Կոլաժ

արևիկԿոլաժն արտ-թերապևտիկ մեթոդներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս աշխատելու հույզերի հետ, ուսումնասիրելու և արտահայտելու դրանք սիմվոլների միջոցով: Կոլաժի դեպքում աշխատանքն առավել հաջողված է, քանի որ գործ ունենք արդեն պատրաստի Էլեմենտների հետ, և հատուկ գիտելիքներ չեն պահանջվում: Սա ավելի է հեշտացնում ցանկալի պատկեր ստեղծելը:

Կոլաժը նյութերով պատկերված պատմություն է: Յուրաքանչյուր էլեմենտ իրենից բառ կամ արտահայտություն է ներկայացնում, իսկ կոլաժն ինքնին տեքստ է, որը խոսուն է դառնում պատկերների միջոցով: Կոլաժ ստեղծելելիս մարդն ավելի վառ և պատկերավոր է ներկայացնում իր սեփական անձը, քան նամակում կամ խոսքում:
Տարբեր իրավիճակներից վերցրած էլեմենտներով նոր ամբոջականություն ստանալով` մարդն արտահայտում է իր ներքին աշխարհը, որն իր հերթին հնարավորություն է տալիս ավելի լավ գիտակցելու այն հոգեվիճակը, որը սկզբում նա ուներ, և աշխատել դրա հետ:

Բացասական իրավիճակների լուծումը տեսնելը մարդուն խնդիրների հետ աշխատելու ուժ և հոգեբանական հիմք է տալիս, և նա նպատակին հասնելու քայլերն է սկսում տեսնել:

Այս մեթոդի միջոցով կարելի է նաև սթրեսից ազատվել և լավացնել հոգեկան վիճակը, քանի որ հնարավորություն է տրվում լիովին արտահայտելու խնդրահարույց իրավիճակը` ոչ միայն դրա մասին խոսելով, այլ նաև տեսանելի պատկերների միջոցով ցույց տալ այն:
Սեփական ձեռքերով պատրաստած նկարն իր մեջ թաքուն իմաստ է պարունակում, որն աստիճանաբար է հեղինակի համար բացահայտ է դառնում, քանի որ այն արտահայտում է ենթագիտակցական գործընթացները:

Կոլաժն այնքանով է յուրօրինակ, որ թույլ է տալիս միացնելու առաջին հայացքից անմիանալին և արժեք չունեցողը, բայց հանկարծ այդ տարրերը սկսում են «խոսել»` իրար հետ միաձուլվելով:

Աղբյուրը՝ Արևիկ Բաբայանի բլոգը

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,036 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հոկտեմբերի 2013
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,036 hits
  • Հեղինակներ