Իմ օրակարգը

նկարի աղբյուրը

Ես ալարկոտ անձնավորություն եմ և շատ անկեղծ եմ, ես այն մարդն եմ, ում մոտ կարող եք հանգիստ խոսել ձեր խնդիրների մասին։ Իմ առաջ դրել եմ նպատակ. ես անպայման հասնելու եմ դրան։ Ես դառնալու եմ ծրագրավորող։ Այդ մասնագիտությունը ձեռք բերելու համար անում եմ ամեն ինչ, օրինակ՝ հաճախում եմ Թումո, դպրոցում ընտրել եմ ՏՏ առարկան։ Արդեն հասցրել եմ ավարտել «Կայքերի մշակում» դասընթացը և այլն։ Ես դառնալու եմ ամենլավը, քանի որ ես ուզում եմ դա, և ես վստահ եմ ինձ վրա։
Էլեն Կարապետյան

(ավելին …)

Ամպի վրա նստած

***

Բոլորս էլ հաստատ մեկ անգամ պատկերացրած կլինենք, թե ինչ կզգանք, եթե նստենք ամպի վրա։ Փափկությո՞ւն։ Թե՞ այնքան թափանցիկ և աննկատ կլիներ, որ միանգամից ցած կընկնեինք։ Իհարկե սա անհնար բան է, չնայած կարծում եմ, որ եթե փորձենք պատկերացնել, ապա կստացվի։ Ամպի վրա նստելը ըստ իս կարող է մի քանի իմաստ կրել իր մեջ։ Այդ իմաստներից մեկը յոթերորդ երկնքում լինելն է։ Շատ հաճախ, երբ շատ եմ ուրախանում կամ ոգևորվում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոնց որ ամպի վրա նստած լինեմ։ Այն մարդիկ, ովքեր սիրում են կտրվել աշխարհից, միայնակությունը, լռությունը կարող են պատկերացնել և զգալ իրենց ամպի վրա նստած։ Ամպի վրա նստելը կարծում եմ, որ ևս մեկ բացատրություն ունի, և դա առանձնանալն է մտքերի հետ, քանի որ մտքերի հետ առանձնանալու ամենալավ տարբերակը միայնակ լինելն է, իսկ ամպերի վրա չեմ կարծում, որ մարդ կլինի։
Անահիտ Հովսեփյան

(ավելին …)

Արգելված պտղի համը

«Եկեք խոսենք» նախագիծ

Իմ կարծիքով արգելված պտուղներից մեծ մասի համը շատ լավն է։ Մարդիկ սիրում են անել այնպիսի բաներ, որոնք օրենքից դուրս են կամ վնասակար են։ Մարդականց բնավորության համաձայն այն, ինչը շատ են արգելում, ավելի շատ է ցանկություն առաջանում դա անելու։ Իմ կարծիքով բոլոր մարդիկ էլ պետք է օգտվեն արգելված պտուղներից գոնե մեկ անգամ։ Իհարկե խոսքը, օրինակ, մարդ սպանելու կամ այլ՝ ավելի դաժան բաների մասին չէ։ Մարդը իր կյանքում գոնե մեկ անգամ պիտի ինչ-որ վատ բանի անի, որպեսզի հասկանա դրա իմաստը, հետևանքները ու ապագայում հասկանա՝ ուզում է անել, թե՝ ոչ։ Ես չեմ ասում, որ չի կարելի արգելված պտուղներից օգտվել, որովհետև առանց այդպիսի բաների կյանքը անհետաքրքիր և չհավասարակշռված կլինի։ Հասարակության մեջ միշտ կլինեն և պետք է լինեն և՛ լավ, և՛ վատ մարդիկ։ Օրինակ՝ բոլոր մարդիկ պետք է մեկ անգամ իրենց հարազատ մարդուն նեղացնեն, որպեսզի հասկանան դրա հետևանքները և զգան այդ զգացողությունները։ Ուտեն կամ խմեն այնպիսի բաներ, որոնք այդքան էլ օգտակար չեն և նույնիսկ վնասակար են։ Արգելված պտուղներ փորձելով՝ մարդիկ ավելի լավ կհասկանան ուրիշների խնդիրները և կկարողանան օգնել։ Վատ բաները ավելի հեշտ են և ավելի շատ հաճույք են պատճառում, քան լավ բաները։ Օրինակ՝ չիփսը համարյա բոլոր երեխաների համար շատ համեղ է, բայց վնասակար է, իսկ մրգերը ոչ բոլորի համար են համեղ և հաճելի, բայց օգտակար են։ Դրա համար մարդը պետք է իր մեջ ուժ գտնի, որպեսզի կարողանա պայքարել արգելված պտուղներից կախվածություն ունենալու դեմ։

Վիգեն Հովակիմյան

(ավելին …)

Ռենե Մագրիտի կտավները

Եկեք խոսենք

Ռենե Մարգրիտի «Մարդու զավակ» նկարը կարելի է մեկնաբանել շատ տարբեր ձևերով, սակայն հաշվի առնելով, որ դա համարվում է Ռենեի ինքնադիմանկարը, ամենահավանական տարբերակն այն է, որ նկարը ներկայացնում է հասարակությունը և հասարակության՝ մարդու և իր արժեքների գնահատումը, դրա կողմից թելադրվածը։ 

(ավելին …)

Ես հավատում եմ

Եկեք խոսենք

Ես կարծում եմ, որ այս երկիրը երբեք խաղաղություն չի գտնի, և մարդիկ այդպես էլ, իրար ատելով, կապրեն։ Եթե կա սեր, կա նաև ատելություն, եթե կա հաղթող, կլինի նաև պարտվող, եթե կա հաջողություն, կլինեն նաև նախանձներ, ովքեր քո անհաջողությունը կցանկանան։ Մարդիկ կռվում են փողի, տարածքի համար, սպանում են իրար, և այդտեղից էլ առաջանում է այն ատելությունը, որը երբեք չի թողնի, որ ամբողջ Երկիր մոլորակի վրա խաղաղություն լինի։ Եթե մարդիկ իսկապես կարողանային ներել և միայն իրենց շահի մասին չմտածեին, հավատում եմ, որ կլիներ հնարավորություն ունենալու այնպիսի Երկիր մոլորակ, որտեղ չէր լինի ատելություն և խաբեություն։

(ավելին …)

Հայելին

Հայելին փակում է տեսադաշտը, որ տեսնեմ դեմքս, աչքերիս կարմրությունն ու շուրթերիս չորությունը: Չարությունը գոռում է մեջքիս հետևից՝

(ավելին …)

Ես հավատում եմ

Ես հավատում եմ, որ մի օր չեմ ունենա անձնական խնդիր, կարող են լինել թե՜ ընտանեկան, թե՜ ընկրերական, թե՜ իմ անձնական խնդիրները։ Ես հավատում եմ, որ մեր կյանքը դեպի լավն է գնում թե՜ քաղական առումով, թե՜ մարդկանց մտածելակերպով։ Հավատանք, որ մի օր կգա, երբ հարևան երկրները մեզ կսսիրեն, և բոլորս ուրախ, համերաշխ

(ավելին …)
  • Blog Stats

    • 45,188 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մայիսի 2024
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,188 hits
  • Հեղինակներ