Տրիոլետներ

Տերյանի տրիոլետներից ոգեշնչված՝ իրենց հույզերն են արտահայտում սովորողները․

Թափվում են տերևները՝
Աշունն է իր փառքի տերը,
Այնքան ոսկի ու կարմիր
Թափվում են տերևները։
Հարուստ է գետինն այնքան,
Վառ ժպիտների հետքերը,
Թափվում են տերևները՝
Աշունն է իր փառքի տերը։
Աստղիկ Հակոբյան

(ավելին …)

Թումանյանի հոդվածները

Տխուր հիշողություն

«…Դրությունս այդ գիշեր սաստիկ ծանրացավ, բայց, իհարկե, այդ ժամին ամենքը քնած էին ու ոչ ոք էլ բան չէր կարող իմանալ։ Գիշերվա մի ժամին մեր զանգը տվին։ Գնացին, եկան, թե՝

― Աղայանն է կանգնած ներքևը մթնում, քեզ է հարցնում։

Դուրս եկա հարցնեմ՝ ինչ կա, ինչ է պատահել։

― Դե՛ լա՛վ, լա՛վ… հետո… Ձայն տվեց ներքևից ու գնաց։

Առավոտը եկավ, դեմս կանգնեց ու զարմանք հայտնեց, թե ինչպես է, որ ես կենդանի եմ։ Պատմեց ու նկարագրեց, նկարագրեց ամենայն ճշտությամբ, թե ինչ դրության մեջ էր տեսել ինձ գիշերը։ Նրա համար էր վախեցել ու եկել անժամանակ, համոզված, որ ինձ անպատճառ մի դժբախտություն է պատահել և զարմանում է, որ ոչինչ չի պատահել…»

(ավելին …)
  • Blog Stats

    • 45,171 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մարտի 2023
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,171 hits
  • Հեղինակներ