Տարածաշրջանային գրականություն

sevan

Ռևազ Միշվելաձե. «Երազ», Գիվի Սիխարուլիձե. «Կոնտրիձե» , Զոյա Փիրզադ «Թարս ու շիտակ» պատմվածքների մասին։

Պատմվածքները լավն էին, ինձ դուր եկան: Ճիշտ է, բացի երկրորդից, բայց մյուս երկուսը հետաքրքիր էին: Եթե պատվածքների հրատարակչության ամիս/ամսաթիվ/թվականը գրած չլիներ, կկարծեի, թե դրանք այս քանի տարիների ընթացքում են հրատարակվել: Քանի որ գրելաձևը, ոճը (ավելին …)

Վահան Տերյանի հոդվածները

29064084_588960844800835_5265401415178516081_oԵս ընթերցեցի Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» հոդվածը: Հետաքրքիր և իմաստալից հոդված էր: Կարծում եմ, որ ճիշտ ասված խոսքեր կան հոդվածում: Մեր երկրի մշակույթը զարգանում է շատ դանդաղ տեմպերով: Տերյանը այս հոդվածում նշում է դրանց պատճառները: Երբ մենք կարդում ենք այս հոդվածը, հասկանում ենք, թե որքան արդիական է դա: Տերյանը քննադատում է իր ժամանակակիցների սահմանափակ մտածողությունը: (ավելին …)

Լեի Բարդուգո. «Վեց ագռավները»

էդիտաՍովորողները կարդում են իրենց նախաձեռնությամբ.

Լեի Բարդուգոն ժամանակակից գրող է։ Նա ծնվել է Երուսաղեմում և հիմա ապրում է Միացյալ Նահանգներում։ Նա հայտնի է դարձել իր «Գրիշա» եռապատում գրքերի շնորհիվ։ Այդ գրքերում նա ստեղծել էր մի նոր աշխարհ՝ նոր ժողովուրդներով, իրենց մշակույթներով և պատմությամբ։
«Վեց Ագռավներում» իրադարձությունները կատարվում են նույն աշխարհում, ինչ որ իր նախորդ գրքերում։ Գրքում խոսվում է նաև տարբեր դեպքերի մասին, որոնք կատարվել են «Գրիշա» եռապատումում։ Պետք է նաև նշեմ, որ ես այս գրքի հայերեն տարբերակը չեմ գտել, այդ պատճառով էլ շատ բառերի կամ անունների հայերեն տարբերակները չգիտեմ։ (ավելին …)

Ամփոփում

37223506_1424186634348212_8908790786506620928_n

Ինեսա Թումասյանց

2017-2018 ուսումնական տարում իրականացված հեռավար ուսուցման իր դասընթացն ամփոփում է Ինեսա Թումասյանցը

Այս ուսումնական տարին ինձ համար հետաքրքիր, փոփոխություններով, նոր զգացմունքներով և բացահայտումներով լի տարի էր։ Բացահայտումներով, քանի որ ես ինքս իմ մեջ բացահայտում էի նոր հնարավորություններ։ Ամեն գիրք մեզ տեղափոխում է մեկ այլ աշխարհ։ Ամեն հեղինակ ունի իր աշխարհը, իր պատկերացումը աշխարհի մասին։ Կարդալով տարբեր ստեղծագործություններ՝ կարծես ապրում ես (ավելին …)

Գրականությունը 18-19-րդ դարերում

հռիփսիմե18-19-րդ դարը եղել է համաշխարային գրականության վերելքի դար: 18-19-րդ դարերը համաշխարային մշակույթի պատմության մեջ մտել են որպես լուսավորականության ժամանակաշրջան: Գիտականության մեջ անվանում են նաև քաղաքակրթության դար, փիլիսոփայության դար: Քանի որ գրականության բնագավառների կարկառուն ներկայացուցիչները միաժամանակ նաև փիլիսոփաներ էին և մեծ տեղ էին հատկացնում մարդկային բանականությանը: (ավելին …)

Երբ կարդում ես Գարսիա Մարկես…

Մարկես. մի գրող, որի ստեղծագործությունները կարող են միաժամանակ լինել և՛ շատ պարզ, և՛ բավականին իմաստալից ու խորը: Նա իր պատմվածքներում ներկայացնում է մարդկանց անհեթեթ բնավորությունները, սովորությունները և դրանց արդյունքները: Ի դեպ, այդպես գրում է նաև արևմտահայ բանաստեղծ Զահրատը, ով նույնպես իր ստեղծագործություններում ցույց է տալիս մարդկանց գլխավոր թերությունները՝ անիմաստ ու անհեթեթ սովորույթները:
«Երկնագույն շան աչքերը» պատմվածքով Մարկեսը ուզում է ասել, որ մենք ապրում ենք երազներն ու իրականությունը իրար խառնած, ու չենք կարողանում տարբերել դրանք իրարից: Իրականում էլ է այդպես, և ես էլ հաճախ որոշ բաներ եմ հանկարծ հիշում ու փորձում հասկանալ՝ դա երազո՞ւմ է եղել, թե իրական կյանքում: Ցավոք, մենք այլընտրանք չունենք, և պետք է շարունակենք ապրել այդպես, միայն կարող ենք ավելի ուշադիր լինել, որպեսզի իրականությունը լավ հիշենք: (ավելին …)

Թարգմանիչ-5

Թարգմանչաց օրվա առtarg-5թիվ՝ կարդացեք այստեղ

Մեյ Էնջելոու

Ներկայացնում է Լիանա Տեր-Պողոսյանը

մեյԵրգում է թռչունը վանդակի
Իր երգը սարսափի,
Անդ խորը իմաստ կա գաղտնի
Եվ հավերժ ուղի,
Լսվում է դայլայլը նրա
Հեռավոր բլուրներում
Եվ երգում է թռչունը վանդակի
Ազատ քամիների մասին:

(ավելին …)

Ջորջ Օրվել. Անասնաֆերման

Ալմիրա

Ալմիրա Բերբերյան

Ալմիրա Բերբերյան

Այս վեպը 20-րդ դարի տոտալ ռեժիմի պայմաններում անհատականության ոչնչացման  գործնթացի մասին է: Հանկարծակի բռնկված ապստամբության շնորհիվ կենդանիները ազատվում են մարդու միապետությունից: Սկսվում է մի ժամանակաշրջան, երբ բոլոր կենդանիները ապրում են ավելի երջանիկ, ստանում են ավելի շատ կեր: (ավելին …)

Ընթերցողի մի քանի դիտարկում

Մարիետ

Սիմոնյան Մերիետ

Երբ գեղարվեստական ստեղծագործությունն սկսվում և ավարտվում է ստեղծագործության գաղափարի քննարկում-վերլուծումով, ուզում եմ ասել` դե լավ էլի, բա եղա՞վ…. Եթե գործի  արժանիքը միայն ասելիքն է, դե մի քանի նախադասությամբ կասվեր, կվերջացվեր,  դրա համար վեպ ու վիպա՞կ պիտի գրվեր: Բա գեղարվեստական ստեղծագործության արժեքը միայն էդ գաղափա՞րն է: Բա ինչո՞վ է ինքը գեղարվեստական: Չեմ ասում, որ չկան փոքրածավալ գրական ստեղծագործություններ`առակներ, հոքուներ, թանկաներ ու էլի բաներ, բայց նրանք էլ գեղարվեստականությունն ապահովելու իրենց կերպն ունեն: (ավելին …)

  • Blog Stats

    • 31,672 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մայիսի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,672 hits
  • Հեղինակներ