Լևոն Խեչոյանի «Անձրև»-ը

38001565_894950180697618_1727515105777680384_oԱնձրև, հեղինակ՝ Լևոն Խեչոյան. «Կարդում ենք 20-րդ դարավերջի գրականություն» նախագիծ
Բաժանումներից հետո իրերը կամ ինչ-որ երևույթներ կամ էլ հիշողոթյունները՝ գլխումդ, որոնք երբեք չես ուզում ջնջել, հիշեցնում են ամեն ինչ։ Փախչում ես՝ մոռանալու համար կատարվածը, հետևում են քեզ, գտնում տեղդ ու հիշեցնում ամեն ինչ։
Գյուղը՝ քաղաքի համեմատ փոքր տարածք, որտեղ բոլորն իրար գիտեն, ճանաչում են ու միմյանց պատմություններից լավ տեղյակ են, կարող են փողոցում գոռալով խոսել իրար հետ՝ առանց միմյանց մոտիկանալու, դե, օրինակ՝ ճանապարհները տարբեր ուղղություններով են, բայց նրանց դա չի խանգարում իրար հետ խոսել։
Գյուղի մռայլ օրերն ու անձրևները համապատասխան էին Մելիքի հոգու գույներին։ Այնուամենայնիվ, Մելիքը, կոտրված սրտով ու ցավն իր ներսում փորձեց շարունակել կյանքն ու ստեղծեց ընտանիք, հեռու բոլորից ու իր չստացված սիրուն մոռանալով։ Քաղաք են գալիս, ու քաղաքի աժիոտաժին հարմարվելուն պետք են տարիներ։ Կինը՝ Նինելը, ուրախ էր, մտածում էր, որ  վերջ, քաղաք գալով՝ լիովին կմոռանա այն աղջկան, բայց, մի՞թե մոռանալն այդքան հեշտ է, քաղաքում անձրև չի՞ գալու, անձրևը, որ այդքան հիշեցնում էր ամեն ինչ։
Կյանքի հաջորդ վայրկյանը գուշակելը այդքան էլ հեշտ բան չէ։ Մենք չգիտենք՝ ինչ է լինելու մեզ հետ վաղը կամ մի քանի րոպե հետո, բայց շարունակում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք։ Մելիքն իր ականջին հասած կանչերից թեքվում է, որ փնտրի՝ ով էր, բայց դեռ չէր հասկացել, որ արդեն քաղաքում էր ու ինչքան էլ ուզեր, մեկ է, չէր կարողանա բոլորին ճանաչել ու հասկանալ՝ մեկն իրեն ինչու գոռաց։ Մտածեց՝ իրեն են կանչում, կամ էլ իմ բերած օրինակով՝ հետարքրքությունից դրդված թեքվեց, որ պարզի՝ ով էր, բայց մոռացել էր, որ մեքենաները մայրաքաղաքում քառակի անգամ շատ են, քան Ախալքալակում և գլուխը դուրս հանելիս կամ մի կողմ շարժվելիս պետք էր տասն անգամ չափել, մեկ անգամ կտրել։

Եվա Բերբերյան

Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,670 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Ապրիլի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,670 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: