Արամ Պաչյանի «Թափանցիկ շշերը»

Արամ-Պաչյան-1Արամ Պաչյան՝  «Թափանցիկ շշեր…» 

Ինչու՞ են, մարդիկ օղի խմում:
Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն:
Խմում են, որ թթու վարունգ ուտեն:
Խմում են, որ մեռածներին ու Աստծուն հիշեն:
Խմում են, որ խմեն:
Խմում են, որ մարդ սպանեն:
Խմում են, որ սիրեն
Խմում են, որ ծեծեն:
Խմում են, որ մոռանան:
Խմում են, որ ապրեն:

Խոսքեր, որոնք ընթերցողին շատ խորն են տանում. տանում ու դարձնում կատարվելիքի ականատեսը, զգացնել տալիս այդ դառը իրականությունն ու ցավը: Ստեղծագործությունը ընթերցվեց արագ, բայց թեթև չէր, լարվածությունն ու ցավը շատ էին: Մտածելու ու խորհելու տեղիք տվեց, իրականությանը ուրիշ կողմից նայելու հնարավորություն: Առհասարակ կյանքում ամեն բան այնքան էլ իդեալական ու հեշտ չէ, ու ըստ իս գրողը հենց դա էր ուզում ընթերցողին փոխանցել: Իրականություն, որից ցավոք, բայց չենք կարող փախչել կամ չնկատել, իրականություն՝ որի մեջ ապրում են բազմաթիվ մարդիկ: Ստեղծագործություն, որում նկարագրված է ընդամենը մեկ ընտանիք, որը ապրում է այդպես, բայց ախր նրանք շատ են, ու դա ճիշտ չի, սա բազում մարդկանց առօրյա կյանքի ցավոտ ու իրական պատկերն էր:

Տղան հորը առանց շշի չէր հիշում, շիշ՝ որը ամեն անգամ ավելի էր մոտեցնում անդունդի եզրին. ընտանիքի քայքայմանը: Տղան իր տարիքակիցներից ավելի հասուն էր: Միգուցե հենց նրանից, որ նա տեսել էր կյանք, որը նրանք էին չէին տեսել: Տղան ցավ ու զզվանք էր ապրում ամեն անգամ հորը խմիչքից էլ ավելի քայաքյված տեսնելով: Հայրը արարքներով ստիպում էր որդուն իրեն ատել, բայց որդին հոգու մի անկյունում միևնույն է սիրում էր նրան, թեպետ դա ցույց չէր տալիս: Բարդ է: Գալիս էր պահ, որ տղան նախընտրում էր հայրը մեռներ, քան, թե՛ իրեն և թե ընտանիքին ցավ պատճառելով ապրեր: Ալկոհոլից կախվածություն ունեցող մարդիկ ապրում են իրենց փոքրիկ կործանված աշխարհում, նրանք զուրկ են իրականությունը ընկալելուց: Տղան չէր ուզում մտածել, որ, երբ ավելի հասուն դառնա կնմանվի իր հորը, այդ մտքերը նրան կոտրում էին: Առօրյայում, երազներում, մտքերի, բաժակների ու շշերի մեջ հորն էր տեսնում: Այդ մտքերն ամեն անգամ նրան ավելի էին խեղդում: Միգուցե ասեք հորը հասկանալ է պետք, որովհետև ծնող է, իսկ ես կասեմ ինչպե՞ս հասկանալ մի մարդու ով խմիչքը ընտանիքից վեր է դասել: Կարծես գիծ քաշել կնոջ ու երկու զավակների վրա ու ասել շարժվեք առաջ առանց ինձ, ես ի վիճակի չեմ պատասխանատվություն կրել ձեզ համար, իմ ուղղին այլ է, ու ցավոք ես նրանից շատ ամուր եմ կառչած: Որդին չէր թողնում հորը, անգամ ամենատհաճ ու բարդ իրավիճակներում միշտ իր կողքին էր, օգնություն էր ցուցաբերում, և երբ հերթական անգամ շիշ էր ուզում, տղան զզվանքով ու ցավով, բայց տալիս էր: Ամեն մի դատարկվող շշի հետ լցվում էր կնոջ ու զավակների համբերության ու տառապանքի բաժակը: Երազներում տղան թափանցիկ շշեր էր տեսնում, բոլոր շշերի մեջ իր հայրն էր նստած՝ բթացած հայացքով: Տղայի սիրտը ցամաքում մահացող ձկան պես թպրտում էր ամեն անգամ հորը այդ կարգավիճակում տեսնելիս:

«Ես ատում եմ քեզ, ամաչում եմ, որ դու իմ հայրն ես: Դու ինձ չես սիրում, եթե սիրեիր` կթողնեիր խմելը, քո մեջ սեր չկա, դու մենակ խմել ես սիրում, դու շշերի միջով կուլ ես տվել ինձ: Ես ուզում եմ սպանել քեզ իմ մեջ, չեմ ուզում կրել քո տված անունը, քո ազգանունը: Բոլորի մեջ մեռած մարդիկ կան, իմ մեջ այդ մարդը դու ես, հայրիկ»: «Շատերն ունեն խմող հայրեր, մենակ դու չես: Դաժան ես խոսում, բայց ես գիտեմ, որ դու բարի տղա ես, ինչպես ես: Այլևս չեմ կարող չխմել, հասկացիր: Ինձ ոչ մի բուժում չի փրկի: Համակերպվիր: Ես հիվանդ եմ, շատ հիվանդ, ցավում եմ քեզ համար, որ այդպիսին եմ: Դու չես կարող ինձ սպանել քո մեջ, ես քեզ լավ գիտեմ, հետո ես քո մեջ եմ ապրելու: Ինչ էլ որ ես անեմ, դու ինձ չես լքի»

Որդու ու հոր երկխոսությունը շատ ծանր էր: Մարդուն ի՞նչ աստիճանի է պետք հասցնել, որ այսպիսի խոսքեր ասի, տղայի միջից ուղղակի դուրս պոռթկաց վաղուց կուտակվածը. ցավն ու ափսոսանքը, կոտրված երազանքներն ու ապրած դառնությունը: Տղան պետք է ընդուներ դառը իրականությունը, իր մեջ ուժ գտնելով փորձեր առաջ ընթանալ: Նայեր հորը, և օրինակ վերցներ, թե ինչպիսին չպետք է լինել: Ախ այդ կործանարար թափանցիկ շշերը…

Ես վազում եմ տուն:

Ես վազում եմ, որովհետեւ վախենում եմ:

Ես վազում եմ, որովհետեւ չեմ ուզում տեսնել թափանցիկ շշեր:

Ես վազում եմ, որովհետեւ ինձ հետ վազում են աշխարհի բոլոր երեխաները:

Ես վազում եմ, որովհետեւ  չեմ ուզում այսպես լինի:

Ես վազում եմ, որովհետեւ հայրիկին տնեցիներից թաքուն մի բաժակ օղի պիտի տամ:

Ես վազում եմ, որովհետեւ նա սպասում է ինձ:

Լիդյա Կամենդատյան

Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,672 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մայիսի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,672 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: