Բուն բարեկենդանի ծիսական տիկնիկ՝ Ակլատիզ

img_20180207_122524Ակլատիզը կամ Պաս պապը արական տիրապետության և պաս օրերի շրջանը ներկայացնող տիկնիկ է: Տարբեր գավառներում տարբեր էին Ակլատիզի անվանումները` Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ և այլն: Նա հայտվում էր պասի առավոտյան: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Որոշ վայրերում փետուրները կարող էին գույնզգույն լինել կամ` չորսը սպիտակ, մեկը`սև ու սպիտակ, երկուսը`սև, քանի որ պասի առաջին 4 շաբաթները ձմռան շրջանում են, վերջին երեքը` գարնան, երբ գետինն արդեն սևացել է: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Սոխի վրա խրում էին միոտանի տիկնիկին` պատրաստված փայտից, բեղ-մորուքով, հագին` տղամարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր կախած: Ամբողջ ընթացքում նա հսկում է, որ ընտանիքում ոչ ոք չխախտի պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա` նա քարերով կհարվածեր պասը խախտողին կամ էլ կծու բիբարով կվառեր նրա բերանը:

Անհրաժեշտ-օգտագործվող նյութեր

Սոխ, 7 փետուր, խաչուկ փայտեր, տարազային երիզակ-կտորներ, կծու բիբարի շարուկներ, մանր քարեր:

Աշխատընթացը՝ ֆոտոպատումով

 

 

This slideshow requires JavaScript.

Աղբյուրը՝ Անի Հովհաննիսյանի բլոգը

Թողնել մեկնաբանություն

Մեկնաբանություններ (2)

  1. Անի ջան, միշտ սիրով հետևում եմ թե՛ քո գրառումներին, թե՝ քո պատրաստած աշխատանքներին:

    Պատասխանել

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,181 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Փետրվարի 2018
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,181 hits
  • Հեղինակներ