ես…

12644786_453979044786973_5905405971366281674_nԲոլոր Դեռահասների համար էլ գալիս է ժամանակ, երբ ուզում են հասկանալ իրենց շրջապատը և առաջինը իրենք իրենց: Լինում է, չէ՞, որ տխրում են առանց պատճառի, որ արցունքները գնում են աչքերից, երբ երդվել էին իրենք իրենց աչքերը չթրջել: Ու գալիս է ժամանակ, որ չեն ուզում ոչինչ անել, որ չեն զգում քաղց, ծարավ, չեն ուզում քնել ու ոչինչ պետք չի լինում, լռություն են ուզում ու հանգստություն: (ավելին …)

Advertisements

ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼԻԶՄ

vaheԷքզիստենցիալիզմը փիլիսոփայական ուղղություն է, որը ձևավորվել է առաջին աշխարհամարտից հետո Գերմանիայում, 40 –ական թվականներին՝ Ֆրանսիայում, հետո տարածվել ԱՄՆ ում: Էքզիստենցիալիզմի ներկայացուցիչներից են Մարտին Հայդեգերը՝ 1883-1969 , Ժան –Պոլ Սարտրը՝ 1905-1980, Ալբեր Քամյուն՝ 1913-1960 և այլք։
Էքզիստենցիալիզմը ունի և՛ կրոնական, և՛ աթեիստական ուղղություններ:
Էքզիստենցիալիզմը արձանագրում է 20-րդ դարի հոգևոր վիճակը , որը պայմանավորող գործոններն են. (ավելին …)

Մի քանի դիտարկում: Օտարը: Ալբեր Քամյու

մարետ

Մարիենտ Սիմոնյան

Արվեստին յուրօրինակ մոտեցում ունեմ: Եթե այն ինձ խաղաղություն, ուրախություն, հոգեկան ներդաշնակություն չի բերում, մի կողմ եմ հրում: Հենց այդ առումով էլ Քամյուն իմ նախընտրած հեղինակը չէ. ծանր է ինձ համար: Իհարկե, մեծ արվեստագետ է, հզոր գրիչ ունի: Ստեղծած պատկերները ազդեցիկ են: Տպավորությունը մեծ է: Հենց այդ պատճառով էլ շատ է ճնշող: Բայց իհարկե հետաքրքիր քաշող ուժ ունի. ուզում ես մի կողմ դնել, զգում ես, որ  ճնշում է, բայց ձգում է: Մի տեսակ՝ ազատվել չես կարողանում: Դե, դա է երևի իսկական արվեստի ուժը, արվեստագետի մեծությունը:

Այս անգամ մեր ընթերցանության ինտելեկտուալ ակումբի հերթական քննարկվող գործը Ալբեր Քամյուի Օտարն էր: (ավելին …)

Առաջնորդը

1392042_526378767444701_653707625_nԱռանց քաղաքականության ենթադրյալ չափաբաժնի…
Կարդալով Ջորջ Օրվելի «Անասնաֆերման»:

Մինչ առաջնորդները ամբիոններից խոսում են բարձր ու վեհ գաղափարների մասին, մինչ ուսուցիչները նույնանման արժեքներով են լցնում աշակերտների ոչ այնքան լիքը ուղեղը, մինչ դու նայում ես հեռուստատեսային ինչ-որ շոու, մինչ ինչ-որ մեկը ռադիո է լսում,  մինչ ընկերներիդ հետ քննարկում ես շատ ու շատ հարցեր կյանքի իմաստի, նպատակների, հավատքի ու սիրո մասին, նույն ժամանակահատվածում ինչ-որ բարի պապիկներ, նստած ինչ-որ բարձրահարկ շենքի ամենաբարձր հարկում, քննարկում են, թե էլ ի՞նչ գաղափարներ կարելի է ներարկել առաջնորդներին, ուսուցիչներին, հեռուստատեսությանը, ռադիոյին, արդյունքում նաև քեզ ու ընկերներիդ ու էն ինչ-որ մեկին: (ավելին …)

  • Blog Stats

    • 24,882 hits
  • Վերջին գրառումները

  • It looks like the WordPress site URL is incorrectly configured. Please check it in your widget settings.

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Interest on Կանայք գրականության մեջ
    Սուսան on Կանայք գրականության մեջ
    Նունե Մովսիսյան on ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
    stellahakobyan on Մեր օրերի սուտի փիլիսոփան…
    Ատոմ on Սանձված ձի քշելը հեշտ է…
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հոկտեմբերի 2017
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    « Ապր    
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 24,882 hits
  • Հեղինակներ