Կարդում ենք Կամյուի «Օտարը»

Camus23«Մայրս մահացավ այսօր: Կամ միգուցե երեկ, հստակ չեմ կարող ասել… »

Վեպի հենց առաջին նախադասությունից էլ նկատվում է հերոսի՝ Մերսոյի  յուրահատկությունն ու անտարբերությունը: Ամբողջ ընթացքում Մերսոն կարծես թմրած էր և ուղղակի նայում էր, թե ինչ է կատարվում իր շուրջը, իր համար ամեն ինչ միևնույնն էր: Հասարակության համար անհասկանալի և անընդունելի էին հերոսի արարքները, և նրան անընդհատ օտարում էին: Մարդիկ չէին հասկանում՝ ինչու է նա մորը տարել ծերանոց, մոր մահից հետո ինչու չի ցանկացել բացել դագաղը, ինչու լաց չի եղել մոր թաղմանը, ինչպես է հաջորդ օրը սիրուհու հետ գնացել լողափ և ֆիլմ դիտել: Իսկ Մերսոն չէր հասկանում, թե որտեղից իր հանդեպ այդքան ատելություն կար:
Բոլոր իրադարձությունների ընթացքում ներկայացվում էր արևն ու շոգը և կարծես ամենը տեղի էր ունենում արևի պատճառով: Արաբին սպանելուց հետո էլ նա դատարանում ասում է, որ արևն էր մեղավոր: Երբ դատարանում ծերանոցի տնօրենը պատմում է Մերսոյի պահվածքի մասին մոր թաղման օրը, կարծես մարդկանց սկսում է չհետաքրքրել սպանությունը: Նրան դատում են, քանի որ նա ուրիշ էր՝ այլ հանցագործների նման չէր զղջում, քանի որ մոր թաղմանը լաց չէր եղել: Դատավորը ասում էր, որ Մերսոյի հոգին դատարկ է, որ մարդկային սրտի ամենատարրական հուզումներն օտար են նրան:
Բայց Մերսոն կարողանում էր տեսնել այն, ինչ ուրիշները չէին նկատում: Նա չէր փորձում մարդկանց ինչ-որ բան ապացուցել: Մերսոն ազնիվ էր, նա չէր ձևացնում: Վեպի վերջում էլ նա այնպիսինն էր ինչպիսին սկզբում էր: Կարծում եմ՝ չպետք է փորձենք արդարացնել կամ դատել նրան: Մերսոն ուղղակի ապրում էր, պետք է փորձենք ընդունել նրան այդպիսին: Վեպը օգնում է մեզ մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան:

Ես ամփոփել էի գիրքը շատ շուտ, հիացմունքով պետք է նշեմ որ այն չափազանց պարադոքսալ է, մերօրյա հասարակության մեջ մարդը, որը չի սգում իր մոր մահը, իրեն ենթարկում է մահվան դատապարտվելու ռիսկին: Ես պարզապես նկատի ունեի այն, որ իմ գրքի հերոսը դատապարտված էր, որովհետև նա չի մասնակցում ընդհանուր խաղին։
                                                                                                            – Ալբեր Կամյու

Մարիամ Ժամկոչյան

***

«Օտարը» ստեղծագործությունում Կամյուն ներկայացնում է աբսուրդի և Էքզիստենցիալիզմի փիլիսոփայության իր հայացքները: Կարծես՝ գրքի հեղինակը և հերոսը ունեն նույն մտածողությունը՝ առանձնացված են և չեն հետևում հասարակության չգրված օրենքներին: Նա շատ չի մտածում իրադարձությունների կամ դրանց հետևանքների մասին, ոչ էլ արտահայտում է շատ զգացողություն հարաբերությունների կամ զգացմունքային ոլորտում:
Վեպը հայտնի է իր առաջին տողերով. «Մայրս այսօր մահացավ: Կամ գուցե երեկ էր, չգիտեմ»: Հենց այս տողերում էլ հեղինակը նկարագրում է հերոսի մտածելակերպը:
Վեպի սկզբում «հակահերոս» Մերսոն լինում է մոր հուղարկավորությանը, որտեղ նա չի լացում: Ամեն ինչ անգիտակից է, իսկ կյանքն ու առօրյան համարում է անհեթեթ: Նրա անտարբերությունը ատում և դատապարտում է հասարակությունը: Իր անտարբերության պատճառով էլ հայտնվում է դատարանում և դատապարտվում մահապատժի, սակայն ոչ միայն իր հանցանքի համար, այլև մոր հուղարկավորությանը լաց չլինելու համար:

Ահա պատմության վերջին երեկոն էր. զգում է ամեն ինչ նորից վերապրելու ցանկություն, իր հոգին բացում է աշխարհին և հանկարծ գիտակցում է, որ աշխարհը նույնն է, նա երջանիկ է: Հերոսը անտարբեր է աշխարհի հանդեպ, ճիշտ այնպես, ինչպես աշխարհն անտարբեր էր հերոսի հանդեպ: Հերոսը ցանկանում էր, որ մահապատժի օրը շատ հանդիսականներ լինեն, և որ բոլորն իրեն դիմավորեն ոչ թե սառը հայացքներով, այլ ատելության ճիչերով:
Այսպիսով՝ Կամյուի աբսուրդիզմի գոյություն ունեցող տեսակետներն ու գաղափարները լիովին դրսևորվում են «Օտարը» վեպում: Հետաքրքիր է, որ հեղինակը չի դատապարտում գլխավոր հերոսի գործողությունները:

«Ես ամփոփել էի գիրքը շատ շուտ, հիացմունքով պետք է նշեմ որ այն չափազանց պարադոքսալ է, մերօրյա հասարակության մեջ մարդը որը չի սգում իր մոր մահը, իրեն ենթարկում է մահվան դատապարտվելու ռիսկին: Ես պարզապես նկատի ունեի այն, որ իմ գրքի հերոսը դատապարտված էր, որովհետև նա չի մասնակցում ընդհանուր խաղին»

Ալբերտ Կամյու

Տաթև Այվազյան

Նախորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,920 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հունիսի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,920 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: