Մոգական ինքնախաբեություն

նունե

Նունե Մովսիսյան

Իբր երեք կյանքը քիչ էր, մարդիկ հիմա էլ սկսել են չորս կյանքով ապրել՝  մտքերում, բառերում, արարքներում, մեդիայում:

Ընդ որում, էս չորսը էն աստիճան տարբեր են միմյանցից, որ թող ու փախիր: Ամբողջ զավեշտն էն է, որ մարդիկ ինչ որ ասում են էս պահին, իրենց թվում է՝  դա էդպես է, որ կա իրականում: Հա, բա ոնց, մինչդեռ…

Պուպուշ-մուպուշ մտքերը բառերի արդուզարդով փաթեթավորել-մատուցելուց առաջ գոնե մի պահ մտածո՞ւմ եք, որ կեղծիքի եք գնում՝ հերթական անգամ խաբելով ինքներդ ձեզ ու թոզ փչելով ձեր կողքինների աչքերին: Թե՞ ձեզ թվում է՝ եթե դուք մի պահ հավատացիք ձեր ասածին, ուրեմն մարդիկ էլ կհավատան:

Այ քեզ միամտություն: Չէ՞ որ եթե ոչ այսօր, ապա վաղը կամ մյուս օրը դուք անելու եք (հաստատ բան եմ ասում), անելու եք էն, ինչ դուք իրականում անում եք միշտ ու ամեն օր: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա լավամարդ երևալու այսօր, հը՞ն: Եվ ուրեմն՝ մոգական ինքնախաբեությո՞ւն:

Սիրելիներս, խնդրում եմ հաշվի առնել, որ մեր ժամանակներում դա այլևս մոդա չէ: Ու հատկապես նրանց ճաշակով չէ, ում համար բառերը, մտքերը, արարքները, առավել ևս՝ մեդիան, էական նշանակություն չունեն մի պարզ պատճառով. դրանք քողարկում են մարդու ներսն ու դուրսը:

Մի բան կա, որին անհնար է խաբելը՝  հոգին: Իսկ հոգին ներկայանում է լռությամբ ու լռության մեջ՝ առանց դույզն-ինչ ծեքծեքումների ու այլևայլությունների…

 

Աղբյուրը՝ Նունե Մովսիսյանի բլոգը։

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,033 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հուլիսի 2014
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,033 hits
  • Հեղինակներ