Արամ Պաչյան. Թափանցիկ շշեր

Արամ-Պաչյան-332x225Ինչու՞ են, մարդիկ օղի խմում:
Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն:
խմում են, որ թթու վարունգ ուտեն:
խմում են, որ մեռածներին ու աստծուն հիշեն:
խմում են, որ խմեն:
խմում են, որ մարդ սպանեն:
խմում են, որ սիրեն
խմում են, որ ծեծեն:
խմում են, որ մոռանան:
խմում են, որ ապրեն:

Ամեն արարք ունի իր պատճառը․ խմելը՝ նույնպես։ Ոմանց պատճառները սեփական անձին շատ է վնաս հասցնում, իսկ որոշներին համեմատաբար ավելի քիչ։ Ծխելը, խմելը, խաղատներ այցելելը չափն անցնելու դեպքում կախվածություն են առաջացնում, իսկ այդ կախվածությունից ազատվելը հիմնականում անհնար է դառնում (ինչպես շատերի փորձն է ցույց տալիս )։
Պատմվածքն, ինչ խոսք, իրականություն պատկերում էր, շատ անգամներ եմ հանդիպել այդպիսի պատմությունների, բայց դրանցում ես տեսնում եմ մեկ շատ մեծ ԲԱՅՑ․․․
Այն ինչն արգելում ես մարդուն, ավելի քաղցր ու ցանկալի է դառնում նրա համար, էլ չասեմ, որ այս դեպքում խոսում ենք կախվածությունից զրկելու մասին։ Քանի որ պատմության շատ մանրամսների ականատես չենք լինում ես իմ պատկերացումներով այն ամբողջացրեցի և հիմնվելով դրա վրա կանեմ հետևություն․
Եթե իր ընտանիքի անդամները մտահոգ լինեի հոր առողջությամբ , ապա ամեն բան չպետք է հասներ մինչև կախվածություն։ Արգելքները պետք է լինեին միշտ ու աստիճանաբար, միևնույն ժամանակ բացտրելով դրանց պատճառը, իսկ այս պատմության մեջ դրանք եղան միանգամից ու շատ քանակությամբ։ Թաքուն դեղահաբեր տալը, տանը փակելը, ըստ իս ավելի շատ կատաղեցրեց հերոսին։
Դժվարանում եմ ասել, թե ինչ կանեի , եթե ես լինեի հարբեցողի հարազատների փոխարեն, որովհետև ոչ ոք չի կարող ավելի լավ հասկանալ դիմացինին, բացի նրանից։ Միգուցե նրան խմելն ավելի օգտակար էր, քան նորմալ կյանքով ապրելը․․․
Ամեն դեպքում ինձ թվում է, որ պատմվածքի խորհուրդը հետևյալն էր․ Եթե որևէ բանի չափն անցնում ես, հետադարձ ճանապարհ գտնելը շատ դժվար է լինելու և զոհողություններ է պահանջելու, ուստի յուրաքանչյուր քայլ կատարելիս մտածիր ոչ միայն քո, այլև հարազատներդ ու ընտանիքիդ մասին, որովհետև սխալներիդ պատճառով տանջվելու և ամաչելու են նրանք նույնպես․․․

Լիլիթ Գաբրիելյան

Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,672 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մայիսի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,672 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: