Բարոյականություն. արժեհամակարգերից մինչև իրողություն

Մերի Թելունց

Բարոյակա1240560_426579167451829_789806072_nնությունը մարդու ներքին առաքինությունն է, օրենքների համագումար, որ ինքն իր համար հորինում է յուրաքանչյուր մարդ. բարոյական է այն մարդը, ով խստագույնս հետևում է իր իսկ ստեղծած սահմանադրությանը: Բարոյականությունը ամենևին էլ բոլորիս հայտնի հասարակական նորմերը չեն: Մարդիկ տարբեր են, տարբեր են նաև բարոյականության նրանց ընկալումները, և եթե տուրք տանք յուրաքանչյուրի կարծիքին, ապա դժվար թե աշխարհում մի բարոյական մարդ գտնենք: Մեկի համար բարոյականությունը ամաչկոտությունն է, մյուսի համար՝ համեստ հագուստը, երրորդը մի այլ բան է կարևորում: Ինձ համար բարոյականությունը ո’չ հագուստի, ո’չ էլ ոչ հասարակական սահմանափակումներից դուրս եկող վարքը չէ: Բարոյականությունը առաջին հերթին բարձր արժեհամակարգն է, այն, թե ինչ է մարդ կարևորում, և թե ինչերի է պատրաստ հանուն իր արժեքների: Եթե մարդը ունի խիղճ, լսում է իր խղճին, և դրա թելադրանքով հրաժարվում է իր ֆիզիկական ցանկություններից, ինձ համար բարոյական է: Բարոյականությունը ուժ է, որ ետ է պահում մարդուն անբարո քայլերից` նյութական ցանկությունների բավարարման հետևանքներից: Եթե այդ ուժը գործում է, ուրեմն մարդու բարոյականությունը իր տեղում է, ու արդեն էական չէ, թե ինչ է անում ու ինչ են նրանից բամբասում:

Երբեմն մարդիկ գնում են հասարակության մեջ անբարոյական սահմանված քայլերի` իրենց արժեքները պահպանելու համար: Ես չեմ մեղադրում այն մարդուն, ով իր սիրելիին օգնելու համար կոտրում է հասարակական բոլոր կարծրատիպերը, խախտում բոլոր օրենքները, միաժամանակ հիանում եմ այն մեկով` ով ունենալով գործելու հնարավորություն, հրաժարվում է իր իղձերի իրականացումից, որովհետև կարևորում է իր խղճի ձայնը:
Անբարո է նա, ով ստում է, թալանում, կեղծում, քծնում, բամբասում, նախանձում, եթե անգամ դա անում է հասարակական օրենքների շրջանակներում՝ վայելելով բարոյական մարդու պատվաբեր կոչումը: Նա իրական անբարոյական է, նա կեղտոտ է հոգով, հոգու անբարոյականությունը առավել ուժեղ է, քան մարմնական անբարոյականությունը: Անբարոյականությունը խղճի բացակայությունն է, երբ մարդը չունի կարեկցելու և դիմացինի դրության մեջ մտնելու ունակություն, ում համար նորմերը առավել կարևոր են, քան մարդկային ճակատագրերը: Նրանք, ովքեր ամենաշատն են խոսում բարոյականության ու առաքինության մասին, ամենաշատն են հեռու բարոյական լինելուց: Հիմնականում չափից դուրս «բարոյական» են` հոգով անբարոյականները…

Աղբյուրը՝ Մերի Թելունցի բլոգը։

Նախորդ գրառում
Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,215 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Սեպտեմբերի 2014
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,215 hits
  • Հեղինակներ