Երբ գարունն աննահանջ է…

0_110e6e_960a0668_origՓունջ՝ Բեատրիչե Մարտիրոսյանի բանաստեղծություններից

Մոռանալ քեզ կնշանակի էլ երբեք չնայել դիմացի մայթին

Մոռանալ քեզ՝ կնշանակի մոռանալ ամեն ինչ, կնշանակի չունենալ հույսեր, հիշողություններ, անցյալ. ներկա։ Մոռանալ քեզ՝ կնշանակի կորցնել մենակությունս ու մենակ մնալ։ Կնշանակի նորից հավատալ ինքս ինձ, ու ժպտալ ինքս ինձնով։ Մոռանալ քեզ՝ կնշանակի էլ երբեք չնայել դիմացի մայթին։ Մոռանալ քեզ կնշանակի չմտածել, որովհետև մտքերս դու ես։ Մոռանալ քեզ՝ կնշանակի ազատ լինել…վանդկի մեջ։ Մոռանալ քեզ կնշանակի չսպասել պատահական հանդիպումների, կնշանակի չզգալ հոտդ, չզգալ ժպիտդ, հայացքդ, որը երբեք իմ կողմը չի թեքվում։ Մոռանալ քեզ՝ կնշանակի մոռանալ աստղերի, լուսնի, երկնքի մասին։ Կնշանակի չբացել վարագույրը, չնայել պատուհանին, ամենտեղ քեզ չփնտրել։ Կնշանակի չտեսնել, չլսել, չխոսել, չզգալ։

Մոռանալ քեզ՝ կնշանակի փակել աչքերս ու մեռնել…ընդմիշտ։

Սկսել եմ կամաց-կամաց․․․

Սկսել եմ կամաց-կամաց քեզ հասկանալ,
չըմբոստանալ կամքիդ առաջ,
չհեգնել, ինձ հեգնող կյանքին,
չսպասել իմ թախտի մասին մոռացած բախտին։

Սկսել եմ կամաց-կամաց չմոռանալ
երկնքից պարզ աչքերիդ մասին,
սկսել եմ կամաց-կամաց չհասկանալ`
ինչն անտեսել ու հասկանալ։
Սկսել եմ կամաց-կամաց խմել
պռնկեպռունկ լցված բաժակս ու հավատալ,
որ կարողացա քեզ մոռանալ։
Սկսել եմ կամաց-կամաց չվախենալ քեզ կորցնելուց,
ոնց գտնելուց չվախեցա,
ու մտքովս անցավ, ու հասկացա,
որ այդպես էլ քեզ չունեցա։

 

Դու եմ

Դու ես
կարոտս
ժպիտս
պայծառս
ամենաս
հիմարս
դատարկս..
դու ես

Ես եմ
քո միակ
ոչինչը
գլխացավը
փորացավը
ատամնացավը
քո բոլոր-բոլոր
ցավերը
ես եմ

Նախորդ գրառում
Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

  • Blog Stats

    • 45,108 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    «Հանդիպման վայրը»…՝ «Հանդիպման վայրը» գրառման
    «Հանդիպման վայրը» ֆի…՝ «Հանդիպման վայրը». քննրկում գրառման
    «Ինքնասպան տղայի» գա…՝ «Ինքնասպան տղայի» գաղտնիքը գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
    Ռաֆայել Դիեստեի «Ինք…՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան… գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մարտի 2016
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 45,108 hits
  • Հեղինակներ