Ինչ է նկարել Ռենե Մագրիտը

Ռենե Մարգրիտը հայտնի է իր հետաքրքրաշարժ և հանրությունը մտածմունքների մեջ գցող կտավներով։ Նրա յուրաքանչյուր կտավ քննարկվել է ամբողջ աշխարհի կողմից։
Ընտրեցի «Չվերարտադրվել» նկարը։ Տղամարդը կանգնած է հայելու առջև, ասես ամեն ինչ նորմալ է, բայց մի քանի ակնթարթ հետո կնկատենք նկարի տարօրինակությունը։ Ռենեն օգտագործել է նկատելի գորշ գույներ, ինչը կտավին տալիս է «գորշ» իմաստային երանգ։
Նկարում կարող ենք նկատել մի գիրք, որը երևի թե Էդգար Ալան Պոյի գրքերից է, ում ստեղծագործությունները հաղորդում են նույն մռայլ զգացողությունները, ինչ Ռենեի նկարները։ Ռենեն մինչ այս կտավի հրապարակումն ասել էր իր՝ գրողի արվեստի հանդեպ սիրո մասին։
Կտավի անվանը եթե ուշադրություն դարձնենք, կհասկանաք, որ տղամարդն ու իր պատկերը վերարտադրության նշան են։ Նաև հայտնի է, որ Էդգար Պոն՝ նկարում պատկերված գրքի հեղինակը, արգելել էր գրքի հրապարակումը, բայց քանի որ գրքի մի քանի օրինակ արդեն տպված էր, անհնար էր դրա «վերարտադրությունը» կանգնեցնել։
Ռենեի ամեն նկարկի մեջ կարելի է անվերջ խորանալ…
Սարգիս Շահինյան

***

Այս կտավը (Չվերարտադրվել) չի տարբերվում Ռենե Մագրիտի մնացած կտավներից, բոլորն էլ նույն ոճի մեջ են։ Իմ կարծիքով՝ այս նկարի իմաստն այն է, որ մենք չենք տեսնում մեզ կողքից և որ կողքից մենք լրիվ ուրիշ մարդ ենք։ Նաև մտածում եմ, որ այս նկարը փորձում է ցույց տալ, որ միշտ մեզ կողքից դիտողներ կան, և մենք պետք է մտածենք, թե ինչպես նրանք կտեսնեն մեզ։ Ես համաձայն չեմ այս կարծիքի հետ, որ մենք պետք է կենտրոնանանք հենց նրա վրա, թե ուրիշները ինչ կմտածեն մեր մասին, հատկապես, երբ մենք չենք մտածում նույնը նրանց մասին։ Իմ կարծիքով ամեն մեկը պետք է կենտրոնանա իր կյանքի վրա և վայելի այն, այլ ոչ թե կենտրոնանա ուրիշների վրա և անընդհատ փորձի սխալներ գտնել նրանց մեջ։
Տիգրան Հարությունյան

***

Այս նկարում (Մարդու որդին) ես խնձորը ընկալում եմ,  որպես արգելված պտուղ,  որը դրված է մարդու դեմքի առջև՝ խորհրդանշելով մեր օրերում տարածված երևույթ: Մարդը տեսնում է արգելվածը, գեղեցիկը,  գայթակղիչը : Իսկ միևնույն ժամանակ հետևում պատկերված է ծով,   որը խորհրդանշում է անծայրածիր հնարավորությունները,  որոնք մարդը գցում է մեջքի հետև: Նաև կարող ենք տեսնել պատ, որն էլ ավելի շատ է խոչընդոտում և պատնեշ է հանդիանում մարդու և բոլոր իրեն հասանելի հնարավորությունների միջև։
Անգելինա Հակոբյան

***

Ինձ համար նկարը (Մարդու որդին) ներկայացնում է հասարակությունը։ Տղամարդը կոստյումը հագին կանգնած է ամենապարզ ու թեթև ֆոներից մեկի ներքո։ Նկարի ամենաուշագրավ կողմը դեմքն է, որը ծածկված է խնձորով, և միայն մի աչքն է երևում անկյունից: Ես կարծում եմ, որ դա արվել է ավելի խորը ​​մտադրությամբ, քան պարզապես դեմքը թաքցնելու: Խնձորը դեմքն է, այն մարդու մի մասն է, որքան նրա աչքը կամ ձեռքը։ Դիտորդը՝ նույն ինքը նկարի հեղինակը, ձգվում է դեպի տղամարդը և փորձում է հասկանալ, թե ինչ է նշանակում աչքը, խնձորը, ինչ տեսք ունի դեմքը հետևում։ Դեմք չկա, այդ իսկ պատճառով ստիպված են կանգնել դիտորդները, նայելով դատարկությանը, մինչդեռ իրական աշխարհը՝ օվկիանոսի ու երկնքի գեղեցկությունը, ետևում են մնացել ու մոռացվել:
Քնարիկ Հակոբյան

***

«Մարդու զավակ» նկարում տեսնում ենք մի տղամարդու, որը կանգնած է ծովափնյա լանդշաֆտի դիմաց: Թեև նրա վերևում երկինքը ամպամած է, արևի լույսը երևում է տղամարդու ձախ կողմի թեթև ստվերներից: Վերարկու հագած և կոտելոկ գլխարկ դրած(գլխարկը մշտապես հայտնվում է Մագրիտի ստեղծագործություններում, ինչպես նաև, հավանաբար, ակնարկում է նրա քաղաքական հակումները դեպի կոմունիստական կուսակցությունը), տղամարդն անտեղի է թվում պատկերված միջավայրում։
Կանաչ խնձորը, որը մասամբ քողարկում է տղամարդու դեմքը, նշանավոր մոտիվն է: Խնձորը մեզ հորդորում է առերեսվել այն ամենի հետ, ինչ տեսնում ենք և ինչ չենք կարող տեսնել: Այսինքն, սա հենց խնձոր չէ։ Նկարի հեղինակը խնձորի անվան տակ քողարկել է այն, ինչը մեզ տեսանելի է, ինչ մենք տեսնում ենք։ Խնձորն էլ իր հերթին թաքցնում է այն իրականը, որը չենք տեսնում, բայց ցանկանում ենք բացահայտել, մեզ համար տեսանելի դարձնել։ Կարծում եմ՝ շատ գեղեցիկ է Մագրիտն իր այս կտավում արտահայտել այդ երևույթը։ Մենք միշտ ցանկանում ենք դիմացինի էությունը տեսնել, կարծում ենք, որ ինչը մեզ տեսանելի է, իրականն է։ Սակայն չենք էլ կարող պատկերացնել, թե իրականում ինչ կա այդ մարդու ներսում։ Մագրիտի այս կտավը բացառիկ օրինակ է այդ երևույթն ընկալելու և պատկերացնելու համար։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, թաքցնում է մեկ այլ բան, մենք միշտ ուզում ենք տեսնել այն, ինչ թաքնված է մեր տեսածով, բայց դա անհնար է։ Մարդիկ չափազանց լավ են թաքցնում իրենց գաղտնիքները… Հետաքրքրություն կա այն բանի նկատմամբ, ինչը թաքնված է, և ինչը տեսանելին մեզ ցույց չի տալիս: Այս հետաքրքրությունը կարող է ունենալ բավականին բուռն զգացմունքի ձև, մի տեսակ կոնֆլիկտ, կարելի է ասել, տեսանելիի, որը թաքնված է և տեսանելիի միջև, որը ներկա է»․ – ասել է Մագրիտը։ Միլենա Քամալյան

«Աստղադիտակ» նկարին նայելիս, սկսում եմ մտածել մեր կյանքի մասին։ Մեր կյանքում ամեն ինչը այնպես է, ինչպես մենք ուզում ենք տեսնել։ Պատուհանն այստեղ «Վարդագույն ակնոցի» դերն է խաղում, ինչի միջոցով մենք տեսնում ենք աշխարհը ուրիշ՝ մեզ համար ավելի շահավետ տեսանկյունից։ Այդպես մենք իրականությունից «հրաժարվում» ենք և չենք տեսնում մեր կյանքը ամբողջությամբ։ Մեկ-մեկ կխանգարի այն ։ Օրինակ՝ կյանքում վատ բան է պատահում և մարդը չի հասկանում դրա մասշտաբները, որովհետև նա նայում է «վարդագույն ակնոցի» միջով։ Դրանից մարդը կարող է ավելի վատանցնել վիճակը։ Պետք է կյանքին միշտ նայել սթափ, որպեսզի խնդիրներ չառաջանան ու որ ամեն ինչը լինի կայուն և կարգավորված։
Մուշեղ Պապիկյան

«Արգելված վերարտադրություն» նկարի վրա նկարիչը խաղում է նրա հետ, որ բոլորը միշտ կհարցնեն այն, ինչ չեն տեսնում, ինչն իրենց անհայտ է, ինչն իրենց հետաքրքրում է։ Այդ դեպքում դիտողի հետաքրքրասիրության առարկան այն է, ինչ նկարում չկա:
Նկարում պատկերված է մուգ գույներով հագնված կերպարի հետևի մասը, որը նայում է հայելուն:
Ցավոք, բայց հայելին ոչ մի փոփոխություն չի կատարում, որը առաջացնում է ինտրիգ և տարբեր հարցեր։
Նկարի իմաստն ընկալում եմ այսպես․ մենք ենթադրում ենք, թե ինչ է ներկայացնելու հայելին մեզ, բայց մեր ակնկալած պատասխանը մերժում է մեզ: Կարծում եմ, որ այն ամենը, ինչ մենք համարում ենք ճշմարտություն, միշտ չէ, որ այդպես է։ Նաև նպատակը հանդիսատեսին վախեցնելն ու շփոթեցնելն է՝ ստիպելով մարդկանց կրկնակի հայացք նետել նկարին, քանի որ նրանք հասկանում են, որ նկարն այն ամենը չէ, ինչ թվում է: Օգտագործված միապաղաղ, ձանձրալի գույների հետ մեկտեղ սա ստեղծում է մի բան, որը վախեցնում է հանդիսատեսին և այն է, ինչը դարձնում է ստեղծագործությունը այնքան հետաքրքիր դիտելու համար, որը հաճախ է հանդիպում Ռենե Մագրետի աշխատանքներում։
Անահիտ Հովսեփյան

Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,175 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Դեկտեմբերի 2022
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,175 hits
  • Հեղինակներ