«Թմկաբերդի առումը»

Մեկնաբանում են 11-րդ դասարանցիները։

***

Թաթուլ իշխանը շատ ինքնավստահ, ուժեղ և դրական կերպար էր։ Շնորհակալ էր իր զորքից իր հետ միասին կռվելու համար։ Ընդամենը իշխան լինելով նա կարողացավ առանց որևէ խաբեբայության և անարդարունյան՝ իր ուժերով հաղթել Նադիր շահին։
Նադիր շահը նպատակասլաց կերպար է, ամեն ինչի դիմեց՝ իր նպատակին հասնելու համար։
Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

Թմկա տիրուհին թույլ կերպար էր, ով միանգամից հավատաց թովիչ երգչին։ Նա մատնեց իր ամուսնուն՝ իր հարազատին, ինչն իմ կարծիքով աններելի է։ Չնայած հենց շահը եկավ Թմկա բերդ, տիրուհին միանգամից հասկացավ և ընդունեց իր սխալը, սակայն արդեն շատ ուշ էր։ Նա միանշանակ արժանի էր այդպիսի վերջաբանի։
Անգելինա Հակոբյան

***

Թաթուլ իշխանը ուժեղ, քաջ և հայրենասեր հերոս էր։ Նրան ուժ էր տալիս Թմկա տիրուհու նկատմամբ տածած սերը։

Թմկա տիրուհին դավաճան տեսակն էր: Շահը նրան արբեցնում է ոսկով և հարստությամբ, իսկ նա իր հերթին արբեցնում և մատնում է Թմկա ամրոցը:

Նադիր Շահը խելացի էր ու գոռոզ, ցանկանում էր տիրանալ ամեն ինչին. և կարողացավ:

Թմբկաբերդի մասին է պատմում Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը։ Պոեմի հիման վրա ռուս բանաստեղծուհի Սոֆիա Պարնոկը գրել է նրա լիբրետոն, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանը` «Ալմաստ» օպերան։

Օպերան պիտի կոչվեր «Գոհար»՝ իշխանուհու անունով: Բայց, ինչպես հետագայում Ալեքսանդր Սպենդիարյանն է բացատրել. երկու ձայնավորների՝ օ-ի և ա-ի հարևանությունը խանգարել է երաժշտությունը գրելիս, ուստի և «Գոհարը» փոխարինել է այդ անվան հոմանիշ «Ալմաստ» անունով»:
Սարգիս Շահինյան

***

Չնայած Թաթուլ իշխանի ուժին, պատվին և քաջությանը՝ նա ուներ թույլ կողմ և հիմարություն արեց՝ ցույց տալով իր թույլ կողմը իր թշնամուն։ Նա սիրում և չափից շատ էր վստահում իր կնոջը։ Կինը` Թմկա տիրուհին, չարդարացրեց այդ սերը և վստահությունը՝ դավաճանելով Թաթուլին ագահության պատճառով։ Նա հավատաց Նադիր շահի մեծ խոստուներին և կուրանալով ավելի հարուստ լինելու և բարձր դիրք զբաղեցնելու գայթակղությամբ, արեց իր կյանքի ամենամեծ սխալը։
Քանի որ Նադիր շահը խորամանկ և խելացի էր, օգտվեց Թմկա տիրուհու ագահությունից ու Թաթուլի թույլ կողմից։ Նադիր շահը չպահեց իր խոստումը, որը տվել էր Թմկա տիրուհուն, քանի որ, եթե նա դավաճանել է Թաթուլին, մեծ հավանականությամբ իրեն նույնպես նույնն էր սպասվում։
Արևիկ Արզումանյան

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,173 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Փետրվարի 2023
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,173 hits
  • Հեղինակներ