Իմ օրակարգը

նկարի աղբյուրը

Ես ալարկոտ անձնավորություն եմ և շատ անկեղծ եմ, ես այն մարդն եմ, ում մոտ կարող եք հանգիստ խոսել ձեր խնդիրների մասին։ Իմ առաջ դրել եմ նպատակ. ես անպայման հասնելու եմ դրան։ Ես դառնալու եմ ծրագրավորող։ Այդ մասնագիտությունը ձեռք բերելու համար անում եմ ամեն ինչ, օրինակ՝ հաճախում եմ Թումո, դպրոցում ընտրել եմ ՏՏ առարկան։ Արդեն հասցրել եմ ավարտել «Կայքերի մշակում» դասընթացը և այլն։ Ես դառնալու եմ ամենլավը, քանի որ ես ուզում եմ դա, և ես վստահ եմ ինձ վրա։
Էլեն Կարապետյան

****

Ամեն օր ես մոտիվացվում եմ, քանի որ ունեմ շատ կարգախոսներ,
Ես աշխատում եմ ջանասիրաբար և կհասնեմ բարձունքների,
Ես կունենամ լավ աշխատանք և կշրջեմ ողջ աշխարհով,
Ես կհասնեմ բոլոր նպատակներիս, ես կանեմ անհնարինը,
Ամեն անգամ հանձնվելիս կհիշեմ, որ մինչ հանձվելը՝ պետք է փորձեմ,
Տարիներ անց իմ անունը կիմանա ողջ աշխարհը,
Ես կլինեմ սիրված շատերի կողմից,
Եվ ոչինչ չի կարող խանգարել իմ այս ծրագրին, 
Որովհետև ես Վստահ եմ ինձ վրա․․․
Անահիտ Հովսեփյան

****

Ամեն անգամ ծուլանալուց առաջ հիշում եմ նպատակներիս մասին,
Ես փորձում եմ չծուլանալ, քանի որ ունեմ լավ կարգախոս․ «Միշտ առաջ»,
Կքնեմ գիշերվա երկուսին, բայց կիմանամ, որ 1 տարի հետո թուրքերենի վարժ կտիրապետեմ,
Այնքան կսովորեմ, որ թուրքերից լավ կիմանամ իրենց պատմությունը,
Ամեն օր քրտնաջան կաշխատեմ, իսկ հետո մեծ բարձրունքների կհասնեմ,
Կսովորեմ արտերկրում, կունենամ սեփական կենտրոն և մեծ համբավ,
Կդառնամ շատ հայտնի և պահանջված թուրքագետ և ողջ աշխարհով կշրջեմ,
Տարիներ անց ինձ բոլորը կճանաչեն,
Իմ անունը կթնդա ողջ աշխարհով,
Ու ես կլինեմ ամենալավը,
Որովհետև ես վստահ եմ ինձ վրա․․․
Միլենա Քամալյան

Նախորդ գրառում
Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

1 մեկնաբանություն

  1. Իմ օրակարգը — Ավագ դպրոց

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,008 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Դեկտեմբերի 2021
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,008 hits
  • Հեղինակներ