Ցտեսությու՜ն կամ «Ես իմ մասին»…

IMG_3483Ողջու՜յն կարդացող: Պատմելու եմ ձեզ իմ անհասկանալի զգացմունքների մասին Միջին դպրոցիս նկատմամբ: Ահավոր շատ եմ անհանգստանում գրելիս, չգիտեմ էլ՝ ինչու (մի տեսակ պատասխանատվություն եմ զգում):

Ու այս պատասխանատվությունը նրանից է, որ ես՝ Լուսոս, 9-րդ դասարանում ճնգռտում եմ: Օգտագործեցի հենց «ճնգռտել» բառը, քանի որ հեչ դուրս չի գալիս ոնց եմ սովորում: Շա՜տ եմ բայցակայում, ֆիզկուլտուրայի չեմ հաճախում, տնայինները կիսատ-պռատ եմ անում, ու հետո էլ ինձ Սեբաստացի եմ ասում: Դե ինչ, մեղավոր եմ, էն էլ ինչքան, բայց մենակ ես չեմ մեղավոր։ Ֆլեյտաս է մեղավոր, շվիս, երաժշտականս, ու կողքից լիքը ուրիշ երաժշտական գործերը: Ու թարսի պես էս տարի 9-րդ դասարանում եմ: «Տուպոյ» հալիս ոնց եմ քնություն հանձնելու՝ ոչ-ոք չգիտի: Չեմ ընդունում քննությունները ու էդ քննության տարբերակները, բայց դե, մեկ է, էդ թեորեմները ու կանոնները ԱՆԳԻՐ չեմ հիշում: Ու էլի ես շեղվեցի բուն թեմայից…
Ինձ թվում է՝ բոլորդ էլ գիտեք, թե ես ինչքան եմ սիրում իմ կրթահամալիրը: Ու ամեն օր հասկանում եմ, որ գնալով մեծանում եմ (էրեխա եմ ինձ համարում, մի անհանգստացեք)  ու կրթահամալիրիցս դուրս կյանք եմ ստեղծում: Ու ամեն օր ինձ ինչ-որ դժվարություններ են սպասվելու, որոնցից մենակ իմ կրթահամալիրիցս ստացած գիտելիքներով եմ հաղթահարելու: Ուզում եմ զգուշացնել, որ էդ գիտելիքները ,էդ թեորեմները չեն, այլ իմ անձն է: Թե ինչ էի անելու ուրիշ դպրոցում: Կարող եմ հանգիստ ասել, որ հիմա մեր կրթության մեջ շատ-շատ թերություններ կան, բայց այն ամենը, ինչ ես ստացել եմ դեռ օր. Լուսինեից (աշխարհի ամենալավ մարդ և ուսուցիչ Լուսինե Փաշայանի մասին եմ խոսում), ոչ մի բանի հետ կյանքումս չեմ փոխի: Ու սա երկար ճանապարհ է, որը դեռ չի ավարտվում, բայց արդեն էն թունելի վերջին լույսը տեսնում եմ, էլի: Ու ինչքան կորցրել եմ, ինչքան ստացել ու բացահայտել, մեկ է, ամեն առավոտ հաճույքով եմ դասի եկել, ու օրվա ընթացքում իմ մեջ շատ բաներ եմ հասկացել, ու բոլորին եմ շնորհակալալ։ Հուսով եմ, երբևիցե կհպարտանաք, որ Լուսո անունով սովորող եք ունեցել (մի տեսակ պաթոսով ստացվեց, բայց ոչինչ): 

 

Աղբյուրը՝ Լուսինե Գալստյանի բլոգը։

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 44,993 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Ապրիլի 2014
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 44,993 hits
  • Հեղինակներ