«Աբիժնիկների վրեժը»

Սոցիալական մեդիայի լեզուն մեկնաբանում են սովորողները

Առաջնահերթ աչքի է ընկնում վերնագիրը. անսովոր է տեսնել նման վերնագրով հոդված/ հրապարակախոսություն։ Նման կերպ նա դիմում է այն անգրագետ մարդկանց, ովքեր ականջի ծայրով լսել են, որ դատավորները անարդար են, և հիմա դուրս են եկել ամբողջ դատական համակարգի դեմ։ Օգտագործվում են ինչպես գրական, այնպես էլ ժարգոնային բառեր՝ խոսքը ավելի համոզիչ դարձնելու համար։ Սակայն զարմանալին այն է, որ հեղինակը այդպես էլ ոչ մի օրինակ չի բերում նման «աբիժնիկ»-ի, արդյո՞ք սա մարդկանց մեջ անհիմն զայրույթ կամ դժգոհություն առաջացնելու փորձ էր։
Արինա Ալեքսանյան

***

Այս հոդվածը առաջին հերթին աչքի է ընկնում իր վերնագրով, այն շատ ուշադրություն է գրավում, միանգամից հետաքրքրություն առաջացնում ընթերցողի մեջ։
Հոդվածի սկզբում Արմինե Օհանյանը գրում է, որ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ փոփոխությունները կարող է միայն «աբիժնիկների վրեժ» անվավնել։ Ըստ Ա․ Օհանյանի՝ «աբիժնիկները» տգետներ են՝ 4-րդ դասարանի կրթությամբ, ովքեր պարզապես լսել են, որ դատավորները անարդար են և որոշել են արմատախիլ անել ամբողջ դատական համակարգը։ Այս հատվածում խոսքը բավականին համոզիչ է, օգտագործվել էին գրական բառեր խոսքը ավելի համոզիչ դարձնելու համար։
Այս հոդվածը կարդալիս պարզ է դառնում, որ հեղինակը ուզում է ընթերցողի մոտ դժգոհություն առաջացնել ներկա իշխանության հանդեպ, կարծում եմ՝ նա կարողացել է այս հոդվածը բավականին համոզիչ և գրավիչ դարձնել, որ մարդիկ հավատան։
Յանա Խաչատրյան

***

Ակնհայտ է, որ այս հոդվածում առաջին բանը, որ ընթերցողին գրավում է և առհասարակ ստիպում ընթերցել այն, անսովոր վերնագիրն է։ Նախ և առաջ՝ օտար լեզվով «աբիժնիկ» բառն օգտագործվում է ոչ այն բնագավառում, ինչը հոդվածում նկարագրվում է։ Եվ այն հատուկ չէ մեզ հաճախ հանդիպող հոդվածների լեզվին։ Այնուամենայնիվ, սա ինչ-որ կերպ հնարք է՝ գրավելու ընթերցողին։
Կարծում եմ՝ ընտրված թեման, նույն ինքը՝ իշխանության կողմից դատական համակարգի արմատախիլ անելու գործընթացը, դեռևս սկսվել է տարիներ առաջ։ Հոդվածում իշխանության արարքը բնութագրվում է որպես ծայրագույն անարդարություն։ Հատկապես նշվում է այն փաստը, որ դա ոչ թե արդարացի վրեժ է, ոչ թե քաղբանտարկյալի վրեժ է, այլ ուղղակի հանրության ասեկոսեների ազդեցության տակ ընկած, թերուս մարդու արարք։ Այստեղ հոդվածագիրը ներկայացնում է իշանությանը որպես մի համակարգի, որը բաղկացած է մի խումբ տգետ մարդկանցից, ուստի որևէ որոշում, որն ընդունվում է նրանց կողմից, անկայուն է և անհեթեթ։

Մեկ այլ կողմից՝ բարձրացնում է փորձառու դատավորներին, ովքեր արդեն տասնյակ տարիներ է՝ համակարգում են և արդեն պրոֆեսիոնալ են իրենց գործում։ Նրանց կողքին ներկայացվում են արդեն նոր, չափազանց երիտասարդ ու անփորձ, համակարգում բոլորովին վերջերս հայտնված դատավորներին։ Այսինքն, այստեղ էլ՝ խոսքի ենթատեքստում, դրված է մարդու՝ փարձառություն ունենալու և տարիքի հարցը՝ «մեծերն ու համակարգի հներն ավելի փորձառու են» խոսքից ելնելով։

Եթե հոդվածի սկզբում հոդվածագրի խոսքերը դեռևս հանգիստ են թվում, կամ առնվազն՝ այդ բռնկումները լինում են ոչ բոլոր նախադասություններում, ապա հոդվածի վերջին մի քանի նախադասություններում ակնհայտորեն երևում է հոդվածագրի անձնական խորը հակակրանքը Նիկոլ Փաշինյանի և համակարգ նոր մուտք գործած «անինքնասեր, թույլ» դատավորների հանդեպ։ Այսինքն՝ խոսքային ցնցումները վերջին նախադասություններում դառնում են ավելի բուռն և հաճախակի։

Այս ամենից կարելի է եզրակացնել մի քանի բան․ կա՛մ հոդվածը գրվել է՝ ելնելով իշխանության հանդեպ հոդվածագրի ակնհայտ հակակրանքից, կա՛մ իրոք թեման հրատապ է և պարունակում է արդարության հատիկներ և կայուն հիմք, կա՛մ էլ հոդվածը գրվել է՝ անձնական այլ նկատառումներից ելնելով։
Արի Ագոփ

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,172 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մարտի 2023
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,172 hits
  • Հեղինակներ