Արթուր Շոպենհաուեր

large-preview-artur_shopengauer

Շոպենհաուեր

Շոպենհաուերը հայտնի է որպես «պեսիմիզմի փիլիսոփա»: Այս կոչմանը նա արժանացել է աշխարհի բացասական սկզբի մասին իր մռայլ գաղափարների, տանջանքների բնականության և երջանկության անհասանելիության մտքերի պատճառով: Ըստ Շոպենհաուերի՝ երջանկություն գոյություն չունի, քանի որ չիրականացված ցանկութունները ցավ են պատճառում, իսկ իրականացվածները բերում են լոկ բավարարվածության զգացում: Բոլոր նպատակներն անիմաստ են.«Մենք ձգտում ենք որքան հնարավոր է մեծ չափսի оճառի փուչիկ փչել, թեև շատ լավ հասկանում ենք, որ այն շուտով կպայթի»:
Չնայած նրան, որ ինքս Շոպենհաուերի հետ համակարծիք չեմ, բայց դա չի խանգարում վայելել նրա ստեղծագործությունները և որոշակի ճշմարտություն գտնել դրանց մեջ։

Նրա ասույթներից ինձ բոլորից շատ գրավեց հետևյալը․
Մի ասա ընկերոջդ այն, ինչ չպետք է իմանա քո թշնամին:
Երբեմն մենք չենք հասկանում մեզ շրջապատող “ընկերների” տեսակը և վստահում նրանց ավելի, քան արժանի են։ Շոպենհաուերի այս խոսքերից հասկանում ենք , որ ընկերություն ասվածը նույնպես ձևական բնույթ էր կրում նրա համար։ Ես նույնպես այդպես եմ մտածում, նաև համամիտ եմ Մարկ Մենսոնի այս խոսքերի հետ․” Ընկերությունը այլ մարդկանց վրա տպավորություն թողնելու համար է”։ Ուստի պետք է մեկին ընկեր կոչելուց առաջ նրան ինչ-որ չափով համարես քո “թշնամին”։

Կա ի ծնե միայն մեկ թերություն՝ դա այն համոզմունքն է, որ մենք ծնվել ենք երջանիկ լինելու համար:
Այստեղ նույնպես համամիտ եմ Շոպենհաուերի հետ, որ բոլորիս կյանքի նպատակը երջանիկ ապրելն է, բայց ինքս դա թերություն չեմ համարում, քանի որ ես լավ պահը լիարժեք զգում եմ, երբ ինձ տվյալ պահին երջանիկ եմ զգում։

Ով դաժան է կենդանիների հանդեպ՝ չի կարող բարի լինել մարդկանց հանդեպ:
Երիտասարդության տեսանկյունից՝ կյանքը անվերջ ապագա է, ծերության տեսանկյունից՝ շատ կարճ անցյալ:
Ամեն ոք ուրիշի մեջ նկատում է այն, ինչ կա իր մեջ:

Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,920 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հունիսի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,920 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: