Մանկավարժություն. Կոնստրուկտիվիզմը ուսուցման գործընթացում

Միշա Թադեւոսյանի դասախոսությունը վերլուծում են սովորողները

Խոսքը շատ պարզ էր և հասկանալի։ Երևում էր, որ նա կարդացած է և տեղեկացված նյութից։ Ընդամենը 10 րոպեում շատ նոր տերմիններ սովորեցի կրթության մասին։ Նրա խոսքը շատ կազմակերպված էր, ամենասկզբում բացատրեց, թե ինչ է կոնստրուկտիվիզմը, ապա անցավ տեսակներին։ Նա կոնկրետ բացատրեց առանձին դեպքերում ինչպես կարող է կիրառվել կոնստրուկտիվիզմը։ Ամեն փուլի վերջում խոսքը ամփոփում է «այսինքն»-ով, որպեսզի վերջնական բացատրի փուլը և անցնի մյուսին։ Կարծում եմ՝ նա շատ ներգրավված է նյութի մեջ և կցանկանա բոլորն էլ այն հասկանան։
Սյուզի Մելիքյան

***

Բանախոոսը խոսում էր մասամբ հասկանալի, բայց նրա խոսքը շատ անհետաքրքիր էր, ձայնի տոնը՝ քնեցնող։ Նա փորձում էր օգտագործել սովորական և հասկանալի բառեր գիտական տերմինների կողքին։Տրված տեղեկության քանակը շատ էր, ոչինչ չհիշեցի, բայց նաև չհետաքրքրեց։ Խոսքը լավ էր շարադրված, բայց բանախոսը արագ էր խոսում՝ առանց դադարների, դրանով չէր թողնում լսողին հասցնել հասկանալ լսածը։Օրինակները առօրյա կյանքից էին, որը մի փոքր ավելի հասկանալի էր դարձնում ամբողջ խոսքը։Ինձ թվում է՝ նա բավականին դրական է գնահատում կոնստրուկտիվիզմի միջոցը, քանի որ մեծ ոգևորությամբ էր խոսում, օրինակներ էր բերում և շատ մանրամասն էր բացատրում։
Յանա Խաչատրյան

***

Բանախոսի խոսքը հասկանալի էր, քանի որ տեղեկությունները կտրուկ չէին փոխվում։ Իր նպատակին հասնելու համար խոսքում օգտագործում և շեշտում էր նույն բառը մի քանի անգամ։ Տրված էր շատ տեղեկություն և որպես հիմնավորում նա բերում էր Պիաժեի հետազոտություննից հատվածներ։ Բանախոսի խոսքը կազմակերպված էր, քանի որ մինչև իր խոսքը սկսելը նա առանձնացնում է այն թեման, որի մասին խոսելու է։ Օրինակ՝ «Կոնստրուկտիվիստական տեսության շրջանակում առանձնացվում է երեք հիմնական ողղություն՝ իմացական կամ ճանաչողական կոնստրտուկտիվիզմ, սոցալական կոնստրուկտիվիզմ և արմատական կոնստրուկտիվիզմ»։ Բանախոսը ամեն թեման ավարտելուց հետո ներկայացնում էր փոքրիկ ամփոփում, որը իր խասքը դարձնում է ավելի հասկանալի։ Նա դրական էր խոսում կոնստրուկտիվիզմի մասին։ Խոսքում նա ակնարկում էր, որ դպրոցները պետք է անցնեն ուսուցման այդ ձևին։ Եվ ըստ Պիաժեի՝ կրթությունը պետք է կենտրոնանա սովորողի և նրա հնարավորությունների բացահայտման վրա, և կրթությունը պետք է հիմնված լինի սովորողի հետաքրքրությունների վրա։Կրթության գործում գլխավոր դերում է սովորողը։ Նաև կոնստրուկտիվիզմը խոսում է այն մասին, որ այդքան էական չէ, թե ինչպիսի արդյունքների է հասնում սովորողը և ինչպիսին է ճշմարտությունը, այլ ավելի կարևոր է ճշմարտության հասնելու գործնթացը։
Մարի Մարկոսյան

***

Շատ հասկանալի ու հետաքրքիր էր։ Լավ էր բացատրում, ըմբռնելի տերմիններով ու լավ օրինակներով։ Նրա տված տեղեկության քանակը շատ էր։ Խոսքը շատ համակարգված էր։ Նա կազմակերպված էր խոսում, տրամաբանական հերթականությամբ։ Սկզբում ընդհանուր կոնստրուկտիվիզմից, հետո տեսակները՝ իմացական, սոցիալական, ռադիկալ։ Կիրառական ու լավ օրինակներ էր բերել, որոնք ավելի հասկանալի դարձրին նրա ասածը։ Բոլոր «փուլերի» վերջում ամփոփում է «այսինքն»-ով։ Այս մեթոդը խոսքը դարձրեց շատ ավելի հասկանալի ու հիշվող։
Ըստ իս՝ նա շատ լավ է գնահատում կոնստրուկտիվիզմը, որովհետև դրական բառեր էր օգտագործում, հիմնականում դրական կողմերից էր խոսում։
Մարիա Տիշաքճեան

Նախորդ գրառում
Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 44,971 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մարտի 2023
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 44,971 hits
  • Հեղինակներ