Ամփոփում

37223506_1424186634348212_8908790786506620928_n

Ինեսա Թումասյանց

2017-2018 ուսումնական տարում իրականացված հեռավար ուսուցման իր դասընթացն ամփոփում է Ինեսա Թումասյանցը

Այս ուսումնական տարին ինձ համար հետաքրքիր, փոփոխություններով, նոր զգացմունքներով և բացահայտումներով լի տարի էր։ Բացահայտումներով, քանի որ ես ինքս իմ մեջ բացահայտում էի նոր հնարավորություններ։ Ամեն գիրք մեզ տեղափոխում է մեկ այլ աշխարհ։ Ամեն հեղինակ ունի իր աշխարհը, իր պատկերացումը աշխարհի մասին։ Կարդալով տարբեր ստեղծագործություններ՝ կարծես ապրում ես հեղինակի ստեղծած աշխարհում, տեսնում ես այն մեկ այլ տեսանկյունից։ Ընկեր Հասմիկի օգնությամբ ես սովորեցի վերլուծել պատմվածքներ, բանաստեղծություններ, վիպակներ, սիրել գրականությունը։ Ուսումնական տարին մենք սկսեցինք Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններով  («Մի հին չինական զրույց», «Անհաղթ խալիֆա», «Համբերանքի չիբուխ», «Մեր պատմիչներն ու մեր գուսանները», «Աբու Լալա Մահարի»)։ Հետաքրքիր աշխատանք էր, երբ մինչ վերլուծելը «Աբու Լալա Մահարի» պոեմը պետք էր սկզբում ճանաչել և ծանոթանալ բանաստեղծ Աբու Ալ-ալա Ալ-Մաարրիին։ Այդ ժամանակ ես կարդացի և կատարեցի մի շարք բանաստեղծությունների թարգմանություններ նույնպես։ Մասնակից դարձա տարբեր նախագծերի, կատարեցի տարբեր թարգմանություններ։ Անչափ պատասխանատու աշխատանք էր, երբ պետք էր հոդված-վերլուծություն գրել ընկեր Հասմիկի հոդվածների շուրջ, բայց նաև հետաքրքիր, քանի որ ես փորձեցի հայտնել իմ կարծիքը։ Իհարկե հաճելի էր, գրել  հոդված-վերլուծությունը («Ինքնակրթություն՝ կրթության իրավունք և անձնական պատասխանատվություն» ու «Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց» հոդվածների շուրջ) և հնարավորություն ունենալ այն ցույց տալ հեղինակին՝ ընկեր Հասմիկին և լսել հենց հեղինակի կարծիքը։ Ճամբարային-նախագիծ դասի արդյունքում ստեղծվեց «Քարե թիթեռ»-ը, որում ես կիսվեցի նաև իմ կյանքի մի փոքրիկ հատվածով։ Վերհիշեցինք «Սասնա ծռեր» էպոսը։ Կարդացինք Հովհ․ Թումանյան և Գ. Զոհրապ, «Կարդում ենք Թումանյան, Տերյան, Չարենց» նախագծի շրջանակներում։ Այս նախագիծը նույնպես ինձ համար նորություն էր։ Առաջին աշխատանքս էր՝ պետք է Գ. Զոհրապի նովելների հերոսներին պատկերացնեի Թումանյանի պատմվածքների հերոսների փոխարեն։ Ցանոթ դարձա իրանական հին ու նոր պոեզիային (Օմար Խայամ, Ռուդաքի, Հաղանի  Շիրվանի, Աբբաս Քիառոսթամի, Ռեզա Քազեմի)։ «Ապրենք միասին» նախագծի շրջանակներում ես իմ մտքեր-նամակը հղեցի «Միշտ ինչ-որ մեկի համար օտար ես, սովորել միասին ապրել, նշանակում է պայքարել ռասիզմի դեմ» ասույթի միջոցով։ Ծանոթ դարձա սիմվոլիզմ գրական ուղղությանը։ Անցանք Լևոն Շանթի « Հին աստվածներ» դրաման, Նահապետ Քուչակի հայրենները։ Հետաքրքիր էր ճանաչել ժամանակակից հեղինակներ Անրի Գրիգորյանին և Արամ Պաչյանին։ Նրանց ստեղծագործությունները քննարկելու ընթացքում ես սովորեցի ուշադրություն դարձնել նաև փոքրիկ դեր ունեցող հերոսներին։ Անդրադարձանք Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակին։ Ճիշտ է, ես գիտեի նրա մասին «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից, բայց ինձ համար Հրանտ Մաթևոսյանը կարծես լիներ բացահայտում, մի նոր ավելի մաքուր աշխարհ։ Տարին անցավ հագեցած։ Ստեղծագործությունների շնորհիվ փոխվեցի նաև ես, մտածելակերպս։ Իսկ ինձ համար կարևորն էլ հենց դա է, ամեն հաջորդ օր լինել այսօրվանից ավելի լավը, հասկանալ, որ օրերը, ամիսներն ու տարիները հենց այնպես չեն անցնում։ Նրանք թողնում են հետք և փոխում են մեզ։

Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

1 մեկնաբանություն

  1. Ամփոփում

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 44,973 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հուլիսի 2018
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 44,973 hits
  • Հեղինակներ