Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը

քիզԸնթեցողական նախագծերի շրջանակում գրառում են սովորողները

Երբ սկսեցի կարդալ, անտանելի թվաց Չարլիի սխալների պատճառով, կարծես ինքս ինձ նրա կարգավիճակում զգայի և այդպես որոշեցի չշարունակել: Ամեն դեպքում, շարունակեցի կարդալ ու չփոշմանեցի: Գիրքն ինձ համար դյուրընթերնելի էր, նաև ուներ հետաքրքիր ընթացք:
Հիմնականում հավանեցի Չարլիի առաջընթացը ներկայացնելու միջոցը, որի շնորհիվ կարծես իր հետ հավասար ապրեի այդ զարգացումն ու հետզարգացումը: Չարլին ասում էր, որ չգիտի՝ ինչպես մտածել, սակայն իմ կարծիքով նրան ի սկզբանե տրված էր այդ կարողությունը, նա ուղղակի դա դեռ չէր գիտակցում: Նա մտածում էր, որ ունի ընկերներ, որոնք իրեն սիրում են, մտածում էր, որ Ռոշարխի թեստը ապուշություն է, Էլջերնոնի մասին էր մտածում և այլն:
Ինձ թվում է, որ առանց վիրահատական միջամտության նա էլի կարող էր զարգանալ, բայց ավելի բնական ու դանդաղ ճանապարհով: Վիրահատությունն ընդամենը բարձրացրեց Չարլիի IQ-ն, որի շնորհիվ ուներ գերզարգացած հիշողություն: Նա երբեք էլ խելացի չէր, քանի որ այդ ամբողջ ինֆորմացիան ոչ թե հասկացել էր, այլ մտապահել: Իսկ ինչ վերաբերում է բարոյական արժեքներին, պարզ է, որ դա անհնար կլիներ ավելացնել վիրահատության շնորհիվ: Նրա հետ շատ էին շփվում, նա շատ էր կարդում ու այդ ամենի շնորհիվ սկսեց այդքանը հասկանալ, բայց դա չի նշանակում, որ նա խելացի էր: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս մտածում ենք, ունենք կարծիք գոնե մի երևույթի կամ թեմայի վերաբերյալ, սակայն դա մեզ չի դարձնում խելացի:
Մինչև ավարտին հասնելը կուզեմ խոսել Չարլիի ընկերների ու ռեստորանի մարդկանց մասին ևս: Այդ մարդիկ, որոնք պակաս ունակություններ ունեցող անձանց ծաղրում են, դա անում են իրենց ինչ-որ մեկից բարձր զգալու նպատակով, այդպես ընդունում են, որ միայն նրանցից են առավել:
Գրքի քննարկմանը գրեթե բոլորից լսեցի այն կարծիքը, որ սխալ է մարդկանց տարբերակելը, ցածր կամ բարձր դասելը և այլն, բայց իմ կարծիքով անհնար է բոլորին նայել որպես հավասարը հավասարին: Բոլորս գիտակցաբար, թե անգիտակցաբար մարդկանց տարբերակում ենք, և դա նորմալ եմ համարում:
Ավարտը տրամաբանական ու սպասված էր: Ինչ-որ Չարլին ձեռք էր բերել վիրահատության շնորհիվ,  կորցրեց: Նա ոչինչ չէր հասկանում իր նախկին հաշվետվություններից ու ըստ իս երբեք էլ չէր հասկացել: Իսկ ինչ­-որ այդ ընթացքում հասկացել էր, մնաց իր հետ, օրինակ՝ որ մարդիկ իրեն ծաղրել են ու մի գուցե կրկին ծաղրեն: Վերջում համամիտ չեմ այս տողերի հետ, որ եթե ուզում ես շատ ընկերներ ունենալ, թույլ տուր քեզ ծաղրեն, շատ ընկերներ ունենալու համար ուրիշ հատկանիշներ են հարկավոր, իսկ թույլ տալը, որ քեզ բոլորը ծաղրեն, հիմարություն ու անինքնասիրություն կլինի:
Մարինե Գալստյան

***

Հունիսի տասնիննին ես մասնակցեցի Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործության առցանց քննարկմանը։ Ես իհարկե կարծիք չարտահայտեցի, բայց ոչ ոք չներկայացրեց մի մանրուք, որը ինձ հետաքրքրեց։ Երբ Չարլի Գորդոնը հասնում է իր գիտելիքների գագաթնակետին, սկսում է մոռանալ այն ամենը, ինչ գիտեր։ Ոմանք, ովքեր կկարդան, կասեն,  որ դա վիրահատության հեևանքներից է, բայց իմ կարծիքով դա բնության օրենքն է։ Երբ ինչ որ բան հասնում է իր գագաթնակետին, կտրուկ անկում է ապրում։ Այդպիսի դեպքեր շատ են եղել պատմության մեջ։ Իմ կարծիքով՝ մարդկանց կողմից կատարված քայլերը դեպի կատարելություն կհասնեն իրենց նպատակին և անմիջապես անկում կապրեն։ Ինչպես ասում են, ինչքան վեր ես բարձրանում, այդքան ցավոտ է ընկնելը։
Մարդկանց գեղեցկությունը հենց իրենց սխալական լինելու, հիմարություններ անելու մեջ է։ Եթե մենք հասնենք կատարելության, մարդ կոչվելու իրավունք էլ չենք ունենա։
Սարգիս Մարգարյան

 

Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,920 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հունիսի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,920 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: