Կարդում ենք Նարինե Աբգարյանի պատմվածքները

narine-abgՆարինե Աբգարյանի պատմվածքների հետքերով

Իրարից շատ տարբեր, երբեմն նույնիսկ անհասկանլի ստեղծագործություններ են։ Ինձ դրանք գրավեցին այնքանով, որ մերօրյա իրականություն էին պատկերում։ Մեր կյանքն էր, մեր առօրյան, որից մենք այդքան շատ ենք դժգոհում։
Առաջին պատմվածքը, որը կարդացի “ Ծնողի ուղին” էր։ Մոր և որդու հարաբերություններ են՝ անհամաձայնություններ, անտեղի անհանգստություն , չափից շատ հետաքրքրասիրություն ու հոգատարություն։ Հեղինակը խորհուրդ է տալիս բոլոր ծնողներին վայելել այն պահերը, երբ երեխան դեռ փոքր է, չէ որ այդ ժամանակ խնդիրներն ավելի քիչ են, լուծելի են, հեշտ է նրա հետ լեզու գտնելը և այլն։ Այնինչ ծնողների մոտ ամեն բան հակառակն է, նրանք շտապում են երեխայի մեծանալու հետ կապված ցանկացած հարցում, անհանգստանում՝ երբ ուշ է խոսում, քայլում, կամ մինչև որոշակի տարիք ընդհանրապես չի խոսում, դրա համար տանում են բժշկի , անիմաստ ընկնում գխացավանքի մեջ․․․․
Բայց մյուս կողմից այն շատ զվարճալի ու բարի պատմություն էր։ Մոր և որդու անմիջական հարաբերություններ՝ լի խորհուրդներով ու դասերով։ Երբեմն մենք չենք նկատում, թե մեր ծնողները ինչքան բաներ են անում մեզ համար, ինչքան են անհանգստանում։ Լինում են դեպքեր, երբ քեզ նույնիսկ ձանձրացնում է այն փաստը, որ պետք է անընդհատ զանգահարես մայրիկիդ՝ տեղյակ պահելու համար , թե որտեղ ես գտնվում, ինչ ես անում, երբ ես վերադառնալու։ Կարծում եմ, այս պատմվածքը ծնող-երեխա հարաբերություններին կողքից նայելու, նոր բաներ հասկանալու, ընկալելու, կողմերին արդարացնելու շատ լավ առիթ է։ Այստեղ շատ պարզ ու իրական նկարագրված են ծնողի ապրումները, մտահոգությունը, որը երբմեն չի գնահատվում զավակի կողմից։ Ուստի առաջարկում եմ բոլորին կարդալ և գնահատել մեր ծնողների կողմից մեզ համար արվող ցանկացած արարք։
Բայց մի՛ մոռացեք․ Եթե ուզում ես ամբողջ կյանքում քեզ դեբիլ զգալ, որդի ծնիր:

Կարդացի նաև “Սիմոնի թաղումը” պատմվածքը։ Անկեղծորեն կնշեմ, որ չհասկացա, թե ինչ խորհուրդ ունի այն։
Հետաքրքիր էր նաև Նարինե Աբգարյանի ” Մարիամ” պատմվածքը”։
Ինչքան էլ հոգիդ ցավի ու ինչքան էլ սրտիցդ արցունք կաթի, զուլալ պահիր աշխարհի այն պատառը, որը քեզ է վստահված։
Մարմիամն իրենց գյուղում յուրահատուկ էր։ Բոլորը նրան ճանաչում էին, սկսեսուրները նրան մատով էին ցույց տալիս, քանի որ ոչ մի հարս չէր կարողանում նրա պես լվացք անել, գաթա ու հաց թխել։ Մարիամի ամեն օրը նույնն էր, նա հստակ գիտեր իր անելիքը, նույնիսկ այն դեպքում, երբ հոգում տխրություն էր։
Իմ կարծիքով պետք չէ տրվել էմոցիաներին և մոռաանալ քո անելիքների մասին։ Գիտեմ , դա դժվար է, երբեմն նույնիսկ անհնար, բայց թե՛ տխրությունը և թե՛ երջանկությունը ժամանակավոր է մեր կյանքում, նրանք պարբերաբար փոխարինում են մեկը մյուսին , բայց մեր անելիքներն ու նպատակները փոխվում էին միայն այն ժամանակ, երբ դու իրագործում ես դրանք։ Ժամանակը երբեք հետ չես բերի, ուստի պետք չէ ուշանալ։ Մարիամի դեպքում գործերը տունը մաքրելն էր, լվացք անելը, գաթա կամ հաց թխելը, իսկ մեզնից յուրաքանչյուրի համար այդ գործերը կարող են լինել տարբեր։ Պետք չէ օրերը լցնել քեզ պատած տխրությամբ , դա բան չի փոխի, չի սփոփի ու հարցին լուծում չի տա, իսկ անելիքները սպասել չեն սիրում․․․
Լիլիթ Գաբրիելյան

Նարինե Աբգարյան- Մարիամը

Երբեմն դիմացինի նախանձելի «եսն» ու հրաշալի կյանքը խաբուսիկ է։

Հարսն ունի իր նախանձելի կողմերը, որոնք սկեսուրները նկատում են միայն ուրիշի հարսի մոտ և նրանց օրինակ բերում իրենց հարսների հետ խոսելիս։ Մարիամը կնոջ ու հարսի իդեալ էր շատերի համար։ Ո՞վ կդժգոհի գեղեցիկ լվացք փռող, համեղ ուտեստներ պատրաստող ու տանը փոշու հատիկ չթողնող կնոջից։ Իսկ ինչն էր կարևոր Մարիամի համար։ Մենք միշտ դատում ենք դիմացինի երջանկությունը իր ցույց տված կյանքն ուսումնասիրելով, բայց երբեք, երբեք չենք իմանա մարդու ներսում խառնված գույները, արդյոք դրանք մուգ են, թե պայծառ՝ աչք ծակող։ Մարիամը շատերի համար նախանձելի էր, օրինակ էր լավ հարսի, ու շատերն էին երազում նրա նման լինել։
Նա նորից խոհանոցում էր, դեղձի ջեմ պատրաստելու համար անում էր առաջին քայլերը, երբ ընտանիքը գնաց՝ գետի ափի մոտ իրենց դեղձի այգուց բերքը հավաքելու, բայց կյանքը հաճախ այնպես չի շարունակվում, ինչպես մենք ենք պլանավորում։ Այն ուրախ երեկոն, որ սպասում էր Մարիամենց ընտանիքին, ուղղակի տեղի չունեցավ։ Պատերազմ էր։ Իսկ պատերազմը երբեք հարցնելով ու զգուշացնելով չի գալիս։ Ամենադաժան ու ցավալի բանն աշխարհում հարազատի կորուստը տեսնելն է։ Այդ ցավը երբեք չես կարող բառերով բացատրել։ Դժվար է այնպես, ինչպես դժվարանում ես առածդ համեղ հոտի համը բացատրել։ Գրում եմ ու նորից ջնջում՝ սխալ բառեր եմ ընտրում։
Եվ որքա՜ն կուզենար, որ ինքը չլիներ քաղաքի լավագույն կնոջ կերպարով Մարիամը, այդ օրը մեկ ուրիշը մնար ջեմի շաքարաջուրը պատրաստելու ու ինքը գնար բերք հավաքելու, որ կյանքում չզգար հարազատների կորուստը։
Մարդու կյանքը մեկ անգամ չէ, որ կանգ է առնում։ Ապրած տարիների մեջ լինում են անզգայացած պահեր, որոնք հիշելուց կարծես օդում ճախրելիս լինես, ոչ թե լավ, այլ վատ իմաստով՝ չես հիշում մտածածդ, պահի համն ու հոտը, տեղանքը կամ շրջապատող մարդկանց դեմքերը։
Թեև Մարիամը ուժեղ գտնվեց ու շարունակեց իրեն բաժին հասած կյանքը ապրել իր ապրած կյանքի շարունակությամբ՝ լվացքը միշտ սիրուն ու հավասարաչափ էր փռած, խոհանոցը միշտ համեղ էր բուրում, բայց, ամեն դեպքում, իր կյանքն էլ նախանձելի չէր։
Եվա Բերբերյան

***

Նարինե Աբգարյանի ստեղծագործությունները պարզ են, թեթև, հանգիստ: Դրանք կարելի է մեկ ամբողջ օր կարդալ և չձանձրանալ: Կան ստեղծագործություններ, որոնք կարճ են, բայց շատ իմաստալից: Այդպիսի ստեղծագործությունները մեծ հետք են թողնում ընթերցողի հոգում:
«Ամեն ոք իր ճշմարտությունն ոնի: Մարիամինը պարզից էլ պարզ է, ավելի հասարակ չի լինում. ինչքան էլ հոգիդ ցավի ու ինչքան էլ սրտիցդ արցունք կաթի, զուլալ պահիր աշխարհի այն պատառը, որը քեզ է վստահված: Ախր նրա փրկության համար դու այլ բան չես էլ կարող անել»:
«Մարիամը»

Այս տողերը, կարծես ուժ են տալիս, որ չհուսահատվես, շարունակես ապրել քո պայծառ կյանքը:

«Կռնատանց Լուսինեն մարդու գնաց իր քսանամյակի օրը: Հոր տնից տարավ միայն ջուլհակի դազգահն ու մոր գորգը: Կախեց պատին, նստեց դիմացն ու սկսեց զննել: Չէր արտասվում, լուռ էր: Մի տարի անց նա սովորեց գորգ գործել: Ժողովուրդն այդ գորգերը Անթառամներ կոչեց: Ասում էին, որ յուրաքանչյուր գորգի նախշի մեջ Լուսինեն իր մոր անունն է հյուսում: Ոմանց դա հաջողվում է կարդալ, ոմանց` ոչ»:
«Անթառամները»

Կրկին պատերազմի մասին, սակայն այստեղ վերջը այդքան էլ լավը չի: Անթառամը մահանում է, իսկ նանիի կյանքը այդ լուրից հետո լիովին փոխվում է: Սակայն Լուսինեն կարողանում է մոր երբեմնի անունը ետ բերել:
Մելինե Ժամկոչյան

«Սիմոնի թաղումը»

Չգիտեմ՝ պատմվածքն ինչպես անվանեմ, որպես տխուր ողբերգություն, թե՞ հետաքրքիր կատակերգություն: Վերնագիրը հուշում է, որ տխուր է լինելու, բայց բավականին ծիծաղելի ու հետաքրքիր էր:
Սկզբում իմանում ենք Սիմոնի մասին, նրա տեսակն ու սովորությունները: Սիլվան՝ նրա կինը, աչքի է ընկնում իր խելացի ու հետաքրքիր պահվածքով: Սիմոնն ուներ շատ սիրուհիներ, որոնց հետ Սիլվան համակերպվել էր երկար տարիների ընթացքում, բայց չնայած դրան, ամեն անգամ, երբ Սիմոնը տուն էր գալիս, խանդի տեսարաններ էին սպասվում ՝ Սիլվան մինչ Սիմոնի գալը ընտրում էր կիսաջարդված, անպիտան ափսեներն ու բաժակները և գետնով տալիս սուտ զայրույթով: Կարծում եմ այնուամենայնիվ նա զուսպ և համբերատար կին էր, չնայած պատմվածքի վերջում հակառակում համուզվացի:
Սիմոնը մահանում է իր 89 տարեկան դառնալու նախօրեին, չնայած բոլորի համար սպասված մահ էր, քանի որ շատ էր խմում. ասում էր, իբր դա իրեն առույգ է պահում և մի սովորական առավոտ առույգ Սիմոնն այլևս չարթնացավ:
Դրական կերպարներն իր սիրուհիներն էին, որ պճնված եկան թաղմանը, իբրև տոնախմբության էին եկել: Ամեն մեկը պատմում էր իր կյանքի, հաջողությունների, հագուստի մասին, չնայած որ եկել էին Սիմոնի թաղմանը:
Նարինե Աբգարյանը թեև կարճ է գրել, ունի իմաստալից, պարզ ու պատկերավոր բնութագրեր, որոնցով պատկերացնում ես գույնն ու նույնիսկ հոտը այնպես, ինչպես նա է պատկերացրել: Հենց այսպիսի պատկերավոր նկարագրում ունի նաև իր այս պատմվածքում, երբ ներկայացնում է սիրուհիներից մեկին՝ ասելով ՝ հալած յուղի գույնի գործած սվիտերով, սիրուհիներից մեկի ՝ Սոֆիայի մասին արտահայտությունից պարզ պատկերացնում ենք սվիտերի գույնն ու երևի նաև հոտը:
Վիկտորյա Սուքիասյան

***
Կյանքը այնտեղ է, որտեղ մեզ սիրում և սպասում են…
 Նարինե Աբգարյան

Կան ստեղծագործություններ, որոնք ընթերցելիս հերոսների հետ վերապրում ես ամեն դրվագ ու մի պահ անէանալով՝ իրական կյանքից հայտնվում ես բարի 70\90 թվականներում: Այդպիսիսն են Նարինե Աբգարյանի ստեղծագործությունները. անմիջական, պարզ, բարի, արկածային ու զվարճալի: Ըստ իս՝ Աբգարայնը այն եզակի գրողներից է, ում ստեղծագործությունները ընթերցողին առաջին իսկ տողերից վերցնում և տանում է երկա՜ր շրջագայության դեպի հին հայկական կոլորիտային գյուղեր և ոչ միայն…
Փոքր էի, երբ մայրիկս առաջին անգամ ինձ համար գնեց Աբգարյանի  «Манюня» ստեղծագործությունը, ու ես այդ պահից սիրահարվեցի նրա գրելաոճին: Տարիների ընթացքում պարզ է, որ շատ եմ փոխվել, բայց աբգարյանական սերս նույնն է, ես առաջվա պես մե՜ծ սիրով ընթերցում և վերընթերցում եմ նրա բոլոր գրվածքները: Հենց ինքը՝ Նարինեն ծնունդով Բերդից է, և նշածս ստեղծագործության ողջ ընթացքը պատմում է Բերդում անցկացրած նրա գունեղ մանկության մասին:
Լիդյա Կամենդատյան

 

Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,670 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Մայիսի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,670 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: