Արթուր Շոպենհաուեր

large-preview-artur_shopengauer

Շոպենհաուեր

Շոպենհաուերը հայտնի է որպես «պեսիմիզմի փիլիսոփա»: Այս կոչմանը նա արժանացել է աշխարհի բացասական սկզբի մասին իր մռայլ գաղափարների, տանջանքների բնականության և երջանկության անհասանելիության մտքերի պատճառով: Ըստ Շոպենհաուերի՝ երջանկություն գոյություն չունի, քանի որ չիրականացված ցանկութունները ցավ են պատճառում, իսկ իրականացվածները բերում են լոկ բավարարվածության զգացում: Բոլոր նպատակներն անիմաստ են.«Մենք ձգտում ենք որքան հնարավոր է մեծ չափսի оճառի փուչիկ փչել, թեև շատ լավ հասկանում ենք, որ այն շուտով կպայթի»:
Չնայած նրան, որ ինքս Շոպենհաուերի հետ համակարծիք չեմ, բայց դա չի խանգարում վայելել նրա ստեղծագործությունները և որոշակի ճշմարտություն գտնել դրանց մեջ։ (ավելին …)

Կարդում ենք ամերիկյան գրականություն

բիթ

բիթ սերունդ

Արդեն երկար ժամանակ է, ինչ “Կարդում ենք ամերիկյան գրականություն ” նախագծի շրջանակում քննարկում ենք բանաստեղծներ Բուկովսկու և Վիթմենի գրվածքները, փորձում գտնել նմանություներն ու տարբերությունները, հասկնալ նրանց՝ մեզ փոխանցածստեղծագործությունների իմաստը։ Բնականաբար, կարծիքներն ու պնդումները շատ ու տարբեր են։ Բանավեճը հիմնականում կանգ էր առնում այն թեմայի շուրջ, թե կա ՞ արդյոք նիհիլիզմի արտացոլանք բանաստեղծների ստեղծագործությունների մեջ, թե ո՛չ։ (ավելին …)

Արամ Պաչյան. Թափանցիկ շշեր

Արամ-Պաչյան-332x225Ինչու՞ են, մարդիկ օղի խմում:
Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն:
խմում են, որ թթու վարունգ ուտեն:
խմում են, որ մեռածներին ու աստծուն հիշեն:
խմում են, որ խմեն:
խմում են, որ մարդ սպանեն:
խմում են, որ սիրեն
խմում են, որ ծեծեն: (ավելին …)

«Հայրի՛կ, դու խենթ ես». Սարոյան

William_Saroyan_2

Վ.Սարոյան

«Կարդում եմ իմ նախաձեռնությամբ» նախագծով գրառում է Լիլիթ Գաբրիելյանը

«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը Սարոյանի մարգարիտներից մեկն է , որը հրատարակվել է 1957թվականին։ Հուզիչ, խորհուրդներով լի մի վիպակ, որը մեզ ներկայացնում է հոր և որդու անվերջ խոսակցություն։
Վիպակում ծնողները բաժանված են և ունենն երկու երեխա, որոնք ապրում են իրենց մայրիկի տանը։ Մի անգամ հայրը այցելում է նրանց և որդու ցանկությամբ նրան էլ տանում իր հետ։ Տասը տարեկան տղան անընդհատ հայրիկին հարցերեր է տալիս, և հայրը չի զլանում պատասխանել դրանց՝ տղային տալով խորհուրդներ։ Նրանք միասին սկսում են աշխատել, ճամփորդել, նորանոր ծրագրեր մշակել։ Տղային դուր է գալիս (ավելին …)

Հովհաննես Թումանյան. հոդվածներ

tomanianՀ․ Թումանյանի յուրաքանչյուր հոդված յուրովի հետաքրքիր և տարբեր է։ Կարդալով դրանցից մի քանիսը՝ ընտրեցի թերևս ինձ համար ամենահետաքրքիրն ու արդիականը`«Կեղտոտ մամուլ»-ը ։

Հեղինակն այս հոդվածում ներկայացնում է մի թեմա, որը, ըստ իս, մինչ այսօր էլ արդիական է։ Խոսքը մամուլի, նրանց կողմից հրապարակված կեղծ ու «սխալ» նյութերի մասին է։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ այն փաստը, որ մամուլի ներկայացրած նյութերը ոչ միայն վատ տպավորություններ, այլև վատ հետևանքներ են ունենում։ Երբեմն իրենց հոնորարի համար մամուլում տպագրվում են այնպիսի նյութեր, որոնք բացասական են ազդում շատերի կարիերայի վրա։ Թումանյանն էլ նշում է, որ շատ հաճախ մարդկանց ցածրացնում են ասելով «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «աղքատիկ», «կեղտոտ», «ընկած եք» և այլն։ Ցավոք սրտի, ստիպած ենք խոստովանել, որ այս ամենի մակարդակը հետզհետե էլ ավելի է ընկնում և հասնում իր տեսակի ցածրագույնին։

Լիլիթ Գաբրիելյանի բլոգում

Էդուարդ Տեր-Ղազարյան

micro_miniature_by_edward_ter-ghazarian_1«Արվեստը մեր շուրջը» նախագծով Լիլիթ Գաբրիելյանի գրառումը

Նկարիչ, երաժիշտ,քանդակագործ , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր Ղազարյանը ծնվել է Երևանում 1923 թվականին։ Վարպետի ստեղծագործությունները առանձնահատուկ տեղ ունեն հայ արվեստի շրջանում։ է Ասեղների, բրնձի, մազի և այլ մանր իրերի վրա նրա կատարած քանդակները առաջինն են եղել Հայաստանում։ Դրանք անզեն աչքով տեսնելն անհնար է, խոշորացույցով 5000 անգամ մեծացնելուց հետո նոր տեսանելի են դառնում։ Առաջին անգամ նրա աշխատանքները ցուցադրվել են 1945 թվականին։ Լինելով (ավելին …)

Պատիժ

nakazanieՊատիժ…արդյոք ինչ է  նշանակում դա: Փոքր երեխայի համար դա տան անկյուններից մեկում կանգնելն է, հանցագործի համար՝ ազատազրկումը կամ մահապատիժը, օրենքը խախտած վարորդի համար՝ տուգանքը և այլն:
Ես ինքս հստակ չեմ կարող սահմանել, թե ինչ է պատիժը հենց ինձ համար: Ժամանակի ընթացքում ծնողներիս` ինձ պատժելու միջոցը փոխվել է: Երբ փոքր էի, պատժելու միջոց համարվում էր բակ իջնելու արգելքը, հանձնարարելը, որ գիրք կարդամ և այլն: Բայց այսօր` (ավելին …)

Ակուտագավայի «Թավուտում»

Ամեն մարդ ճշմարտություն ասվածը նկարագրում է մյուսներից այլ կերպ, յուրաքնչյուրն այն ընկալում է յուրովի և ներկայացնում յուրովի: Շատերը ճշմարտության պատճառով տառապում ու տանջվում են, շատերը դրա շնորհիվ ապրում են երջանիկ և համարում են, որ բախտավոր են: Բայց վերջիվերջո ինչ է ճշմարտությունը, և արդյո՞ք պետք է միշտ ասել ճշմարտությունը`կանկախ նրանից՝ կործանարար կլինի, թե հակառակը: (ավելին …)

  • Blog Stats

    • 31,920 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Օգոստոսի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,920 hits
  • Հեղինակներ