Ինչ է նկարել Ռենե Մագրիտը

Ռենե Մարգրիտը հայտնի է իր հետաքրքրաշարժ և հանրությունը մտածմունքների մեջ գցող կտավներով։ Նրա յուրաքանչյուր կտավ քննարկվել է ամբողջ աշխարհի կողմից։
Ընտրեցի «Չվերարտադրվել» նկարը։ Տղամարդը կանգնած է հայելու առջև, ասես ամեն ինչ նորմալ է, բայց մի քանի ակնթարթ հետո կնկատենք նկարի տարօրինակությունը։ Ռենեն օգտագործել է նկատելի գորշ գույներ, ինչը կտավին տալիս է «գորշ» իմաստային երանգ։
Նկարում կարող ենք նկատել մի գիրք, որը երևի թե Էդգար Ալան Պոյի գրքերից է, ում ստեղծագործությունները հաղորդում են նույն մռայլ զգացողությունները, ինչ Ռենեի նկարները։ Ռենեն մինչ այս կտավի հրապարակումն ասել էր իր՝ գրողի արվեստի հանդեպ սիրո մասին։
Կտավի անվանը եթե ուշադրություն դարձնենք, կհասկանաք, որ տղամարդն ու իր պատկերը վերարտադրության նշան են։ Նաև հայտնի է, որ Էդգար Պոն՝ նկարում պատկերված գրքի հեղինակը, արգելել էր գրքի հրապարակումը, բայց քանի որ գրքի մի քանի օրինակ արդեն տպված էր, անհնար էր դրա «վերարտադրությունը» կանգնեցնել։
Ռենեի ամեն նկարկի մեջ կարելի է անվերջ խորանալ…
Սարգիս Շահինյան

(ավելին …)

«Հին աստվածներ»․ Լեւոն Շանթ

Անկեղծ ասած, մինչ դրաման ընթերցելը բացարձակապես չէի պատկերացնում, որ ուղղակի կսիրահարվեմ այս ստեղծագործությանը։ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման մի մեծ բացահայտում էր ինձ համար։ Բառերով հնարավոր չէ նկարագրել կարդալու ընթացքում ապրած ամեն մի զգացմունքը, ապրումը։ Փորձել եմ հնարավորինս հասկանալի ներկայացնել ապրումներս ու տպավորություններս։

Շանթն իր «Հին աստվածներ» դրամայում արծարծել է ամենավիճելի մտքերը։ Սա պատմություն էր ֆիզիկականի և հոգևորի «մրցակցության», ինչու ոչ, նույնիսկ կապերի մասին։ Կարդալիս միայն մի հարց է տանջում․ կարո՞ղ է մարդը՝ մարդ հասկացությունը, ապրել, գոյություն ունենալ միայն հոգևորով՝ հրաժարվելով ֆիզիկականից, և նույնն էլ հակառակը։ Երբ ավարտում ես ընթերցելը, իսկույնևեթ ստանում ես հարցիդ պատասխանը։ Մարդը չի կարող ապրել միայն մեկով՝ հոգևորով կամ ֆիզիկականով։ Միայն հոգևոր կյանքով ապրելը, հենց հոգևորի մասին մտածելը կարող է քեզ տանել կործանման, թեև, քո կարծիքով, դա էր փրկությունդ։ Մարդկությունից կտրվելը, մութ, անլույս սենյակում փակվելն ու արևի շող չտեսնելը չեն օգնելու քեզ աշխարհիկ կյանքից կտրվելու, այլ կործանելու են։ Նույնիսկ այդ սենյակում փակված ու աշխարհիկ կյանքից կտրված, մտածելու ես աշխարհիկ կյանքի մասին, և դրա մասին հիշողությունները հանգիստ չեն թողնելու քեզ։

(ավելին …)

Զաբուղոն. երջանիկ թե՞ վտանգավոր սեր

Մարդիկ կան, որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին
և ուրիշներուն համար կ՚ապրին միայն։
Գրիգոր Զոհրապ

Սերն առաջին հայացքից միշտ գեղեցիկ ու հաճելի էմոցիա է առաջացնում մեր սրտերում։ Այդ բառն ասելիս կամ լսելիս լցվում ենք ջերմությամբ։ Սիրահարվելիս մոռանում ենք ամեն ինչ և մտածում ենք միայն այդ էակի կամ երևույթի մասին։ Բայց արդյո՞ք ամեն բան այդպես պարզ ու հաճելի է, որքան թվում է առաջին հայացքից։ Մի՞թե ձեզ չի հետաքրքրել այն հարցը, թե ինչու են բոլոր բուռն սիրավեպերը ողբերգական պատմություններ։

Սերն իհարկե շատ վեհ ու նվիրական զգացում է, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր ու ողբերգական կարող է լինել։ Թե՛ իրական, և թե՛ կեղծ սերը զոհեր է պահանջում։ Առանց զոհողությունների ամուր սեր չի կարող լինել։ Եվ դա այդպես է բոլոր ժամանակների համար, ինպես նաև երկու-երեք դար առաջ, երբ տղամարդիկ սիրո համար պատրաստ էին մենամարտելու և զոհվելու։ Փայլուն օրինակ է նաև ասպետ Դե Գրիոյի սերը Մանոն Լեսկոյի հանդեպ, երբ այդ զույգը, պատահական հանդիպելով, կապվում է և անցնում դաժան ու մի շարք փորձությունների միջով՝ մշտապես փնտրելով իրենց սիրո կատարյալ հանգստությունը։ Եվ ցավոք, այդ զույգն այնպես էլ չգտավ այն, ինչ որոնում էր։

(ավելին …)

Քաջ Նազար

«Կարդում ենք հայ դասական գրականություն» նախագծով՝ Դերենիկ Դեմիրճյան

***

Ցանկանում եմ անդրադառնալ Դերենիկ Դեմիճյանի «Քաջ Նազար» պիեսին, որի սյուժեն շատ է տարբերվում Թումանյանի «Նազարից»։ Թումանյանի «Քաջ Նազար»-ում հիշատակվում է միայն Նազարի անունը, մյուս հերոսները չունեն անուններ, իսկ Դեմիրճյանի պիեսում Նազարից բացի խոսվում է նաև Ոուստիանի՝ Նազարի կնոջ մասին։ Թումանյանը հեքիաթն ավարտել է հին ու բարի, ավանդական ձևով, երբ հերոսը հասնում է իր ուզածին և ամեն բան լավ է ավարտվում։ Դեմիրճյանն ալտերնատիվ տարբերակ է ընտրել․ Նազարի բախտը վերջում չի բերում և նրա սուտը բացահայտվում է։ Դեմիճյանի ընտրած տարբերակը նաև կապ ունի այդ ժամանակների իշխանության հետ։ Սովետական ժամանակաշրջանում իշխանությունը մեծ ուշադրություն էր դարձնում գրական ստեղծագործություններին, և դա իր ազդեցությունն է ունեցել նաև Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսի վրա։ Երկու ստեղծագործությունների հիմնական մասը նույնն էր։ Նազարը վերցնում է ժանգոտ երկաթը՝ վրան փալաս, ու ընկնում ճանապարհ։ Ամեն հարցում բախտը բերում է, ու իր բախտի շնորհիվ մեծ համբավ է ձեռք բերում։ Օրեցօր ավելի հայտնի, ճանաչված ու սիրված է դառնում, սիրո ու հարգանքի արժանանում։ Ստացվում է այնպես, որ ակամա դառնում է 2 տերությունների թագավոր։ Բոլորը պաշտում են նրան, մեծարում ու փառաբանում, բայց չգիտեն, թե ով է իրականում Նազարը։ Նազարն ասում է, որ գաղտնիքը մարդու բախտն է։ Բախտ ունեցար, ամեն բանի էլ կհասնես։ Ինքն էլ նկատել էր, որ ինչ էլ լիներ, բախտը բերում էր։ Ստեղծագործությունն ավարտվում է «Նազարի վերջը» արարով։ Այստեղ բացահայտվում է Նազարի ով լինելը։ Ի տարբերություն Դեմիճյանի տարբերակի՝ Թումանյանը «Նազարի վերջը» Նազարի օգտին է գրել։ Թումանյանի հեքիաթում չի բացահայտվում նրա վախկոտությունը, այլ հնարավորություն է տրվում վայելելու իր փառքը։

***

(ավելին …)

«Հայը»․ Դերենիկ Դեմիրճյան

Որքան շատ են հայի կերպարը ներառել տարբեր աշխատություններում։ Հիմնականում հայի կերպարը նկարագրել են որպես խիզախ, ուժեղ, հզոր, բայց միևնույն ժամանակ տառապած, թշվառ, անհույս․․․ Հենց այդպես էլ Դերենիկ Դեմիրճյանը իր «Հայը» էսսեում նկարագրել է հային՝ դրական և բացասական։ Չնայած այն փաստին, որ այս էսսեն գրվել է տասնամյակներ առաջ, իր մեջ պարունակում է հային բնորոշ կերպարը, որը մինչ օրս պահպանվել է։ Տեքստում մանրակրկիտ գրված է հայի բնավորության, ավանդույթների և սովորության մասին։ Կարդալիս շատ պարզ երևում է, թե որքան շատ տառապանք և թախիծ տեսած ազգ ենք։ Դրական կողմերի մեջ նշված է, որ մեր երկիրը անասելի գեղեցիկ է, լի է վանքերով, եկեղեցիներով, բայց հաջորդ տողերը միանգամից բացասականն են ցույց տալիս, որը մեր ցավալի իրականությունն է՝ «Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին»։
Ամենավերջին տողերը միանգամից ցույց են տալիս այն, որ Հայի համար կյանքում ամենաթանկ բանը ազատությունն է։ Ոչինչ, բացի ազատությունից․ «Ոչինչ չեմ ուզում ձեզնից,— ասում է նա իր նեղիչներին,— ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…»։
Անահիտ Հովսեփյան

(ավելին …)
  • Blog Stats

    • 45,171 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Դեկտեմբերի 2022
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,171 hits
  • Հեղինակներ