Դերենիկ Դեմիրճյանի «Հայը»

«Հայը» էսսեն շատ հետաքրքիր էր, ամբողջությամբ նկարագրված էր տիպիկ հայկական կերպարը։ Այո՛, հայը խելացի է, աշխատասեր, վրիժառու, հեղափոխական և ազատասեր; բայց նա անմիաբան է, ծույլ, անկարգ ու խռովարար։ Հայը կհրաժարվի ամեն ինչից, նույնիսկ երջանկությունից, բայց երբեք չի հրաժարվի իր ազատությունից, որի համար դարեր շարունակ պայքարել է իր թշնամիների՝ աշխարհի դեմ։

Ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ գրվել է մեր օրերում, որովհետև այդ նկարագրից ոչինչ չի փոխվել: Այնքան ճշգրիտ է նկարագրել հայի կերպարը, որ անծանոթն էլ կարդա, միանգամից կճանաչի այդ երևույթին` հային: Շատ տպավորիչ էր։ Դեմիրճյանը խոսում է ինքնաարտացոլող դիտակետից՝ նշելով մեր ազգի լավ ու վատ հատկանիշները, ինչը, ես կարծում եմ, բավական դժվար է, որովհետև մենք միշտ սիրում ենք ուրիշներին քննադատել, վատ հատկանիշները գտնել, բայց երբեք չենք սիրում մեզ կամ մեր ներկայացրածին քննադատողին, ընդ որում՝ մեզ էլ։

«Ասում է,-ոչինչ չեմ ուզում ձեզնից,ձեզ լինի ձեր երջանկությունը,ձեր ուրախությունը:Եթե սիրում եք կյանքը,ապա ես սիրում եմ կյանքից առավել թանկ մի բան`դարերով կորցրած իմ ազատությունը»։

Ինչքան մեծ ցավ կա այս խոսքերի մեջ: Լսում ես ցեղասպանության ողջ պատմությունն ու չես էլ հասկանում, թէ մարդիկ ինչպես կարող են այդքան սառնասիրտ լինել: Բայց մեկ է, հայը նորից ու նորից ջանում է արդարացնել ջարդողներին, և հենց դրա համար էլ Դեմիրճյանը հային համարել է ամենաներողամիտ ցեղն այս աշխարհում:

Այդ ներողամտությունը շատ պարզ, հստակ երևում է այնտեղ, որտեղից նա կրել է ամենամեծ, ամենացավալի, զարհուրելի ցավը: «Ջարդի’ր ինձ,-ասում էր,-ահա քո պատիժը և իմ վրեժը»

Վերջում հանգում ենք նույն եզրակացությանը` հային ճանաչելը շատ բարդ է, գրեթե անհնար: Ոչ ոք չի կարող հասկանալ հային, որովհետև նա երևույթ է:

Մարիա Տիշաքճեան

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,175 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Նոյեմբերի 2022
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,175 hits
  • Հեղինակներ