Լեի Բարդուգո. «Վեց ագռավները»

էդիտաՍովորողները կարդում են իրենց նախաձեռնությամբ.

Լեի Բարդուգոն ժամանակակից գրող է։ Նա ծնվել է Երուսաղեմում և հիմա ապրում է Միացյալ Նահանգներում։ Նա հայտնի է դարձել իր «Գրիշա» եռապատում գրքերի շնորհիվ։ Այդ գրքերում նա ստեղծել էր մի նոր աշխարհ՝ նոր ժողովուրդներով, իրենց մշակույթներով և պատմությամբ։
«Վեց Ագռավներում» իրադարձությունները կատարվում են նույն աշխարհում, ինչ որ իր նախորդ գրքերում։ Գրքում խոսվում է նաև տարբեր դեպքերի մասին, որոնք կատարվել են «Գրիշա» եռապատումում։ Պետք է նաև նշեմ, որ ես այս գրքի հայերեն տարբերակը չեմ գտել, այդ պատճառով էլ շատ բառերի կամ անունների հայերեն տարբերակները չգիտեմ։
«Վեց Ագռավները» վեց «հանցագործների» մասին է, որոնք միմյանցից միանգամայն տարբեր են, բայց պետք է միասին աշխատելով կարողանան ներխուժել ամենաապահով բանտը և այնտեղից ինչ-որ բան հանել։ Գլխավորը՝  պետք է փորձեն միմյանց չսպանել մինչև աշխատանքի ավարտը։
«Վեց ագռավները» սկսվում է մեզ ծանոթացնելով նոր աշխարհի երկրներից մեկին՝ Քերչին, որի քաղաքներից մեկն էր Քեթթերդամը։ Գիրքն սկսվում է այնպես, որ կարդացողը կարող է մի պահ շփոթվել՝ փորձելով պատկերացնել այդ բոլոր երկրները։ Երբ ես առաջին անգամ սկսեցի կարդալ այս գիրքը, այդ անորոշությունը ինձ շատ էր անհանգստացնում։ Բայց հետո համացանցում գրքի մասին փաստեր որոնեցի և գտա տարբեր երկրների մանրամասն բնութագրությունները։ Որպեսզի կարդացողների համար ավելի հեշտ լիներ, տարբեր երկրները նմանեցված էին իրական երկրներին, քաղաքներին և մշակույթներին։ Օրինակ՝ Քեթթերդամը ավելի լավ պատկերացնելու համար խորհուրդ էր տրվում պատկերացնել Ամստերդամը՝ որոշ չափով խառնած Լաս Վեգասի խաղատների հետ, Ռավկա երկիրը՝ ցարական Ռուսաստանը և այլն։

Շատ կարևոր էին գրքի հերոսները, կամ այլ կերպ ասած՝ «Վեց ագռավները»։ Շատ քիչ են լինում դեպքերը, երբ ինձ գրքի բոլոր կերպարնեը դուր են գալիս, բայց այս գիրքը բացառություն է։ Ես սիրում էի բոլոր վեց կերպարներին։ Նրանք միանգամայն տարբեր էին, ունեին տարբեր անցյալներ, տարբեր աշխարհահայացքներ և տարբեր նպատակներ։ Ես շատ բան չեմ կարող պատմել նրանց մասին, քանի որ նրանց անցյալները շատ կարևոր դեր են խաղում գրքում կատարվոր իրադարձություններում (չեմ ուզում խանգարել նոր կարդացողներին)։
Ինձ նաև դուր էր եկել, որ ամեն գլխում պատմվում էր մեկ կերպարի մասին, և այսպիսով, բոլոր կերպարները հավասարաչափ ներկայացվել էին։

Այս գիրքը կարդալուց առաջ, պետք է զգուշացնեմ, որ պարունակում է շատ քիչ  դաժանություն։ Ինձ համար սովորական էր. այդպիսի գրքեր ես շատ եմ կարդացել, բայց ավելի զգայուն մարդկանց համար կարող է ավելի ծանր լինել։
Այս գիրքն ունի նաև շարունակություն, որի անունն է «Ծուռ թագավորությունը»։
Երևի դա էլ է լավը։

Էդիտա Գալստյանի բլոգից

Թողնել մեկնաբանություն

1 մեկնաբանություն

  1. Լեի Բարդուգո. «Վեց ագռավները»

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,215 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հոկտեմբերի 2018
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,215 hits
  • Հեղինակներ