Կարդալով Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները

Ռաֆայել Վարդանյան

Image

Ավատիք Իսահակյան

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ` ականջին:

Ահա այս ստեղծագործության միջոցով առաջին անգամ ծանոթացանք Ավետիք Իսահակյանին միջին դասարաններում: Հետագայում, ավելի խորապես ուսումնասիրելով նրա ստեղծագործությունները, կենսագրությունն ու կյանքի դրվագները՝ հանդիպեցի մի այսպիսի հետաքրքիր պատմության:  1875 թ. հոկտեմբերի 30-ին Գյումրի քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում ծնված Ավետիք Իսահակյանը ծերության տարիներին սովորություն ուներ գրել անկողնում պառկած: Մի անգամ, երբ նրան այցելում է մի թղթակից, կինը դիմում է գրող ամուսնուն.
-Ավո, դու չե՞ս կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:
-Ի՞նչ կա որ, սիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:
1926 թվականին, երբ Իսահակյանն այցելեց Խորհրդային Հայաստան, հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ: Բայց դրանից շատ առաջ գրել էր «Պատրանք» ստեղծագործությունը, որը հիմնականում մարդու՝ պատրանքներին խաբվելու գովերգություն է: «Երանի նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին: Երանի նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ»։ «Մի հին չինական զրույց» պատմվածքը մարդկանց՝ կյանքում զբաղեցրած դիրքերի մասին է, բարձունքում գտնվողները չգիտեն, թե ինչքան ծանր է իրավիճակը հասարակ մարդկանց համար: «Կայսրը գլխիկոր մեկուսացավ իր առանձնասենյակում և իր մռայլ տրամադրությունը փարատելու համար այդ գիշեր ավելի թափով անձնատուր եղավ արքունիքի սովորական խրախճանքին»։ «Երջանկության իմաստը» ստեղծագործությունը երջանկության հասկացության ընկալման մասին է, Իսահակյանի կարծիքով երջանիկ լինել կարող է նա, ով չի մտածում երջանկության մասին, այլ «քարանում է». « …չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ… »: Մեկ այլ ստեղծագործություն՝ «Անհաղթ Խալիֆը» պատմվածքը, ազատության և կյանքի անցողիկ լինելու մասին է, պատմվածքում Խալիֆը ազատություն է շնորհում բոլորին և չի մտահոգվում ոչ մի բանի մասին: « Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ » 1928թ. Երևանում գրված «Համբերանքի չիբուխը» ստեղծագործությունը մեկ բառով կարելի է բնութագրել, որպես «անհանդուրժողականություն»: Պատմվածքի հերոսը՝ Օհան ամին, չհանդուրժելով մարդկանց դավաճան և հանձնվող պահվածքը, մեկուսանում է և միայնակ ապրում իր ջրաղացի մոտ: Իմ կարծիքով, Օհան ամին հազվադեպ հանդիպող մարդու տեսակ է, որն իր սկզբմունքներին երբեք չի դավաճանում և ետ չի կանգնում իր որոշումներից: Ես հարգում եմ այդպիսի մարդկանց և փորձում եմ ինքս լինել այդպիսին: «Համբերանքի չիբուխ» արտահայտությունը համեմատելով «խաղաղության ծխամորճ» արտահայտության հետ՝ կարելի է հասկանալ, որ Օհան ամին իր չիբուխը ծխում էր ինչ-որ բանի սպասելով, իսկ հնդկացիները ծխում էին ինչ-որ բան (խաղաղ գոյակցելու պատրաստակամությունը) ցույց տալու համար:

Ամփոփելով նրա ստեղծագործությունները՝ ես հանգում եմ Չարենցի կարծիքին. «Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ»։

ռաֆո

Աղբյուրը՝ Ռաֆայել Վարդանյանի բլոգը։

Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,231 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Ապրիլի 2014
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,231 hits
  • Հեղինակներ