Բրդո ամրոցը երեկ և այսօր

grad-brdo-1-865x565-1 (1)

Բրդո ամրոցը

Ճանապարհորդություն Սոֆյա Այվազյանի հետ

Վերածննդի ամրոց Բրդոն (grad Brdo) գտնվում է Սլովենիայի Կրան քաղաքի մոտակայքում, կառուցվել է 16-րդ դարի սկզբին:
Դարեր շարունակ կալվածքում ապրել են այնպիսի պատմական ընտանիքներ, ինչպիսիք էին բարոն Զոյսովի ընտանիքը, Կարաջորջևիչի հարավսլավական թագավորական ընտանիքը, Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոն և շատ ուրիշներ:
Բրդո կալվածքը հայտնի է իր հարուստ ժառանգությամբ: Ամրոցում շրջելիս հիանում ես սլովենացի նկարիչների կտավների, արձանների հավաքածուով, պատմական տարբեր ժամանակաշրջանների կահույքով և թանկարժեք բյուրեղապակյա ջահերով, նկարազարդ գորգերով ու հարուստ գրադարանով: Իսկ ամրոցի զբոսայգին ամենահարուստ ժառանգությունն է՝ զարմանահրաշ գեղեցկությամբ։

Մի քիչ պատմեմ զբոսայգու ստեղծման մասին։

18-րդ դարի երկրորդ կեսին Բրդո կալվածքը աճուրդի է հանվում։ Այն գնում է դքսության ամենահարուստ ձեռներեց բարոն Միքելանջելո ֆոն Զոյսը։ Տարիներ անց՝ մահից առաջ իր ամբողջ ունեցվածքը նա կտակում է որդիներին, որոնցից մեկը բուսաբան էր։ Հենց նրա նախագծով էլ հիմնել են ալպիական առաջին բուսաբանական այգին։ Աշխատանքները շարունակվել են շուրջ 20 տարի։
Տասնամյակներ անց ճգնաժամի պատճառով մետալուրգիական գործարանը, որը պատկանում էր եղբայրներին, սնանկանում է, և նրանք, չկարողանալով պահել ամրոցն ու հսկայական  այգին, նորից աճուրդի են հանում։
Հարկ է ասել, որ կալվածքը, ամրոցն ու այլ շինությունները քայքայման եզրին էին։ Այն գնում են երկու առևտրականներ, որոնք միակ գնորդներ էին աճուրդում, իսկ կալվածքը գնելու նպատակը անտառային հումքի առևտուրն էր։
Սակայն նրանք անտառին վերբերվում էին մեծ խնամքով․ կտրելով մեկ ծառ, դրա փոխարեն տնկում էին երկուսը, պահպանում էին ամրոցն ու ֆերմաները։
Ի վերջո, դրանից նրանց առևտուրը միայն շահում է, բայց նրանք էլ մի օր վաճառում են անտառն ու ամրոցը։ Այս անգամ էլ գնորդը փայտանյութի առևտրական էր, որսորդության սիրահար։ Նա էլ իր հերթին վերականգնում է ամրոցը, հսկայական անտառը խնամում, բայց 1941 թվականին ստիպված է լինում ընտանիքով փախչել Հարավսլավիայից, ու ամրոցը մնում է առանց սեփականատիրոջ։
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բրդո ամրոցը եղել է ավստրիացի ժանդարմների շտաբ, այդ է պատճառը, որ այն չի կործանվել ռմբակոծություններից։ Պատերազմից հետո ամբողջ կալվածքը հանրայնացվեց։ Այն դարձավ Հարավսլավիայի առաջնորդ Իոսիֆ Բրոզ Տիտոյի ամենասիրելի նստավայրը, որտեղ հաճախ էր  լինում։

This slideshow requires JavaScript.

Բրդոն այսօր

Այս պատմությունը լսեցի սլովենացիներից, այնուհետև կարդացի այդ մասին։ Երբ այցելեցի, հիացա, զարմացա՝ տեսնելով այդքան խնամված դրախտային մի վայր։
Ամրոցն այսօր Սլովենիայի Հանրապետության  արարողակարգային  գլխավոր շենքն է։ Այստեղ անցկացվում են դիվանագիտական հանդիպումներ, հավաքույթներ։
Ասեմ, որ նման միջոցառումների ժամանակ զբոսայգու մուտքը այցելուների համար փակ է, սակայն այդ ընդունելությունները հաճախակի չեն։ Մուտքը զբոսայգի վճարովի է՝ 24 ժամվա համար տոմսը արժի 2 եվրո։

Մի ամբողջ օր անցկացրինք զբոսայգում։ Հիանում էի ամեն մի անկյունով, յուրաքանչյուր ծաղկով ու ծառով։

Լուսանկարներում՝ ամրոցն ու այգին։

 

Նախորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,920 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հուլիսի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,920 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: