Գրիգ. Հիսուսի կատուն

ԳՐԻԳՊատմվածքը

«Այսօր ստեղծվող գրականություն» նախագծով գրառում են սովորողները

Այս պատմվածքում հեղինակը պատմում է մի տղայի մասին։ Տղան ուներ հոգեկան շեղումներ։ Նարեկն ուներ մի կատու, և նա լսել էր, որ այդպիսի կատուները կարողանում են ջրի վրայով քայլել՝ առանց սուզվելու։ Բայց դասընկերները չէին հավատում նրա ասածներին, և Նարեկը ստիպված էր թեկուզև առանց ցանկանալու կատվին նետել ջուրը, բայց քանի որ գետը շատ վարար էր, կատվին քշեց և տարավ։ Նարեկը, դա տեսնելով, գնաց կատվի հետևից, և դրանից հետո ոչ ոք էլ  չտեսավ Նարեկին։ Հեղինակին տանջում էր այդ միտքը, որ հնարավոր է Նարեկը վատ դրության մեջ է ընկել։ Այդպիսի բաները շատ են ազդում մարդու հոգեբանության վրա։ Նա ուզում էր տեսնել Նարեկին․ օրերից մի օր նրանք հանդիպեցին։ Միայն կար մի բան ասելու՝ շնորհակալություն։ Ինչո՞ւ «շնորհակալություն», որովհետև խիղճը այդ տարիների ընթացքում տանջում էր հեղինակին։ Դա մի «շնորհակալություն» էր, որի տակ թաքնված էր նաև «ներողություն»-ը։ Եթե մարդը մի վատ բան է անում, դա ամբողջ կյանքում նրա մտքերից չի գնա։
Մարիամ Հովհաննիսյան

Պատմվածքը ինձ շատ է դուր գալիս, պատմվածքի մեջ շատ ասելիք կա և այդ ասելիքը շատ անհրաժեշտ է, քանի դեռ կան մարդկային հարաբերությունները։ Այս պատմությունը մի տղայի մասին էր, որի անունը Նարեկ  էր։ Նա գնել էր մի կատու, և կարծում էր, որ իր կատուն տարբերվում է մյուսներից, իր կատուն Հիսուսի կատուն է և կարողանում է ջրի վրա քայլել։ Այդ տղան նաև նյարդային խնդիրներ ուներ, և ամեն անգամ նրա մայրը խնդրում էր, որ նրա վրա չծիծաղեն, այլ ուղղակի ուշադրություն չդարձնեն, որ չսրվի այդ ամենը։ Բայց մի օր  դասընկերները կատվին գետն են նետում, որպեսզի ապացուցեն, որ կատուն չի կարող քայլել ջրի վրա։ Նարեկը քարացած կանգնել, սպասում էր, որ մի հրաշք կլինի և իր կատուն կքայլի, բայց գետը շատ արագ էր հոսում և տարավ իր կատվին։ Նարեկը վազեց իր իր կատվի հետևից և այլևս ոչ-ոք չտեսավ նրան։ Մեծ տարիքում մի անգամ հանդիպեց Նարեկին և շատ ուրախ էր, որ Նարեկը ողջ է և ներել է իրենց, այլ ոչ թե ընկել դեպրեսիայի և հոգեկան շեղումների մեջ։ Նա մոտեցավ միայն մի բան ասաց՝ «Շնորհակալություն», այս խոսը իր խիղճն էր ամբողջ, որ տարիներ շարունակ տանջում էր իրեն և իր հետ ման գալիս։
Դեպքեր կան, որոնք սպի են թողնում մարդկանց սրտում և անընդմեջ տանջում, բայց ես կարծում եմ ճշմարիտ ներումը փախադարձ է։
Գոհար Արղության

Պատմվածքը Նարեկի մասին էր։ Նա նյարդերի հետ խնդիր ուներ, սակայն հաճախում էր սովորական դպրոց։ Նարեկին մի մարդ «Հիսուսի կատու» էր վաճառել, իսկ դասընկերները ծաղրում էին նրան և ասում, որ վաճառողը կատվին մի աղբանոցից է գտել։ Նարեկի ասելով «Հիսուսի կատուն» շատ հազվադեպ պատահող տեսակ է, իսկ անունը Հիսուսի կատու է, որովհետև չի սուզվում և կարողանում է ջրի վրայով քայլել։ Նրան ոչ ոք չէր հավատում։ Տղաներից մեկը՝ Կարենը, առաջարկեց փախչել դասից և գնալ ձոր։ Բոլորը փախան, սակայն հեղինակը այդքան էլ ուրախ չէր։ Այդ ձորում մի տղայի օձը խայթել էր, և նրա մազերը սպիտակել էին, սակայն նա ողջ էր մնացել։ Այդ պատճառով էլ հեղինակը վախենում էր։ Գրիգորը՝ դասընկերներից մեկը, ասաց, որ անձրև է գալու։ Նա դա զգաց, քանի որ թևը մզմզում էր, իսկ իր ասելով, երբ ինչ-որ տեղդ կոտրված է լինում, զգում ես, թե երբ է անձրև գալու։ Բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Շուտով նրանք հասան գետի մոտ և Կարենը ստիպում էր Նարեկին, որ կատվին նետի ջուրը, եթե Հիսուսի կատուն է, չի սուզվի։ Նարեկը հրաժարվեց, բայց չհասցրեց աչքերը թարթել, երբ Կարենը վերցրեց պայուսակը և նետեց գետը։ Պայուսակը լողում էր արծաթագույն մակերեսին, սուզվում-բարձրանում, բայց ջրի հոսքը արագ էր: Նարեկը անշարժ, հիպնոսացածի նման նայում էր հեռացող պայուսակին ու ոչինչ չէր անում: Երբ պայուսակը դեղին կետ դառնալու չափ հեռացել էր տեսադաշտից, նա սթափվեց, ասես ցրվեց շուրջը խտացող մշուշը և արցունքն աչքերին շտապեց պայուսակի հետևից: Այս դեպքից հետո նա էլ դպրոց չգնաց։ Մի քանի տարի անց հեղինակը տեսնում է նրան եկեղեցու մոտ և չի ճանաչում։ Նա բարձրահասակ էր, նեղ ոսպնյակներով ակնոցն ու թավ մորուքը ծածկել էին դիմագծերը։ Նրանք զրուցում էին, իսկ հեղինակը անդադար շնորհակալություն հայտնում նրան։

Այս պատմվածքը ցույց է տալիս, թե ինչքան չար կարող են լինել մարդիկ։ Եթե Կարենը բարի լիներ, գուցե նրանց ընկերոջ կյանքը այլ կերպ դասավորվեր։ Ով գիտի, մի գուցե այդ իրադարձությունը լավ անդրադարձավ Նարեկի վրա։ Դեպքեր կան, որոնցից հետո մինչև կյանքի վերջ չես լավանում, և դրանք մեծ հետք են թողում։ Բայց Նարեկը ապացուցեց, որ ինքը ուժեղ մարդ է։ Նա կարողացել էր ներել իր դասընկերներին, այդ պատահարից հետո չէր խելագարվել և դրանով ցույց տվեց, որ ինքը շատ ուժեղ է։
Մելինե Ժամկոչյան

Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքը հետաքրքիր էր և հեշտ կարդացվող։ Ամեն ինչ հասկանալի էր և հեշտությամբ պատկերացնում էի այն ամենը ինչ հեղինակը նկարագրում էր պատմվածքում, սակայն իմաստն այդպես էլ հանելուկ մնաց։ Չեմ կարողանում հասկանալ, գտնել այն գլխավոր իմաստը, որ հեղինակը ցանկացել էր փոխանցել ընթերցողին այս պատմվածքի միջոցով։

Ընթերցելուց հետո մենք ունեցանք քննարկում պատմվածքի շուրջ, դրա շնորհիվ էլ ես հասկացա իմաստը, և ավելի պարզ դարձան պատմվածքի հուշումները և ենթատեքստը։ Ամեն մեկն ունի իր հավատը, ինչպես նաև Նարեկը, և հավատը դնելը կասկածի տակ և փորձարկելը կարող է շատ տխուր ավարտ ունենալ, քանի որ հավատը փորձարկվելով կորցնում է իր արժեքը, իսկ առանց հավատի մարդ կխելագարվի։ Երազանքները և նպատակները մի օր անպայման կատարվում են և փոխարինվում նորերով, իսկ հավատը ծնվում և մնում է մարդու մեջ մինչև վերջ, և հենց հավատի բացակայությունը մեծ հետք և ազդեցություն կունենա մարդու կյանքում։
Մերի Թոռունյան

Հավատքը մեր կյանքի հիմնաքարերից մեկն է , առանց որի աշխարհում ոչ ոք և ոչինչ գոյություն չէր կարող ունենալ։ Մենք հավատում ենք Աստծուն, մեր նպատակներին, երազանքներին, իրար․ այսպես է կյանքը կառուցվում։
Պատմվածքի հերոս Նարեկը հավատալով վաճառողի խոսքերին, ում ասելով կատուն սովորական կատու չէր այլ «Հիսուսի կատու», գնել էր այն։ Այդ արարքը Նարեկի դասընկերների մոտ ծիծաղ էր առաջցրել, նրանք շարունակաբար ծաղրում էին նրան ասելով, որ խաբվել է։ Պարզվեց, որ իրոք խաբվել է․ այդ կատուն ընդունակ չէր այն ամենին, ինչին «Հիսուսի կատուն»։ Կատուն կորավ կամ էլ սատկեց, բայց Նարեկը չկոտրվեց այդ ամենից։ Տարիներ անց նա ավելի ուժեղ գտնվեց քան իր դասընկերները, որոնց ստոր արարքի պատճառով ստիպված էր եղել ընդմիշտ լքել դպրոցը։ Նարեկը դարձել էր հոգևորական՝ հավատով հոգևորական, բարի, ներողամիտ։ Հասուն տարիքում հանդիպելով իր հին ընկերներից մեկի հետ, ով ժամանակին մասնակից էր եղել դաժան արաքին, նա բնավ հիշաչար չգտնվեց, չէ՞ որ ներել էր նրան ՝ ցույց տալով որ շատ ավելի ուժեղ է այն «ուժեղներից», իսկ դիմացինը հիմարի պես ժպտում էր՝ շարունակաբար շնորհակալություն հայտնելով։
Եվս մեկ անգամ համոզվեցի, որ չար արարքներին բարի արարքներով պատասխանելը ամենդաժան հակահարվածն է ։ Այն ստիպում է դիմացինին զգալ իր սխալը և գիտակցել սեփական տկարությունը։
Լիլիթ Գաբրիելյան

Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,672 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մայիսի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,672 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: