Արգելված պտղի համը

«Եկեք խոսենք» նախագիծ

Իմ կարծիքով արգելված պտուղներից մեծ մասի համը շատ լավն է։ Մարդիկ սիրում են անել այնպիսի բաներ, որոնք օրենքից դուրս են կամ վնասակար են։ Մարդականց բնավորության համաձայն այն, ինչը շատ են արգելում, ավելի շատ է ցանկություն առաջանում դա անելու։ Իմ կարծիքով բոլոր մարդիկ էլ պետք է օգտվեն արգելված պտուղներից գոնե մեկ անգամ։ Իհարկե խոսքը, օրինակ, մարդ սպանելու կամ այլ՝ ավելի դաժան բաների մասին չէ։ Մարդը իր կյանքում գոնե մեկ անգամ պիտի ինչ-որ վատ բանի անի, որպեսզի հասկանա դրա իմաստը, հետևանքները ու ապագայում հասկանա՝ ուզում է անել, թե՝ ոչ։ Ես չեմ ասում, որ չի կարելի արգելված պտուղներից օգտվել, որովհետև առանց այդպիսի բաների կյանքը անհետաքրքիր և չհավասարակշռված կլինի։ Հասարակության մեջ միշտ կլինեն և պետք է լինեն և՛ լավ, և՛ վատ մարդիկ։ Օրինակ՝ բոլոր մարդիկ պետք է մեկ անգամ իրենց հարազատ մարդուն նեղացնեն, որպեսզի հասկանան դրա հետևանքները և զգան այդ զգացողությունները։ Ուտեն կամ խմեն այնպիսի բաներ, որոնք այդքան էլ օգտակար չեն և նույնիսկ վնասակար են։ Արգելված պտուղներ փորձելով՝ մարդիկ ավելի լավ կհասկանան ուրիշների խնդիրները և կկարողանան օգնել։ Վատ բաները ավելի հեշտ են և ավելի շատ հաճույք են պատճառում, քան լավ բաները։ Օրինակ՝ չիփսը համարյա բոլոր երեխաների համար շատ համեղ է, բայց վնասակար է, իսկ մրգերը ոչ բոլորի համար են համեղ և հաճելի, բայց օգտակար են։ Դրա համար մարդը պետք է իր մեջ ուժ գտնի, որպեսզի կարողանա պայքարել արգելված պտուղներից կախվածություն ունենալու դեմ։

Վիգեն Հովակիմյան

***

Արգելված պտուղը մարդկանց ամենաշատն է հետաքրքրում, քանի որ մարդիկ սիրում են նոր փորձություններ, ռիսկեր։ Արգելված պտուղը մարդկանց ամենաշատն է գրավում, քանի որ մարդիկ շատ են սիրում արգելված բաներ անել: Ես ինքս նախընտրում եմ արգելված պտուղը, բայց՝ չափի մեջ, քանի որ կարող է՝ խնդիրներ ունենամ:  Մարդիկ արգելված պտուղներից չեն հրաժարվում, քանի որ նրանց տեսքը այնքան գեղեցիկ է թվում, բայց միայն փորձելուց հետո ես հասկանում, թե ինչ դառը համ ուներ:

Անահիտ Հովսեփյան

***

Ասում են, որ արգելված պտղի համը քաղցր է, և ես համաձայն եմ այդ մտքի հետ, քանի որ մարդ իրեն լավ է զգում կանոնը խախտելուց։ Օրինակ Վրաստանում թմրանյութները օրինականացնելուց հետո թմրամոլները անգամներով քչացել էին, ինչը ապացուցում է այս մտքի ճիշտ լինելը։ Նույնը վերաբերում է ծխելուն, քանի որ համարյա բոլորը սկսել են ծխել վաղ հասակում, իսկ այդ ժամանակ ծնողները ասում են, որ չի կարելի ծխել, և երեխաները սկսում են ծխել։ Ծխախոտը անդուր բան է, և միակ պատճառը ծխելու արգելքը խախտելն է։

Գեւորգ Հովհաննիսյան

***

«Արգելված պտղի համը» թեմայով կարճ ուզում եմ հիշել աստվածաշնչյան մի հատված, որտեղ Աստված Ադամին և Եվային բնակեցնում է Եդեմի պարտեզում և տալիս է իշխանություն ողջ երկրի վրա։ Սակայն, արգելում է Ադամին ուտել չարի ու բարու գիտության ծառի պտուղներից։ Բայց օձի խաբեությամբ Եվան կերավ այդ պտուղը և Ադամին էլ տվեց։ Ադամը կերավ արգելված պտուղը, և ինքն ու իր կինը անիծվեցին Աստծո կողմից ու վտարվեցին Եդեմի պարտեզից։

Այսպիսով՝ ամբողջ երկիրը նրանց իշխանության տակ էր, նրանք անհոգ կյանքով ապրում էին Եդեմի պարտեզում, չունեին ոչ մի ցավ, ոչ մի վիշտ, բայց զգացին արգելված պտղի համը։

Էլինա Մկրտչյան

***

Ա՜խ այդ արգելված պտուղները։ Միշտ ամենահամեղն են, ամենաքաղցրը, ամենագրավիչը։ Արգելված պտուղները մարդկանց միանգամից են գրավում և անգամ երկմտելու ժամանակ չեն տալիս, որ մարդը հասկանա՝ դա իրեն իրո՞ք պետք է, թե՝ ոչ։ Ապա մի հիշեք, թե ինչի պատճառով Ադամը և Եվան վռնդվեցին դրախտից։ Իհարկե, արգելված պտղի։ Արգելված պտուղները մեզ ներկայացվում են շատ գեղեցիկ, գրավիչ տեսքով, որ չկարողանանք հրաժարվել նրանցից։ Վստահ եմ, որ կհամաձայնեք ինձ հետ։ Որքան խստորեն են արգելում մեզ մի բան, այնքան հետաքրքրությունը մեծանում է այդ բանի նկատմամբ։ Կարող եմ օրինակ բերել ինձ։ Եթե ինձ ինչ-որ բան արգելում են, ասում են, որ պետք չէ դա անել, ես կրկնակի ցանկությամբ և հետաքրքրությամբ ցանկանում եմ փորձել այդ արգելված պտուղը։ Ես սիրում եմ օրենքներին հակառակվել։ Ինչն արգելված է, հետաքրքիր է ու ձգող։ Չեմ սիրում, երբ իմ առաջ արգելքներ են դնում, և իմ ուզածին հասնելու համար կարող եմ մինչև վերջ բոլորին հակառակվել։ Բոլորին հակառակվելու, նրանց չլսելու և արգելված պտուղը փորձելու ընթացքում միանշանակ մի վատ բանի կհանդիպենք, բայց ավելի լավ է վատ բանի հանդիպենք փորձով, քան առանց փորձի ապրենք արգելքներով։

Միլենա Քամալյան

***

Կա մի ասույթ՝ «Արգելված պտուղը համով կլինի»։
Այո՛, լիովին համամիտ եմ։ Իսկ ինչո՞ւ հենց դա, չէ՞ որ արգելված է, նշանակում է՝ կա՛մ վատն է, կա՛մ թունավոր, կա՛մ շատ վտանգավոր։
Արգելված պտուղը համով է, որովհետև հասանելի չէ։ Իսկ մարդն իր կյանքի ընթացքում միշտ ցանկանում է նոր բաներ բացահայտել, այն ավելի հետաքրքրացնելու համար։ Սակայն այն, ինչը սովորական է և հասանելի է բոլորին, չի առաջացնում նույն չափ հետաքրքրություն, որքան արգելվածի ժամանակ է լինում։
Շատ հաճախ այդ արգելվածը չափազանց վտանգավոր կարող է լինել, մեզ այդ մասին զգուշացրած կարող են լինել, սակայն մեր ուշադրությունը սևեռված է լինելու այն փորձելու, բացահայտելու վրա։
Օրինակները հազարավոր են, սակայն կառանձնացնեմ մեկը։ Մի անգամ կարդում էի հոգեբանական հողվածներ երեխաների և ծնողների հարաբերություններում։ Այնտեղ գրված էր, որ ծնողները շատ հաճախ արգելում են երեխաներին ինչ-որ բան, սակայն երբեք չեն ասում արգելելու պատճառը։ Եկեք հիշենք մեր ասույթը՝ «Արգելված պտուղը համով կլինի»։ Այս ասույթը նաև երեխաների մտքում է։ Հոգեբաններն ասում են, որ ավելի լավ կլիներ, եթե ծնողներն արգելելու փոխարեն բացատրեին դրանից առաջացող վտանգները և հակառակ արգելելու՝ պարզապես խորհուրդ տային չփորձել։
Այսպիսով՝ հանգում ենք նրան, որ արգելված ամեն ինչը միշտ լինելու է ավելի ցանկալի, քան այն, ինչը հասանելի է և թույլատրելի։

Քնարիկ Հակոբյան

***

Կարծում եմ՝ բոլորն էլ լսել են՝ «Արգելված պտղի համը միշտ էլ քաղցր է լինում» արտահայտությունը։ Այս արտահայտությունը հաճախ օգտագործում են մեր ծնողները, երբ մենք անում ենք մի բան, որը մեզ արգելված էր։ Ծնողները մտածում են, որ այդ ասելուց հետո մենք չենք ցանկանա անել այն, ինչը մեզ արգելվում է անել, բայց նրանք միայն մեծացնում են մեր ցանկությունը։ Ես չեմ կարող ասել, որ չի կարելի սեփական երեխաներին արգելել ոչ մի բան, ես ուղղակի ուզում եմ ասել, որ ամեն արգելք պետք է պատճաո ունենա, այլ ոչ թե ՝ «Մեծը ավելի լավ գիտի»։ Դուք կարող եք մտածել, որ ես սխալ եմ, բայց չէ՞ որ երեխաները ունեն իրենց սեփական կարծիքը ու կարող են դա արտահայտել։ Ծնողները պետք է հասկանան, որ իրենց արգելքներով կոտրում են երեխային։ Ի վերջո արգելքներով երեխան չի կարողանա հանգիստ ապրել։

Կարինա Արմենակյան

***

Մարիան սովորում էր ավարտական դասարանում: Նա կարգապահ, ընկերասեր, առաջադիմող աշակերտուհի էր, վայելում էր ինչպես ընկերների, այնպես էլ ուսուցիչների սերը:

Մարիան չէր մասնակցում միջոցառումներին՝ բերելով տարբեր պատճառաբանություններ, բայց իրականում ծնողների խստությունն էր պատճառը:

Մոտենում էր տարեվերջը, բոլորը անհամբեր սպասում էին այն միջոցառմանը, որը որոշել էին անցկացնել քաղաքից դուրս՝ բնության գրկում:

Մարիան գիտեր, որ ծնողները թույլ չեն տա մասնակցելու, ուստի դիմում է խորամանկության:

Եկավ սպասված օրը, բոլորն էլ լիարժեք ուրախանում էին, բայց Մարիայի պահվածքը տարօրինակ էր ու անհասկանալի, որն էլ առիթ դարձավ հետագա խոսակցություններին:

Գուցե նա այդ օրը ցանկացել էր վայելել արգելված ազատությունն ամբողջությամբ։

Վիկտորյա Իսրայելյան

Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,193 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Նոյեմբերի 2021
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,193 hits
  • Հեղինակներ