտավները

Եկեք խոսենք

Ռենե Մարգրիտի «Մարդու զավակ» նկարը կարելի է մեկնաբանել շատ տարբեր ձևերով, սակայն հաշվի առնելով, որ դա համարվում է Ռենեի ինքնադիմանկարը, ամենահավանական տարբերակն այն է, որ նկարը ներկայացնում է հասարակությունը և հասարակության՝ մարդու և իր արժեքների գնահատումը, դրա կողմից թելադրվածը։ 

(ավելին …)
  • Blog Stats

    • 45,189 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Նոյեմբերի 2021
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,189 hits
  • Հեղինակներ