«Բանավեճը՝ որպես ուսուցման մեթոդ»

Սովորողները վերլուծում են ուսուցչի հոդվածը

***

Հոդվածում խոսվում է բանավեճերի կարևուրության մասին անգլերեն սովորելիս: Հեղինակը, բերելով փաստարկներ և ներկայացնելով բանավեճ կազմակերպելու ընթացքն ու նախապատրաստական աշխատանքները, հմտորեն բացատրելով, հասցնում է կարդացողին ասելիքը, և հասկացնում, թե ինչքան և ինչով է կարևոր բանավեճը: Միանշանակ կա գովազդ, բայց ամեն մի խոսք հիմնավորված է: Ես ինքս համաձայն եմ հոդվածում գրված ամեն խոսքի հետ: Մենք ինքներս անգլերենի խմբով բանավեճեր ունենում ենք, և դրանք անձամբ իմ ամենասիրելի դասերն են: Համաձայն եմ հետևյալ խոսքերի հետ. «Զարգացնելով իրենց բանավիճելու կարողությունը և կարողանալով հիմնավորել անձնական դիրքորոշումը՝ նրանք դառնում են ավելի ինքնավստահ»։
Սիրում եմ բանավեճներ առհասարակ, իսկ երբ դա անգլերեն է, նաև սովորում ես արտահայտել քո կարծիքը անգլեն, մտքերը ճիշտ ձևակերպել, բարելավել բառապաշարը և այլն: Բացի անգլերեն սովորելու առումով առավելություններից՝ բանավեճը նպաստում է թիմային աշխատանքին, և միևնույն ժամանակ, որպես անհատ ձևավորվելուն, նաև ինքնավստահ սեփական տեսակետը արտահայտելուն:
Կարծում եմ՝ հեղինակին հաջողվել է իր ասելիքը տեղ հասցնել հիմնավորված խոսքի շնորհիվ:
Արևիկ Արումանյան

***

Բանավեճն ամենաարդյունավետ մեթոդն է կրթվելու, ինչու ոչ, նաև ինքնակրթվելու համար։ Բանավեճի օգնությամբ մարդը կարողանում է ազատ և ճիշտ արտահայտել իր միտքը, կարծիքը, ձեռք է բերում վերլուծական և քննադատական հմտություններ, և, որ ամենակարևորն է, կարողանում է համացանցից օգտվել և զարգացնել հետազոտություններ կատարելու հմտությունը։ Կոնկրետ այս հոդվածում շեշտը դրված էր բանավեճերի միջոցով անգլերենի բարելավման վրա։ Օտար լեզվով բանավիճելն է՛լ ավելի արդյունավետ և օգտակար է, քանի որ դու ոչ միայն զարգացնում ես քո վերլուծական և քննադատողական հմտությունները, այլև ձեռք ես բերում օտար լեզվով հաղորդակցվելու հմտություն, զարգացնում ես լեզվամտածողությունդ, բառապաշարդ այլ լեզվով։

Չնայած այն փաստին, որ հոդվածը բավականին երկար էր, ես այն մինչև վերջ կարդացի, քանի որ ուներ սկիզբ, ընթացք և ավարտ, ինչն ամենակարևորն է ցանկացած աշխատության մեջ։ Հոդվածի հեղինակը բավականին հետաքրքիր լուծումներ էր գտել հոդվածն ավելի հետաքրքիր, չձանձրացնող և համոզիչ դարձնելու համար։ Ճիշտ է, հոդվածում շատ նախադասություններ կրկնվում էին, բայց դա արված էր լավ ընկալելու և հասկանալու համար։

«Բանավեճի մեթոդի օգտագործումը տալիս է բազմաթիվ առավելություններ: Այն կոչվում է «ուսուցման ամբողջական մեթոդ», քանի որ ոչ միայն զարգացնում է սովորողների կարգապահական բարեվարքությունը, այլ նաև նրանց քննադատական մտածողությունը, խնդիրների լուծման և փաստարկելու հմտությունների  բարելավման ներուժը, ինչպես նաև նրանց բանավոր և գրավոր հաղորդակցման և ինքնաարտահայտման ու ինքնաներկայացման հմտությունները»: 

Հոդվածում արտահայտված մտքերից ինձ շատ տպավորեցին հատկապես այս մտքերը․

«Բավեճը թույլ է տալիս ունենալ անձնական դիրքորոշում և կարողանալ այն հիմնավորել»

«Բանավեճը խթանում է սովորողների մոտիվացիան և քննադատական մտածողությունը»

«Բանավեճում միտք արտահայտելիս սովորողները դուրս են գալիս «անգիրի» հնացած մեթոդներից, և զարգանում է նրանց վերլուծական և քննադատական մտածողությունը։ Նրանք սովորում են բացահայտել սխալները և ավելի հստակ գիտակցել այն տարրերը, որոնք արդարացնում կամ «թուլացնում են» իրենց սեփական տեսակետները»: 

Բանավեճն, իրոք, օգնում է մեզ ազատ արտահայտվելու, այլ ոչ թե անգիր սովորելու որոշ մտքեր և բանավիճելու ընթացքում ներկայացնելու դրանք։ Անգիր սովորելն ավելորդ լարվածություն է առաջացնում սովորողի մեջ, ինչի պատճառով էլ նա չի կարողանում իր միտքը ճիշտ արտահայտել։ Բանավեճի միջոցով մենք սկսում ենք ներկայացնել սեփական մտքերը, սեփական վերլուծությունը և արտահայտել մեր իսկ կարծիքը, այլ ոչ թե ուրիշի։ Շատերը վախենում են սխալվելուց՝ կարծելով, որ մեկ բառ եթե սխալ ասեն կամ մի միտք սխալ արտահայտեն, ապա իրենք էլ ոչինչ չեն կարողանա անել։ Բանավեճն օգնում է այս հիմար մտքից ազատվելուն։ Ավելի լավ է մեկ անգամ սխալվես, քան ողջ կյանքի ընթացքում վախենաս կարծիքդ արտահատել։ Եկեք չմոռանանք, որ մենք սեփական սխալների միջոցով ենք սովորում, թե ինչն է ճիշտ։ Որպեսզի բանավեճին սովորողներն անպատրաստ և թեմայից անտեղյակ չլինեն, նրանց տրվում է 1-2 շաբաթ ժամանակ՝ այդ ժամանակահատվածում ուսումնասիրություններ, հետազոտություններ կատարելու և բանավեճին պատրաստվելու համար։

Հոդվածում նկատելի էր գովազդ, սակայն այն այնքան որակյալ էր արված, որ շատ նկատելի չէր։ Սակայն, նրանք, ովքեր ուշադիր են ընթերցում հոդվածը, հասկանում են, որ լավ էլ գովազդ կա։ Հեղինակը հոդվածում շատ է օգտագործում «մեր» բառը (մեր բանավեճերին, մեր խմբով), ինչի միջոցով էլ գովազդում և գովում է իր խումբը: Իսկ այս մեջբերումն ուղղակի հաստատում է իմ խոսքերը․ «Այստեղ ուզում եմ մեջ բերել Յուրա Գանջալյանի կածիքը բանավեճերից մեկին մասնակցելուց հետո․ «Սիլվա Հարությունյանի բանավիճային ուսումնական պարապմունքները համապատասխանում են աշխարհում ընդունված ուսումնական բանավեճերի կազմակերպման նորմերին: Ամենակարևոր սկզբունքն այն է, որ դասավանդողը որևէ ձևով չի միջամտում բանավեճի ընթացքին, ակնհայտ հավանություն չի տալիս բանավիճող կողմերի իրարամերժ այս կամ այն մտքերին: Մեր դեպքում դասավանդողը միայն բանավեճ-պարապմունքը տեսանկարահանողի դերում էր»»: 
Միլենա Քամալյան

***

Հոդվածում հեղինակը խոսում է բանավեճի մասին որպես օտար լեզվի իմացությունը բարելավելու արդյունավետ միջոց։ Միանշանակ համաիտ եմ գաղափարի հետ, որովհետև ինչպես ասվում է տեքստում, այն ոչ միայն զարգացնում է լեզվական հմտությունները, այլև միտքը ճիշտ արտահայտելու, տեսակետ հայտնելու, համացանցից օգտվելու, ուիշների կարծիքները լսելու և շատ այլ կարողությունների բարելլավման միջոց է։ «Բանավեճի մեթոդի օգտագործումը տալիս է բազմաթիվ առավելություններ: Այն կոչվում է «ուսուցման ամբողջական մեթոդ», քանի որ ոչ միայն զարգացնում է սովորողների կարգապահական բարեվարքությունը, այլ նաև նրանց քննադատական մտածողությունը, խնդիրների լուծման և փաստարկելու հմտությունների  բարելավման ներուժը, ինչպես նաև նրանց բանավոր և գրավոր հաղորդակցման և ինքնաարտահայտման ու ինքնաներկայացման հմտությունները:»
Չէի կարող չանդրադառնալ հետևյալ հատվածին, որը, կարծում եմ, կարևոր է յուրաքանչյուր սովորողի համար, որովհետև դեռ վաղ հասակից մեզ հանձնարարում են որոշ տեքստեր, պատմվաղքներ «պատմել», սակայն շատերը պարզապես անգիր են անում այն, բարձր գնահատական ստանալու համար։ Սակայն անգիր արածը կարճ ժամանակ հետո մոռացվում է, և ստացվում է, որ այդ դասից սովորողը չստացավ ոչ մի օգուտ։
«Բանավեճում միտք արտահայտելիս սովորողները դուրս են գալիս «անգիրի» հնացած մեթոդներից, և զարգանում է նրանց վերլուծական և քննադատական մտածողությունը։ Նրանք սովորում են բացահայտել սխալները և ավելի հստակ գիտակցել այն տարրերը, որոնք արդարացնում կամ «թուլացնում են» իրենց սեփական տեսակետները:»
Այս հողվածը, կարծում եմ, կարիք ունի տարածման մանկավարժների շրջանում, որովհտև եթե ուզում ենք բանիմաց, խելամիտ կարծիք արտահայտող և որոշումներ կայացնող հասարակություն, ապա բանավեճը լավագույն որոշումներից մեկն է։ 
Քնարիկ Հակոբյան

***

Բանավեճերը մեր օրերում կարողանում են զարգացնել մարդու քննադատողականությունը, մտքերի ճիշտ արտահայտումը, համացանցից օգտվելու հմտությունները։ Իսկ եթե խոսքը այլ լեզվով բանավեճ անելու մասին է, ապա այն է՛լ ավելի շատ արդյունավետություն ունի։
«Անգլերենի բարելավումը բանավեճի միջոցով» հոդվածը այս թեմայի շուրջ է գրված։ Շարադրանքը շատ լավ է գրված․ ունի սկիզբ, ընթացք և վերջաբան, ամեն ինչ մանրամասնած է, և քանի որ տեքստը երկար է, մի քանի տեղ նույն բանն է կրկնվում, որպեսզի ընթերցողը լավ ընկալի իմաստը։ «Բանավեճի մեթոդի օգտագործումը տալիս է բազմաթիվ առավելություններ: Այն կոչվում է «ուսուցման ամբողջական մեթոդ», քանի որ ոչ միայն զարգացնում է սովորողների կարգապահական բարեվարքությունը, այլ նաև նրանց քննադատական մտածողությունը, խնդիրների լուծման և փաստարկելու հմտությունների  բարելավման ներուժը․․․» և «Այսպիսով, բանավեճերը թույլ են տալիս խթանել սովորողների մոտիվացիան և քննադատական մտածողությունը։ Սովորողները ձեռք են բերում հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ, անձնական դիրքորոշում ունենալու և այն հիմնավորելու, ուրիշի կարծիքը հարգելու հմտություն, անգլերենով հաղորդակցվելու, լեզվական հմտությունների․․․»։

Հոդվածը շատ հետաքրքիր էր ընթերցել, քանի որ կետ առ կետ ամեն ինչ ներկայացված է՝ սկսած նպատակից մինչև արդյունք։ Շատ հավանեցի այս տողերը, որտեղ ցույց է տալիս՝ ինչով է բանավեճը արդյունավետ. «Բանավեճում միտք արտահայտելիս սովորողները դուրս են գալիս «անգիրի» հնացած մեթոդներից, և զարգանում է նրանց վերլուծական և քննադատական մտածողությունը»։
Շատ հաճախ սովորողները բանավեճերին պատրաստվելիս փորձում են տեքստեր անգիր անել, որպեսզի ամեն ինչ պատշաճ լինի, բայց տեքստերը անգիր սովորելը միայն ապահովում է լարվածություն, ինչը բանավեճի ընթացքում ամենաքիչն է պետք։ Դրա համար էլ մինչև բանավեճի պատրաստվելը, սովորողին տրվում է հատուկ ժամանակ՝ հետազոտություն, ուսումնասիրություն կատարելու համար, իսկ արդեն խոսքն արտահայտելիս իմպրովիզացիաներ կարելի է անել։
Ընդհանուր առմամբ, եթե մոտակա ժամանակներում պատրաստվում եք բանավեճի մասնակցել, այս տեքստը ինչ-որ չափով կարող է օգտակար լինել, քանի որ բավականին ինֆորմատիվ է։
Անահիտ Հովսեփյան

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,176 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Ապրիլի 2023
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,176 hits
  • Հեղինակներ