Սեր, կապվածություն, զգացմունք․․․

սերՍերը տենչ է, տենչ, որը հնարավոր չէ պահել, որը կախված չէ մեր կամքից։ Ոչ ոք հատուկ չի կարող սիրել։ Չի կարելի ընտրել մեկին և սիրել նրան, իսկ եթե չստացվեց, մյուսին։ Ո՛չ։ Ամեն ինչ մեկտեղ թվում է և՛ շատ դժվար, և՛ այնքան հեշտ։ Այդ զգացմունքը թևեր է տալիս մարդուն։ Մենք սավառնում ենք և, եթե կարողանանք չընկնել, ուրեմն մենք իսկապես սիրում ենք։ Առանց սիրո մեր կյանքը դատարկ է դառնում, կարծես ամեն ինչը հանկարծ դարձավ ոչինչ։ Մեկ-մեկ ասում են՝ դա սեր չէ, դա ուղղակի կապվածություն է, կամ սիրահարվածություն։ Իսկ ո՞վ ասաց, որ սերը կապվածություն չէ։ Սերը հարգանք է, հավատ, սովորություն, համակրանք։ Սիրահարվածությունը սիրո առաջին աստիճանն է, կիրքը՝ երկրորդ։ Ասում են՝ «Այն կայծը մեր միջև հանգավ»։
Բայց չէ՞ որ կրակը մարում է առանց փայտի։ Եվ ահա այսպես քիչ- քիչ սերը աշխատանք է դառնում։ Մարդիկ տարիներ շարունակ զոհաբերում են ամեն ինչ, միասին երջանիկ լինելու համար։ Չգիտեմ նույնիսկ, սերը մի անգա՞մ է լինում։ Իհարկե, շախմատի տախտակի վրա շատ հետաքրքիր քարեր կան, բայց չէ՞ որ թագուհին մեկն է։ Բայց այդ թագուհուն հասնելու համար, շատ զինվոր պիտի զոհաբերես։ Իմ կարծիքով, մենք հորինում ենք մեր սիրած մարդուն։ Մենք ինքներս մեզ համար խաբկանք ենք ստեղծում, մենք տեսնում ենք մեր սիրած մարդուն այնպես, ինչպես ուզում ենք տեսնել։ Սակայն հետո՝ ժամանակ անց, հանում ենք վարդագույն ակնոցը և տեսնում բոլոր թերությունները։ Այդ պահին, մենք պետք է կարողանանք ընդունել դրանք, ինչի դիմաց մենք ստանում ենք միասին լինելու հնարավորություն։
Համոզված եմ, յուրաքանչյուրդ գոնե մեկ անգամ մտածել եք՝ «Իսկ ես նրան ինչի՞ համար եմ սիրում, ինչով է նա արժանացել իմ սիրուն»։ Բայց ասեմ՝ պետք չէ բացատրություն փնտրել զգացմունքի մեջ. ուղղակի սիրեք և եղեք երջանիկ։

Նախորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,181 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Փետրվարի 2014
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    2425262728  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,181 hits
  • Հեղինակներ