Հարկավոր է կարողանալ կտրվել ուրիշների ազդեցությունից

Ստեղծագործություն

Խոստովանեմ. նախորդ տարի ասես դատարկած լինեի՝ գինու արբեցուցիչ շիշը դատարկ ստամոքսումս, իսկ դատարկ շիշը բաց թողած լինեի գետի մեջ՝ մեջը նամակ՝ «զանգահարել *այսինչ համարով*, փնտրվում ես հենց դու, փնտրում եմ հենց քեզ»…

Գետը շատ վարարեց, իսկ ես՝ ասես անփորձ ագարակատեր, հրճվեցի սկզբում, բայց վերջում հազիվ կարողացա դուրս պրծնել թե´ գետի, թե´ արտասուքիս ալիքներից։ Մինչև հիմա էլ հողի տակից գտնում հանում եմ փտած բերքեր։

Յուրաքանչյուրին ինչ-որ չափով էլ շնորհակալ եմ։ Պատահաբար չեն մարդիկ գալիս-գնում մեր կյանքում, յուրաքանչյուրն ուներ իր նշանակությունը։ Միգուցե և այդ կիսաքաղցր հիշողությունների ազդեցության տակ եմ նաև հիմա, որ շնորհակալ եմ։

Պահեմ շունչս, որ թմրեցնող թթվածինը երակներովս այդ զգացումներով չսնուցի ուղեղս… Կամ միգուցե երակնե՞րս։ Երակներս են դրանք հասցնում ուղեղին։ Առանց դրանց ապրելու մտատանջությունների մասին էլ չեմ մտածի հավանաբար։ Միգուցե…

Ինչու՞ է միշտ մեր խոսակցության առաջին ուղարկած նամակը միշտ իմը… Թուլամորթ եմ։

Ինչու՞ է միշտ մեր խոսակցության վերջին ուղարկած նամակը միշտ իմը… Թուլամորթ եմ։

Հերիք է. էլ ոչ մեկը չի քանդի ամիսների ընթացքում կառուցած հոգեվիճակս։

Հերիք է. ի՜նչ գեղեցիկ ես…

Կրկին։

Սարգիս Շահինյան


Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 44,972 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Նոյեմբերի 2022
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 44,972 hits
  • Հեղինակներ