Տրիոլետներ

Տերյանի տրիոլետներից ոգեշնչված՝ իրենց հույզերն են արտահայտում սովորողները․

Թափվում են տերևները՝
Աշունն է իր փառքի տերը,
Այնքան ոսկի ու կարմիր
Թափվում են տերևները։
Հարուստ է գետինն այնքան,
Վառ ժպիտների հետքերը,
Թափվում են տերևները՝
Աշունն է իր փառքի տերը։
Աստղիկ Հակոբյան

***

Եկավ գարնան շունչը քաղաք,
Եվ ծաղիկներն են վերադարձել։
Ամեն գարնան նույն միտքն եմ առնում,
Եկավ գարնան շունչը քաղաք։
Այս եղանակը իմ սրտով է,
Ուզում եմ միշտ էլ գարուն մնա․
Եկավ գարնան շունչը քաղաք,
Եվ ծաղիկներն են վերադարձել։
Սյուզի Մելիքյան

***

Գարնան առաջին օրով
Ձյունն ամբեղջությամբ հալվեց,
Ծլեցին առաջին մանուշակները
Գարնան առաջին օրով։
Վերադարձան թռչունները հարվից
Սկսվեց կյանքի նոր շրջանը։
Գարնան առաջին օրով
Ձյունն ամբեղջությամբ հալվեց։
Մկրտիչ Պապիկյան

***

Կրկին, ավաղ, հոգնել եմ արդեն,
Դասերն երկար են, մենք էլ մարդ ենք։
Շատերը, սակայն, ինձ չեն հասկանում,
Կրկին, ավաղ, հոգնել եմ արդեն,
Փնտրում եմ իմ հանգստի ժամը,
Ցավոք, չգիտեմ՝ այն երբ է գալու։
Կրկին, ավաղ, հոգնել եմ արդեն,
Բոլորս մարդ ենք, էակ հողեղեն։
Արի Ագոփ

**

Իկարուսը վեր սուրաց
Կապույտ ու լուռ երկնքում։
Մղում, համբավը մտքում՝
Իկարուսը վեր սուրաց։
Կյանքից, իրենից անբավ,
Արևի ցոլքը աչքում՝
Իկարուսը վեր սուրաց
Կապույտ ու լուռ երկնքում։
Լյուսի Ղարիբյան

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,060 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մարտի 2023
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,060 hits
  • Հեղինակներ